Copy SMS

Գտնված երազ ❤️

Գտնված երազ ❤️ - երազ, մանկություն, ծերոււկ


 

Գիշերվա աստղազարդ նկարում

Արթնացան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ: 

Նա փակեց քո աչքերը հոգնած

Ու լցրեց քո հոգին պատրանքով,

Ականջիդ նոր հույսեր շշնջաց,

Ո դու արթնանաս ժպիտով: 

 

Գտնված երազ ❤️ - երազ, մանկություն, ծերոււկ

 

Մոտեցիր ու բաց արա

Քո պատուհանը, իմ փոքրիկ,

Երևաց կարմիր արևը

Տես թռչում է նա երկինք:

Արևի ոսկե շողերը

Նկարել են քո պատին,

Այս փոքրիկ հրաշք նկարը,

Այս ծառերն  ու այս այգին…

 

Գտնված երազ ❤️ - երազ, մանկություն, ծերոււկ

6

1

402

  • Իռա
    2019-03-05 17:09:14
    Շատ լավնա Մանե ջան (ծաղիկ)