Copy SMS

Ադոլֆ Հիտլեր - Իմ պայքարը (հատված)

Ես գիտեմ շատերին, ովքեր «կարդում են» անչափ շատ՝ գիրքը գրքի հետևից, սակայն նրանց ես ուղղակի կկոչեմ «շատ կարդացածներ»: Իհարկե այդ «գրքախեղդ»-ներն ունեն «գիտելիքների» մեծ պաշար, սակայն նրանց ուղեղը, բացարձակապես ունակ չէ, որևէ կերպ՝ ճշտորեն ըմբռնել, արձանագրել ու դասդասել կարդացածը: Գրքում եղած արժեքավորը՝ անարժանիքից զատելու, անհրաժեշտը գլխում պահելու, իսկ ավելնորդն ու պարզապես ծանրաբեռնողը դեն նետելու արվեստից նրանք զուրկ են:

Կարդալն ինքնանպատակ բան չէ: Դա նպատակին հասնելու միջոց է: Մարդուն այն օգնում է ըստ նախասիրությունների ու նպատակաուղղվածությունների համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու մեջ: Կարդալը մարդուն տալիս է մասնագիտական մտավոր գործիքներ: Դա կապ չունի մարդու տվյալ պահի կենսաձևի հետ (երբ անհատն ուղղակի պայքարում է գոյության համար, կամ էլ բավարարվում է ավելի բարձր պահանջներ): Կարդալը, մյուս կողմից, մարդուն պետք է օգնի ձևավորելու ընդհանուր աշխարհայեցողություն: Կարդացածի բովանդակությունը չպետք է հերթականությամբ, վերնագիր առ վերնագիր ուղղակի շարվի մարդու գլխում: Խնդիրը գլուխը որոշակի քանակով գրքերով լցնելը չէ: Մարդու մտքի պահեստարաններում գրքերի խճանկարները պետք է գտնեն իրենց համապատասխան տեղը և օգնեն, որպեսզի անհատը ամրապնդի ու ընդլայնի իր ընդհանուր աշխարհայեցողությունը: Հակառակ պարագայում, ընթերցոի գլխում առաջանում է ուղղակի քաոս: Մեխանիկական ընթերցանությունը դառնում է բացարձակ անօգուտ մի բան: «Գլխախեղդ» մարդն իրեն համարում է «կրթված», երևակայում է, որ կյանքը լավ է ճանաչել, հարստացել է գիտելիքներով: Նման «կրթությամբ» մարդն ամեն մի ավել կարդացած գրքի հետ, իրականում, հեռանում է իր նպատակից: Նա ի վերջո, կհայտնվի կամ համապատասխան բուժարանում, կամ երկրի խորհրդարանում բազմած «քաղաքագետի» տեղում:

Նմանը երբեք չի կարողանա իր խառնաշփոթ «գիտելիքներն» օգտագործել տվյալ պահին իր առջև ծագած նպատակների համար: Այդ մարդու մտավոր պաշարը կյանքին համահունչ չէ, և տեղավորված է մեռյալ գրքերի արանքում: Չնայած որ կյանքը բազմաթիվ անգամներ նրան կմղի՝ գրքերից վերցնելու իսկապես արժեքավորը, այնումենայնիվ՝ դժբախտ ընթերցողը կարող է իր կարդացած գրքերից որևէ մեջբերում անել, սակայն անկարող կլինի դա կիրառել կյանքում: Ամեն ծայրահեղ պահի նման իմաստունները քափ ու քրտինք կտրած գրքերում համեմատություններ են փնտրում, զուգահեռ անցկացնում ու հայացքները, ի վերջո, հառում երկնքին:

3

0

173