Copy SMS

Գիշերային մտորումներ

Կեսօրվա խեղդող տապից հետո ինձ գցել եմ գիշերվա լայն գիրկը։Մտքերս կախվել են գլխումս էլեկտրալարերի պես , իսկ գլուխս շտապ անջատվել է ուզում փողոցի լույսերի պես ։Սառը հովը փչում է ոտքերիս ու ստիպում,որ գլխիս անջատվել ցանկացող լույսերը մարեն։ Բայց մտքիս անցյալի փշուրներ են գալիս ։Տարօրինակ զգացում է ինձ մոտ։Կարծես քամու հետ վերապրում եմ անցածս ,Որ սրտիս անկյուններում էի խցկել։Խեղճ սիրտս սկսում է ինչ_որ եթե_ներ հորինել ու տառապել ։Փորձում եմ կանխել եթե_ների հայտնվելը`սրտիս լարերը մտքիս միացնելով։Միայն միտքս կարող է մաքրել տալ այդ ապուշ եթե_ները,Որ տանջանքից բացի ուրիշ բան չեն տալիս։ Եթե֊ներին գլխիցս վռնդելուց հետո նայում եմ իմ քառակուսի բարեկամին,որ ինձ դրսի աշխարհին է կապում։ Այդ դրսի աշխարհը տեսնելու համար փոքր տարիքում շատ էի ձգվում , տանջվում էի,որ մի բան ավել տեսնեմ ու աշխարհն այդ ժամանակ ինձ չափազանց լայն էր թվում , իսկ շենքերը՝ մեծ ,շատ մեծ։ Այսօր ,Երբ արդեն մեծ եմ ու մի քիչ բոյով( մի քիչ_ը պարտադիր շեշտել էր պետք),աշխարհն այլևս լայն չի թվում ; ընդհակառակը շատ նեղ է թվում ,անգամ շենքներն են նեղ թվում ու ամենակարևորը մարդիկ։Մարդիկ են նեղ թվում։Ահ,պատուհանիցս հայհոյանքներ են լսվում,իսկ ես ներսումս հայհոյում եմ այն մարդուն,ով առաջինը քնեց գիշերը ։Գիշերը պետք է ապրել ու զգալ։Բաց թողնել առօրյայի կեղտն ու խմել ։Խմել ապրածի ,արածի ու չարածի , ուրախ ու անգամ տխուր օրերի կենացը ։

Գիշերային մտորումներ - չեմ,ուզում , քնել , գիշերը

9

2

393

  • David
    2019-09-27 13:22:28
    #ուզում_եմ#կրկին#կարդալ#գիշերը
    • Անի
      2019-09-28 21:48:30
      Շնորհակալ եմ շատ))