Դուք դեռ պարտք եք, ես չեմ մոռացել
Ատում եմ ձեզ, որ խլեցիք մանկությունս, դուք ինձ այն դեռ պարտք եք;
Ձեր վեճերը, որ որոշ ժամանակ անց սկսեցին սովորական բնույթ կրել, այլեւս չէին վախեցնում ինձ, բայց դուք դեռ պարտք եք ու պիտի վերադարձնեք, չնայած չեք տեսել ձեր պատճառած ցավը, որ խնամքով թաքցնում էի, բայց ես լացում էի, ատելով բոլորին ու ամեն ինչ, եւ առաջին հերթին դավաճան արցունքներս, որ ոչ մի կերպ չէին ենթարկվում ցանկություններիս ու առանց թույլտվության գլորվում էին: Բայց փոխվեցի, երբ զգացի ամեն ինչի միեւնույն դառնալը, դադարելով ինձ երեխա համարել՝ թեեւ դեռ երեխա էի ու ոչինչ չկար ավելի ցանկալի, քան վայրկյան շուտ հեռանալը, հիշելով, որ պարտք ունեմ ստանալու...
mbvova
2020-06-09 12:54:55Lilit Melkonyan
2020-06-12 19:04:46mbvova
2020-06-12 21:26:42