Copy SMS

Վերբանական

Վերբանական - Պոեմ, չափածո, խոհ


ՎԵՐԲԱՆԱԿԱՆ


                                                                         
1

Երբ մարմինն է կրում հոգին
Որպես կյանքի թալիսման,
Մենք մնում ենք երկնից անդին՝
Միտքը դարձրած սնակամ։

Երբ հոգին է կրում մարմին
Որպես շապիկ կենսական,
Միաձույլ է դառնում երկնին
Միտքը հույժ ու վեհակամ։


2

Մարմնակիր հոգին խոյացավ դեպ վեր,
Քանզի ձգտում էր նա հասնել եթեր․
Եթեր երկնային, մաքուր ու անպիղծ,
Որտեղ որ չկան մտքեր սնաիղձ։

Մտքի ուժով նա խոյացավ լանջից գագաթ,
Լույս սփռեց ամպեր հատող լեռներին այդ։
Միքտը թագ էր դրել գլխին և դարձել էր վերբանական,
Քանզի հոգով տենչացել էր մի կատարսիս հաղթական։

Մաքրագործման սաստիկ սփյուռ,
Կույս քարայրներ են խավար,
Լույսով լեցուն դարձան մատուռ,
Ոգով տոգոր, մտահար։

3

Խոսեց մարդը մարմին կրող, 
Բայց ոչ  հոգով իր կարող,
Այլ իր շապկով լոկ նյութական,
Տանջահարվա՜ծ, առնական։

—Կործան ու թունոտ խավարից գեհեն,
Հոգուս լճերը ճահճացան մեկեն։
Անհոս էր արդեն ավյունը անտես,
Սակայն չէր մարում փարոսը իմ կեզ։

Եվ որոնելով ինքս ինձ նորից,
Ես ազատեցի հոգիս խավարից,
Լուսե հայտնության շողերից արև
Չքացան դանդաղ ճահիճները սև։

4

Եվ ամբոխը բազմահազար
Լսեց ձայնը այդ վարար,
Որը լցվեց ձոր ու փապար,
Քաղաք ու գյուղ և անտառ․․․

Եվ ամբոխը այդ ապշահար,
Հոգով խեղված ու խավար,
Տեսավ լույսը ճերմակափայլ՝
Աչքերով մութ ու մռայլ։
5

—Կյանքը պետք է ապրել այնպես,
Ինչպես պատրանք իրական։
Աշխարհում կան գույներ պես-պես,
Բայց այ՛ս լույսն է դյութական։

Պատրանքները պարզ են, հստակ՝
Հայտնությունով անհատակ։
Հայտնությունը հոգու մի շող,
Որ հավատով է սնվող։

Ես կարող եմ դառնալ քամի,
Կամ էլ թռչել նման ճայի,
Բայց լոկ ձգտմամբ բա՛խյան ճայի,
Այլ ոչ կամքով մարմընի։

Երբ մարմնով ես դու ուղղորդվում,
Դու կդառնաս հաղթական,
Սակայն այնքան, որքան մտքում
Կան միտումներ բանական։

Երբ հոգով ես դու հավատում,
Պատրանքներն են իրական,
Քանզի հոգին՝ թեթև թռչուն
Միշտ ձգտում է հայտնության։

Հոգեղեն եք դուք՝ բոլորդ,
Հոգին լի է մղմամբ հորդ,
Եվ երբ ելնեք կաղապարից,
Կազատվեք այս խավարից։

6

Եվ հավատով իր բացարձակ՝
Շապկավորը հոգեղեն,
Քամի դարձավ զով ու արձակ՝
Հոգեշարժով լուսեղեն։

Մարդը իջավ ամբոխի մեջ,
Լսեց ձայներ ապշանքի,
Հետո խոսեց որպես մի վերջ՝

Հայտնության խրատանքի։

—Երբ հավատն է լցվում մտքում,
Դու կհասես արդյուքնի,
Դու կձգես անգամ մարդուն,
Որպես միջող փափագի։

Երբ հավատն է լցվում հոգի,
Դու տեղ ունես բարձունքում։
Ես Աստված չեմ, այլ լոկ հոգի,
Դեպ կատարյալ այս գծում։

06․11․2019

4

1

426

  • Full98
    2020-02-18 22:13:22
    Joxovurd jan shatem xntrum subscribe exeq es aliqin ahavor shat petqa xndrumem :) https://www.youtube.com/channel/UCmIGImRn8btNLkDe09Ph04w