Copy SMS

Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է


Մթնշաղ էր ։Աստղերն ու լուսինը խառնվել էին երկնքի կապույտին,իսկ ես ...ես ուղղակի երջանիկ էի։ Հիշում եմ` դեղին վերնաշապիկ էի հագել ու կապույտ կոմբինիզոն ,մազերս էլ խոնավ էին ։ Ես նստած էի նրա կողքին ու ժպտում էի ։Ժպիտս չէր հարցնում մի բան եղե՞լ է ,որ ինքը գա ։ Ինքն առանց հարցնելու գալիս էր ՝ զգալով ,որ սիրտս թրթռում է։ Այսօր էլ հիշում եմ ,թե ինչ ուրախ էի ու ինչ ջերմություն կար մեջս ։ Այսօր էլ այդ ամենն ինձ ժպիտ է պարգևում,չնայած բոլորն արդեն բեմից իջել են ու հանել իրենց սպիտակ դիմակները։ Սպիտակ դիմակների տակ թաքնվում են սատանաներ,որ անմեղ հոգիներում զգացմունք են ծնում` կյանքը բեմից չտարբերելով։ Տանջվում են անմեղ հոգիները ու լաց լինում, բյուրեղյա արցունքներ թափում թշվառ դերասանների ու հոգով ճղճիմների վրա ։ Ա~հ բայց ուշ են հասկանում սիրահարվածները ,շատ ուշ։ Աշխարհը նրանց համար փակվում է վարդագույն մշուշով ու բոլորը կատարյալ են թվում,մանավանդ սիրո առարկան,ում թերությունները որպես առավելություն են ընկալվում։ Բայց նմուշները հավետ չեն։Մշուշները նույնպես ցրվում են ,ինչպես ամեն անկայուն բան աշխարհում ։ Ու դրանց ցրվելուց հետո անկումը մի տեսակ ցավոտ է լինում ու դաժան։Գլխիվայր շուռ ես գալիս ,իսկ երազանքներն ու պատկերացումները այդ ԿԱՏԱՐՅԱԼ էակների մասին ընկնելիս կոտրվում են , փշրվում բեկորների , խրվում մսիդ մեջ,ինչպես կոտրված ապակին։ Այդ ժամանակ հասկանում ես ,որ այն ,ինչ պատկերացրել էիր ,այն իդեալները, որ հյուսել էիր գլխումդ, հենց գլխումդ էլ բնակվում են ու երբեք էլ մարմին չեն առնի։ Դրանից հետո գալիս է ամենասարսափելի փուլը` հիասթափությունը։Այն ծանր է լինում,Երբ օբյեկտդ թանկ ու սիրելի մեկն է,որից սկսում ես զզվել ,ատել մինչև հոգուդ խորքը,ատել նրա ճղճիմությունը ու ատել ինքդ քեզ ,որ խաբել ես ես_իդ,արդարացրել սիրելիիդ այն ժամանակ,Երբ ուղղակի չարժեր քո իսկ ազնիվ հատկանիշները նրան վերագրելով ոտքի հանել կաղին ։Չէէ, մեկ է նա քեզ մշուշի մեջ երբեք էլ կաղ չէր թվալու։Դու կլինեիր էդպիսին ,իսկ նա ՝ոչ,նա ՝երբեք։ Այսօր մի փետեք ձեր մազերը ,որ հավատացել եք կամ որ հավանել եք (սիրելը հազվադեպ եմ օգտագործում),ուղղակի ձեր մեջ եղած սիրո ծիլերը ջրել են և այն ուղղակի աճել է ,բայց երբ այգեպանը կոպիտ է լինում,ծաղիկը թոշնում է ու էլ երբեք այգեպանի առաջ չի բացվում,ցույց չի տալիս իր սիրուն թերթիկները։ Բայց ծաղիկը միշտ հիշում է, որ իրեն սիրում էին ,որ ինքն ուղղակի ջերմությունից ծաղկում էր ։Ծաղիկը միշտ իր թերթիկներում պահում է այդ հուշերը ու երջանկանում դրանցով,չնայած գիտի ,որ այգեպանը վատն է ու էլ չի սիրում իրեն։ Մենք էլ ենք ծաղիկների պես աճում ու թոշնում,բայց միշտ հիշում ենք մեր թեկուզ թվացյալ երջանիկ պահերն ու հրճվում։ Այսպիսին է մարդկային սիրտը,միշտ գնում է դեպի երջանիկը`անգամ իմանալով ,որ այն եղել է ,ոչ թե կա։Իսկ վերջում միշտ հիշեք՝ ատելությունից դեպի սեր մեկ քայլ է ,բայց մի մոռացեք նաև հակառակը՝Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է...

4

0

283