Copy SMS

Դերասանուհի Լիզա Քուդրոուն գեյերին գերմարդ է համարում

Դերասանուհի Լիզա Քուդրոուն, որն ավելի հայտնի է «Ընկերները» (Friends) սերիալից, հայտնել է, որ գեյերին բիոլոգիական առումով գերմարդ է համարում, քանի որ նրանք «ավելի որակյալ ուղեղ ունեն», գրում է

Gay.ru-ն:Քուդրոուն ԼԳԲՏ Pride Source պարբերականի հետ զրույցում այսպես է արտահայտվել. «Մարդիկ, ում հետ ես աշխատում եմ, գեյեր են: Չգիտեմ, հնարավոր է, որ ես ինչ-որ մեկին վիրավորեմ, սակայն ես պետք է ասեմ, որ գեյերն, իմ կարծիքով, բարձր արարածներ են: Ես իսկապես հավատում եմ դրան»:Երբ դերասանուհուն խնդրել են բացատրել, թե ինչ նկատի ունի, նա պատասխանել է. «Այդ ամենը շատ բարդ է: Ես բիոլոգիա եմ ուսումնասիրել և գիտեմ, որ նրանց ուղեղի անատոմիան իր կառուցվածքով տարբեր է: Նրանց ուղեղի կիսագնդերն ավելի լավ են փոխազդում, քան հետերոսեքսուալներին: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»:Լիզա Քուդրոուի մտերիմ ընկերներից մեկը դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, իր կողմնորոշումը չթացնող գեյ Դեն Բուկատինսկին է, ով ապրում է իր ամուսին, ռեժիսոր Դոն Ռուսի հետ և երկու երեխաների է դաստիարակում:

Lgbtnews.am

0

0

286