Կարծիքներ Նոր կորոնավիրուսի մասին
Ողջույն սիրելի քոփիփեսթցիներ, ես Միքայելն եմ և ցանկանում եմ այս օրերի վերաբերյալ քննարկման հարթակ ստեղծել այստեղ: Քանի որ կայքը արդեն երկար ժամանակ է հնարավորություն չի տալիս գրառումներ կատարել օգտագործելով ֆոտո ֆորմատը, ուստի գրառումս կլինի առանց նկարների:
Այս համաճարակի և դրա հանգեցրած կարանտինային ռեժիմը կարծում եմ բավարար չի քննարկվում համացանցում: Չկան այնպիսի հարթակներ որոնք հնարավորություն կտան մարդկանց կիսվել իրենց մտքերով կապված այս հիվանդության հետ: Կարծում եմ, որ կարիք կա խոսել այս իրավիճակի մասին բժշկական, գիտական, սոցիոլոգիական, քաղաքական, տնտեսական ինչպես նաև հոգեբանական ասպեկտներով, ուստի եթե այս պորտալում ունենք մարդիկ ովքեր հետաքրքրված են վերը նշված ուղղություներով կարող եք Ձեր կարծիքը հայտնել համաճարակի և կարանտինի վերաբերյալ Ձեր նախընտրած ոլորտից:
Ես ցանկանում եմ խոսել գիտական կողմից: Ես մասնագիտությամբ կենսաբան և կարծում եմ ունեմ բավարար գիտելիքներ կարծիք հայտնելու և ընդհանրապես մտորել այս հարցի շուրջ գիտական լեզվով: Կարճ կխոսեմ վիրուսների, կորոնավիրուսների կլինիկական հատկանիշների և դրա դեմ պայքարի մասին:
Վիրուսները ոչ բջջային օրգանիզմներ են: Կորոնավիրուսը (COVID-19) ինչպես բոլոր-բոլոր վիրուսները բաղկացած են ժառանգական նյութից (ՌՆԹ կամ ԴՆԹ) և սպիտակուցներից: Կորոնավիրուսները ՌՆԹ վիրուսներ են, այսինքն նրանց ժառանգականության կրող քիմիական միացությունը ռիբոնուկլեինաթթուն է: Ժառանգական նյութը օգնում է վիրուսներին բազմանալու համար, սակայն ժառանգական նյութը օգտագործելու համար նրանց անհրաժեշտ է ներթափանցել կենդանի բջջի մեջ, որպեսզի կարողանա բազմանալ՝ օգտագործելով այդ բջջի օրգանոիդները:
Յուրաքանչյուր հիավանդաբեր վիրուս ունի իր ինկուբացիոն շրջանը օրգանիզմում, այսինքն օրգանիզմ ներթափանցելիս և բազմանալիս հետո որոշակի ժամանակ հետո այն սկսում են ի հայտ գալ արդեն դրա հանգեցրած հիվանդության սիմպտոմները: COVID-19 վիրուսի ինկուբացումը 14 օր է: Երկու շաբաթ անց օրգանիզմում սկսում են նկատվել գիտակցության կորուստ (թոքային հյուսվածքների զարգացող ոչնչացման արդյունքում) չոր, անարդյունավետ հազ, հոտառության զգացողության կորուստ, ջերմություն (38 °C կամ ավելի բարձր), շնչառական դժվարություններ կրծքավանդակի հատվածում ցավ, գլխացավ:
Արդեն իսկ կան լաբորատորիաներ որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործով: Դրանցից մեկը մեզ հայտնի գիտնական և գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած լաբորատորիան է: Ի՞նչ են մտածել նրանք: Նախ մեզ հայտնի է մեկ ճշմարտություն պատվաստանյութեր մասին, այն է պատվաստանյութը պարունակում է վիրուսին բնորոշ զանգված, որը ներարկելով մեր արյան մեջ վարակում է մեր օրգանիզմը այդ վիրուսով, սակայն նրա քանակական և որակական հատկանիշները բավարար չեն մեր օրգանիզմին կաթվածահար անելու համար: Մենք նաև գիտենք, որ մեր իմունային համակարգը կազմված է մի շարք բջիջներից, որոնք ունեն օտար մասնիկների դեմ պայքարելու հատկությամբ, այն է ճանաչել օտար մասնիկները (վիրուս, բակտերիա և այլն), որսալ և ոչնչացնել դրանց: Կարճ ասած մեր իմունային բջիջները իրականացնում են իմունային պատասխան օրգանիզմին պաշտպանելու համար: Այսպիսով հաջորդ անգամ այդ վիրուսի մեր օրգանիզմում հայտնվելու դեպքում մեր իմունային համակարգը արդեն պատրաստ կլինի դրա դեմ պայքարելու համար: Պատվաստանյութում առկա զանգվածը միանգամից ենթարկվում է մեր իմունային համակարգի պատասխանին այդ կերպ ստեղծելով իմունիտետ տվյալ վիրուսի դեմ: Սա մի պարզ մեթոդ է մեր օրգանիզմում դիմադրողականություն ստեղծել պաթոգենների նկատմամբ: Հիմա գանք նրան, թե ինչ են մտածել Աֆեյանի լաբորատորիայի գիտնականները: Նրանք մշակել են պատվաստանյութի նոր տեխնոլոգիա, որը ոչ թե միտված է մեր օրգանիզմը վիրուսով վարակելուն, այլ միանգամից մեր բջիջների ներսում վիրուսի մասին ինֆորմացիա ստեղծելով: Ի՞նչ է սա նշանակում:
Ինչպես վերևում նշեցի վիրուսին բնորոշ է ոչ բջջային կառուցվածք, նրանք ունեն միայն ժառանգական նյութ (ՌՆԹ կամ ԴՆԹ) և սպիտակուցներ: Օրգանիզմ ներթափանցելով դրանք անմիջապես օգտագործելով մեր բջիջների միտոքոնդրիումները և մյուս բոլոր ժառանգականության փոխանցման նպաստող օրգանոիդները բազմանում են՝ մեր բջիջներում ստեղծելով հազարավոր ու միլիոնավոր իրենց նմանակներից: Քանի որ կորոնավիուսները ՌՆԹ վիրուսեր են, գիտնականները մշակել են մեթոդ որի շնորհիվ հնարավոր կլինի վիուսից առանձնացնել նրանց ՌՆԹ-ն և այն տեղադրել մեր բջիջների կորիզներում, որտեղ ի դեպ գտնվում է մեր ԴՆԹ-ն: Վիրուսի ՌՆԹ-ն կսկսի կրկնապատկվել մեր բջիջներում սակայն այն չի հասցնի մեծ տարածում գտնել մեր օրգանիզմում քանի որ մեր օրգանիզմի իմունային բջիջները շատ ավելի արագ կսկսեն ինֆորմացիա ստանալ օտար մասնիկի նկատմամբ և կստեղծեն իմունային պատասխանը: Սա պարզ թվացող սակայն իրականում հանճարեղ մոտեցում է պատվաստայութ ստանալու համար: Ըստ այդ լաբորատորիայից եկող լուրերի պատվաստանյութը արդեն պատրաստ է և այն պետք է անցնի մի քանի ամսյա թեստերի 50 պացիենտերի մոտ ովքեր վարակված են կորոնավիուսով: Պատվաստանյութի արդյունավետ լինելու դեպքում այն մարդկանց հասանելի կլինի հավանաբար հաջորդ տարվա Հունվար ամսվանից:
Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար, հուսամ գրառումս անպատասխան չի մնա և քննարկման ենթակա նյութ կդառնա Ձեզ համար: Դուք նույնպես կարող եք Ձեր նախընտրած ոլորտից մոտենալ այս հարցին: Օրինակ՝ կորոնավիրուսի բերած տնտեսական, քաղաքական, բժշկական և այլ հետևանքների մասին: Առողջ եղեք:
addict
2020-04-16 02:20:00Ցունամի
2020-04-16 22:54:07addict
2020-04-17 02:42:38Ցունամի
2020-04-18 00:27:20addict
2020-04-18 01:25:23Ցունամի
2020-04-18 21:57:38Meri
2020-04-16 02:41:27Meri
2020-04-16 02:41:50Meri
2020-04-16 02:43:17Պրն Բրոյլ
2020-04-16 13:17:02Vova Mb
2020-04-17 03:54:45Lian
2020-05-15 12:03:02mbvova
2020-08-07 03:42:26Lian
2020-08-09 09:19:01Lianna
2020-08-06 23:48:43Lianna
2020-08-06 23:51:26arman
2020-09-03 16:43:57