Copy SMS

Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը:

Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,


  

Եթե հարցնեք ինձ, թե ինչ է սերը, ես ոչինչ չեմ ասի ու ուղղակի լուռ կմնամ, պատճառը մեկն է` ես չգիտեմ: Ես այդ հարցին կոնկրետ պատասխան չեմ կարող տալ: Սերն, երևի, ընտրություն է, մենք ենք ընտրում սիրել, թե չէ, լինել հավատարիմ, թե ոչ: Ես չգիտեմ սերն ինչից է սկսվում ու երբ է վերջանում: Հնարավոր է, սերն մի շատ լուրջ հիվանդություն է, որի դիմաց մարդկությունն դեղ չի հնարել: Կամ էլ սերն մի իդեալական աշխարհ է, որն ստեղծում են երկու հոգի` միմյանց համար: Միայն մի բան կարող եմ վստահ ասել, որ եթե սերն վերջացել է, ապա դա սեր չի եղել:
Ես չեմ կարող հասկանալ ինչպես հարյուրավոր տարբերվող մարդկանց միջից հայտնվում է մեկը, ով այնպես է գրավում քեզ, որ մյուսներն, նրա համեմատ, թվում են անհետաքրքիր ու անկարևոր: ՈՒ այդ մարդը լինում է ճիշտ հակառակը քո բոլոր պատկերացումների, նա ուղղակի գալիս է ու ոչնչացնում է բոլոր պատկերացումներդ, ու դու ոչինչ չես կարողանում անել այդ ամենի հետ:
Դու կսկսես դանդաղորեն խորտակվել նրա մեջ, որովհետև մյուսներն քո համար նշանակություն չեն ունենա: Դու կնայես նրան քո մեծ, արցունքով լցված աչքերով, իսկ նա, իր մեծ ու ուժեղ ձեռքով կմաքրի արցունքներդ այտերիդ վրայից: Դուք կքայլեք քաղաքի փողոցներով, ձեռք-ձեռքի բռնած: Ինձ թվում է, այս ամենն իսկական հեքիաթ է, հեքիաթ` իրականութայն մեջ: Երբ գրկում ես նրան ու զգում ես քեզ պաշտպանված: Երբ համբուրում ես նրան ու հարբում ես նրա բույրով: ՈՒ անհագ ցանկություն է առաջանում երկարաձգել այդ պահերը, կանգնեցնել ժամանակը, լսել նրա հանգիստ շնչառությունը ու սրտի զարկը:
Այս ամենն, երևի, երջանկությունն է, իսկական երջանկություն: Երբ նրա աչքերն փայլում են քեզ հետ հանդիպելուց, ու դու մտածում ես, որ մինչ այդ, ոչ ոք չէր նայել քեզ այդ հայացքով, որի մեջ անսահման սեր ու ջերմություն կա: ՈՒ դա այդպես էլ կա: Դուք խոսում եք, ու չես ուզում ավարտվեն թեմաներն ու ասելիքը: Չես ուզում, որ նա թեկուզ կարճ ժամանակով գնա ինչ-որ տեղ: Ներսումդ թիթեռներ են թռչում, իսկ մարմինդ փշաքաղվում է նրա ամեն հպումից: ՈՒ այդ երջանկությունն օրեցօր ավելանում է, օրեցօր մեծանում է: Ասես քո մեջ սեփական գարունն է սկսվում` աշնանային այս օրերին:
Անհավատալի զգացմունքներ են զգում մարդիկ միմյանց հանդեպ, ու ամենատարօրինակը… Սերն է:

 

 

Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,

Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,
Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,
Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,
Մենք գիտենք, թե ի՞նչ է սերը: - Աշխարհում,ամենալավ,զգացողությունն է, իմանալ,որ,ինչ-որ,մեկին,հարկավոր էս,

             Ի՞նչ կապ ունի մարդու տեսքը և տարիքը: Եթե նա  իմն է - ուրեմն իմն է ու վերջ:

            Իրական սերը այն է, երբ վիճաբանությունից հետո հասկանում ես, որ դու ավելի շատ ես սիրում նրան,և բաժանման վախը նման է մահվան վախի:

3

4

86

  • NVARD
    2018-11-04 00:01:56
    Բռաո ապրես ճիշտ խոսքեր են (ծաղիկ)(բռավո)
  • NVARD
    2018-11-04 19:32:07
    Գիտես՞կարծես իմ լեզւով խոսես: Կարծես իմ մտքերը արտահայտել... ապրես Մանե խոսքեր չկան պարզապես:* :* :*
    • Մանե
      2018-11-04 21:20:17
      շնորհակալ եմ ու ուրախ եմ որ քեզ դուր եկավ :*
  • NVARD
    2018-11-05 00:23:38
    (ժպիտ)