Copy SMS

Լուռ ուղեկից

-Ի վերջո կասե՞ս, թե դու ո՞վ ես իմ թանկագին բարեկամ, այսքան ժամանակ ինձ ուղեկցել ես ու ինչ որ կերպ փորձել տանել մի ճանապարհ, որտեղ ես լիովին ինձ հանգիստ կզգամ...

------------------------------------------------------------------------------------------------

-Ի վերջո կասե՞ս, թե դու ո՞վ ես իմ թանկագին բարեկամ, այսքան ժամանակ ինձ ուղեկցել ես ու ինչ որ կերպ փորձել տանել մի ճանապարհ, որտեղ ես լիովին ինձ հանգիստ կզգամ...Դու նմանվել ես այն մանկանը, ով իր փոքրիկ խաղալիք գնացքը փորձում է հարմարացնել պլաստմասե ռելսերին, որպեսզի այլևս ոչինչ չանելով նայի,  թե ինչպես է գնացքն ինքնամոռաց շարժվում իր ճանապարհով այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել: Ի սկզբանե ես գրեցի այնպես, ասես թե դու պատրաստվում ես պատասխանել ինձ: Սակայն դու մշտապես լուռ ես: Բնավ միտք չունես ինձ պատասխանելու, իսկ ես ցանկանում եմ հասկանալ, ինչպե՞ս քեզ պատկերացնեմ, ինչպե՞ս քեզ նկարեմ: Գոնե շշնջայիր ականջումս քո կերպարի մասին, ասեիր բարի՞ է այն, թե՞ չար: Անձայն, ինչ որ գերբնական շնորհով օժտվածդ ինձ ուղղորդում է:

Այն պահին երբ ես քո կամքն եմ կատարում, իմ հոգին ալեկոծվում, տառապում և սկսում է աջ ու ձախ գնալ, կատաղի ալիքներն էլ բախվում են պինդ քարերին, որի արդյունքում թեպետ աննշան, բայց ծովից  մեկ-երկու կաթիլ նետվում են դուրս, թաղվում ավազների ու քարերի տակ: Ասում են, հետո դրանք գոլորշի դարձած բարձրանում են երկինք և թափվում նույն ծովը: Ստացվում է, որ ամեն դուրս նետված բան հետ է գալիս: Բայց ասա ինձ, խնդրում եմ, իմ պես նվազ համառության տեր մարդն ունա՞կ է արդյոք նման պայքարի մեջ նետվել: Այնքան հեշտ է կոտրել իմ նման մարդկանց սրտերն ու վերջնականապես ջաղջախել: Բայց դու կարծես հաշվի չես առնում այդ փաստերն ու քո ճշմարտության վերջին տողերն էլ խցկում ես առանց այդ էլ ճնշված կյանքս ու փորձում հրամցնել դրանք: Կտանե՞մ արդյոք այդքան մեծ ու ճնշող իմաստություն, թե՞ չդիմանալով ուղեղիս մեջ իրար վրա տեղավորած, ճխլված մտքերի շարքին, ի վերջո մի գեղեցիկ փամփուշտով ցիր ու ցան կանեմ դրանք, որոնք արյան տեսք ընդունած կգամվեն մոտակա պատին, կամ կհոսեն սառը, անտարբեր գետնի վրայով, որտեղ ժամեր անց կկուտակվեն որոշ մարդիկ, ապա կմաքրեն տարածքն ու կնետեն ինձ հողը: Ասա՛ ինձ, այն ծովի ալիքից դուրս թռած կաթիլի նման ե՞ս էլ կբարձրանամ երկինք, ու կվերադառնա՞մ նույն ծովը, թե՞ մարդկանց համար այլ բան է պատրաստված: Ասա ինձ նաև, ինչու՞ է , որ իմ հասակակիցն այս պահին կամ քնում, կամ վայելում է գիշերը և  բացարձակ չմտածելով այլ արժեքների մասին ուղղակի ապրում է (աչքս մենակ չխոթես ինձնից վշտացածներին ու տառապյալներին, ու չսպառնա՛ս, թե ինձ էլ նման կյանք կարող է սպասվել): Նրանք արդյո՞ք մտածում են հողի ու երկնքի մասին: Ո՛չ: Հստա՛կ գիտեմ, որ ոչ: Գիտե՞ս ինչ էի այսօր մտածում. արդարությունը պետք է որ մի տեղ մնացած լինի, և եթե այն տիեզերքի մեջ չէ, ապա ուրիշ որտե՞ղ պետք է փնտրել: Այն հաստատ այդտեղ է, ուստի ես մի պահ կարծեցի, թե արդարդ չի կարող մի կյանք շնորհել մարդուն: Հակառակ դեպքում իմ և Աֆրիկայում սոված պատանու կյանքերի համար սահմանված մեկ կյանքը արդարության դեմ ուղղված ամենամեծ ծաղրը կարելի է համարել: Բայց լավ, դա իմ հոգսը չէ, ինձ այլ բան է պետք: Շուրջս մարդիկ, շուրջս շենքեր, ծառեր, կենդանիներ…և ի՞նչ, ի՞նչ կա ուրիշ: Մի անտեսանելի հոգի՞, որն ինչ որ բան է ուզում ինձնից ու չի խոսում, մի առեղծվա՞ծ, որը դիվական ժպիտով նայում է ինձ ու ասում՝ ա՛յս արա, ա՛յն արա… Կա՞ն դրանք, թե՞ ամեն ինչ ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է տեսանելիությունս: Կա՞ ինչ  որ ապացույց, որ այս պահին սենյակիցս բացի ողջ տիեզերքում ինչ որ այլ բան կա, կա՞ ինչ որ ապացույց արդյոք, որ այս ամենը զուտ պատրանք չէ, և իրականում ես ինչ որ տեղ նստած մի օտար մարդու կյանք չեմ մաշում: Չկա՛: Չկա՛ ոչինչ…Հենց սա է սարսափեցնողը բարեկամս, ես տեսնում ու զգում եմ կյանքս, անտեսանելի շունչ էլ եմ զգում, բայց ոչինչ բնավ չեմ հասկանում… Եվ ի՞նչ իմաստ ունեն այս տողերը: Իմա՞ստ…ախր մի ամբողջ կյանք կարելի է անիմաստ համարել, ուստի այս նեղլիկ տողերում չէ, որ այն պետք է փնտրել…Ի վերջո ես ուզում էի քեզ հարցնել, ինչպե՞ս վարվեմ իմ մի քանի ՛՛ընկերների՛՛ հետ, արժե՞ նրանց հետ նորից խոսել…բայց այս ամենից հետո ուզում եմ ինձ ասել՝ ՛՛ա՜հ, ինչ ուզում ես արա, մեկ ա ոչինչ չի փոխվում, խոսես-չխոսես, մեկ ա, դրանով նրանք չեն հավերժանալու, զուտ մի փոքր ավել կամ պակաս են կյանքումս մնալու: Բոլորն էլ ինձ լքելու են և ես  էլ եմ նրանց լքելու՛՛:

