Copy SMS

Սովորական․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,


Ժամը 18ն անց էր 14 րոպե․․թեև դեռ երեկո էլ չէր, բայց մթությունն արդեն իջել էր ասֆալտին ու փողոցային լապտերներն իրենց տաք լույսն էին ցփնում աշնանացած ձմռան մեջ, քամին սառն էր ու անցորդներն առավել քան շտապող, ավտոբուսում սովորականի պես տեղ չկար ու երկինքը ծանր էր, բայց ոչ ամպած․․․․․․

մի-ի-ա-ա-ա՜․․․․մի-ի-ա-ա-ա՜․․․․

թատրոնի շենքից լսվում ու տարածվում էր մոնոտոն նոտաների փունջը․․․․

ֆիլմի տեսարանի պես ձայնը լցրել էր շուրջբոլորն ու մի տեսակ կախարդական էֆֆեկտ էր թողնում․․սառն էր․․․ մոտ կես ժամ էր անցել էն պահից,երբ ուշացած երամի մի վերջին խումբ շտապով լցրեց երկինքն ու նույն շտապողականությամբ էլ մաքրեց հորիզոնը․․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

-ծիտիկի բունա․․տե՛ս ^^ ․․․․-ժպտում էր, ․․․ մի տեսակ մանկական էր ու երևի մաքուր․․․․․

երևի ավելի լքված ու մենակ տեսարան դժվար էր գտնել քան մերկացած ծառի ճյողերի արանքում դատարկություն ստեղծող բույնը, ու նույնիսկ գիտակցումը՝ թե գարունն էլի կլցնի մեկուսացած ծառին, հանգստություն չէր բերում․․․․

մեկ․․․․երկու․․․․երեք․․․․․չո․․

հաշվելը հանգստացնող բնույթ ունի․․․․ միտեսակ շեղումա թեմայից ու խախտում ցիկլի բուն ընթացքը․․․․

մեկ․․երկու․․․․երեք․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

տեսարաններն առանց ձայնի ավելի խորը բնույթ են կրում․․. հին ֆոտոպցիկի պես՝ դու ունես ակնթարթը, ու ձայնը քեզ չի շեղում կարևորից․․․․

մարդիկ իզուր են մերժում լռությունն ու վախենում մենությունից․․․ու չկա ավելի լավ զրույց, քան քո՝ ու քո լռությունը ․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

9-նն անց է 26 րոպե, օրը դեռ չի բացվել․․․նախորդ օրվա էմոցիաներն էնքան շատ էին, որ քնել չէր ստացվել, ու հիմա արթնանալու կարիք էլ չկար….նայեց ժամացույցին ու մի տեսակ ձանձրացած քարշ եկավ դեպի լոգարան, սառը ցնցուղը սթափեցրեց նրան ու դանդաղ մաքրեց երեկվա օրը․․․․

ուշանում էր․․․թերևս անսովոր կամ զարմանալի բան չկար, միշտ էլ ուշանում էր․․․․նա ուշացած էր կյաքում․․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

առավոտները մի տեսակ կախարդական բնույթ ունեն, ու թող ընթերցողին չշեղի էն միտքը, որ պատմությանս մեջ ամեն մի ակնթարթի կախարդական բնույթն եմ տալիս,․․ առավոտները կախարդական ու մի տեսակ հմայիչ բնույթ ունեն։ նրանք լուռ են, ու մաքուր․․․այդ առավոտն էլ չէր տարբերվում․ խոնավության հոտը սառնության հետ լցրել էր սենիակը, թեև պատուհանը փակ էր, քամու ձայնը լսվում էր առավել հստակ։ երկինքը սպիտակ էր, չգիտեմ ամպերից, թե՞ ձմեռվանից․․․․թեև անձրև չեր գալիս՝ օդը ծանրությամբ կախվել էր ու շնչել չեր թողնում․․․

ծառերին վաղուց տերևներ չկաին ու կիսամեեկ ճյուղերը մի տեսակ հոգու էին նմանվում բնության հոգեվարքն էր․․․․

ինչևէ․․․շտապել էր պետք

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

10-ն անց է 12 րոպե․․․ ԽՑԱՆՈՒՄ․․․․․ մի տեսակ ավելի շատ հետ ես գնում, քան առաջ․․․ թերևս խցանումները անիմաստ ու անհոգի մետաղական անվավոր սարքերի մենամարտեր են, չգիտեմ ինչից կլինի, բայց իմ.անշունչ մետաղաանվավորները միշտ էլ պարտվողի դերում են․․․․ուշանում ենք ․․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

մարդկանց դեպքին մի տեսակ սպասում կա, զայրույթ, մենություն․․ բոլորն էլ լռում են, որովհետև մեծ համարձակություն կլինի խոսել էտ մեծ ու անծանոթ ամբոխի մեջ․․

կանգնել էր՝ պատուհանին հենված, ու հանդիսորեն խաչել ոտքերը, ձեռքին գիրք էր․․․(երբեք չեմ հասկացել կանգնած կարդացողներին), ամեն մի արգելակման հետ լուրջ դեմքով ընկնում էր կողքինների վրա ու արագ շտկվելով ներողութւուն խնդրում․․․․․

Սովորական․․․ - պոստ, եկելեմմենախոսեմգնամ, աշուն, ձմեռ, լուռ, ուշացած,

րոպեներն անցնում էին ու ժամանակը վերածվում մի տեսակ հավերժության՝ ուշանում էր․․․․

այսքանը։ Ձեր Dark

պս; լիքը չհամապատասխանող նկարներով անկապ պոստ ^^


5

0

389