Եթե ժամանակը հետ տայի
Վայրկյան, րոպե, ժամ, օր, տարի... Ժամանակները անցնում են: Փոխվում է ամեն ինչ և ամեն բան: Փոխվում են մարդիկ, փոխվում են հայացքները, խոսքերը, ամեն-ամեն ինչ:
Մարդիկ սկսում են զղջալ իրենց արածի կամ չարածի համար: Քայլեր, որոնք արվել են, խոսքեր, որոնք ասվել են անտեղի, և որոնց համար զղջումը տեղ է գտել իրենց սրտում:
Իսկ գուցե այդպե՞ս էր պետք, գուցե կյանքը այդ ուղին էր ճիշտ համարել քեզ համար:
Պետք չէ զղջալ ո՛չ մի քայլի, ո՛չ մի խոսքի համար: Չէ՞ որ ժամանակին մենք հենց ա՛յդ որոշումն ենք կայացրել և համարել այն ճիշտ:
Պետք է ապրել տրված օրով, տրված ակնթարթով, վայելել ամեն մի պահը: Անել այն, ինչ մեր մտքին է, մեր սրտում: Ասել, որ սիրում ես, որ ատում ես, որ կարոտում ես: Ճանապարհորդել և ճանաչել մարդկանց, ձգտել ավելիին:
Ժամանակը առաջ է գնում, և դու կարող ես փոխել անցյալը քո ներկայի քայլերով:
Իռա
2019-04-28 11:17:19Աննա Մկրտչյան
2019-04-28 11:58:11Arman
2019-05-04 19:53:44