Copy SMS

Երբ մեր աչքերը նորից հանդիպեն

Մենք չգիտենք, թե, երբ կհանդիպենք: Մենք չգիտենք, թե, երբ մեր աչքերը նորից կհանդիպեն ու կայծ կթռցնեն:

Մենք ուղակի հիշում ենք ու սպասում: Մի հույսով, որ այդ հանդիպումը կլինի անմոռանալի: Մեկ ակնթարթ ու մի հավերժություն: Սրտերը կբաբախեն արագ ու համահունչ: Քայլերը կփնտրեն ճանապարհը դեպի նա: Ուղեղը կկորցնի ինքնակառավարումը, ու սիրտը կհաղթի մենամարտում:

Դուք կնայեք իրար  մտորելով, թե ինչ է կատարվում իր հոգում, ինչ խոսքեր են պտտվում իր գլխում: Իսկ նրա հոգին տակն ու վրա էր եղել: Հին կողպեքները բացվել էին, վարդերը փռել իրենց թերթերը: Կհիշեք անցած օրերը, երբ մաշեցնում էիք նույն փողոցները, ժպիտով ուղեկցում մարդկանց:

Մեկ ակնթարթ ու հազարավոր հիշողություններ:

Անկախ ամեն ինչից, շրթունկիդ ծայրերը կձգվեն վեր ու իրար հպվելով կարտասանեն իր անունը: Վաղուց չէիր արտասանել այն: Չէ՛, չէիր մոռացել, ուղակի քեզ էիր ստիպում չարտասանել, չհիշել, բայց մտքում փայփայել ու սիրել:

Իսկ հիմա՞: Հիմա նա քո առջև է: Նա նայում է քեզ և հիշողությունները անցնում են կարծես կինոժապավենի վրա:

Մի կողմ դի՛ր հպարտությունդ, սիրելի՛ս: Դու էլ գիտես, որ չես մոռացել, դու էլ գիտես, որ քո սրտի մի անկյունում դրոշմվել է իր անունը: Մի կողմ դի՛ր հպարտությունդ ու սկսի՛ր նորից: Սիրի՛ր կրկին, նոր էջից, ու թող սա լինի մի նոր պատմություն, որը կներառվի գեղեցիկ սիրո պատմությունների գրքում:

Երբ մեր աչքերը նորից հանդիպեն -  Ուղեղը, կկորցնի, ինքնակառավարումը, ու, սիրտը, կհաղթի, մենամարտում

8

0

691