Իսկ դու՝ ընթերցող, փակիր այս դատարկաբանությունս ու նայիր սև երկնքին: Ու՞մ կամ ի՞նչ ես տեսնում. Լուսին և աստղե՞ր: Կարո՞ղ ես դրանք բռնել: Ի՞նչ է, կարծում ես խենթի տեղ եմ քեզ դրել…Ո՛չ, ես եմ ուղղակի խենթացել, քանզի նման մտքեր գրողը ոչ այլ ինչ է քան թույլ, նվազ խելագար…Ու դու անիմաստ ժամանակ ես վատնում մի հոգեկան հիվանդի մտքեր կարդալով, գնա և ապրիր քո համար ու մի ձանձրացիր իմ հորինվածքներից: Այսօր ես չգիտեմ, թե կատաղած ծովի որ մասում եմ և երբ կհասնեմ ափ ու երբ կբախվեմ քարին կամ կկորչեմ ավազների տակ, բայց հույս ունեմ, որ մինչ այդ քեզ հետ՝ իմ լուռ, բայց մշտական ուղեկից, կկարողանամ խոսել:

4

7

111

  • Երևակայող 007
    2019-09-08 15:42:07
    https://www.facebook.com/erevakayox/
  • Lian
    2019-09-11 01:58:55
    U krkin mutq gorceci copy ,u jrkin harazat mardu grarum. Inchpes misht,hrashali er ^_^ O:)
    • Armen
      2019-09-13 01:44:48
      Vonc eq
    • Երևակայող 007
      2019-09-14 16:36:32
      Մերսի շատ հարազատ ու անդավաճան ընթերցող (ծաղիկ) (ուռա)
      • Lian
        2019-09-14 17:14:47
        (խոնարհվել)
      • Lian
        2019-09-14 17:14:57
        O:)
  • Armen
    2019-09-13 01:44:30
    Barev dez