Copy SMS

Լույսս տարան

Մի օրվան հաջորդում է մյուս օրը, բայց լույսը չի բացվում: Գիշերը անցկացնում եմ աչքերս բաց, բայց առավոտը չի լուսանում: Լույսը վաղուց են խլել մեզնից: Գողի նման եկան մեր տուն ու հանգցրին բոլոր լույսերը, տարան տան բոլոր ճրագները: 

Առավոտյան տագնապ էր, ամպերը որոտում էին, ու հանկարծ երկինքը պոռթկաց երկրիս վրա: Փոթորիկ էր... Փոթորիկ էր ներսումս, պոկում էր ամեն ինչ, սրբում ամենը՝ ինչ կար իր առջևում՝ նորատունկ ծառերս, որ արդեն պտուղներ էին տալիս, բարի հիշողություններս, որ ջերմացնում էին հոգիս ու սիրտս: Ամենը պոկեց ու տարավ... Փոխարենը թողեց մի անդունդ, մի խոր ու ցավոտ անդունդ, լավը՝ փոխարինեց վատով, էլ ոչինչ չմնաց, ոչինչ չունենք: Իսկ հոգումս անձրևը անվերջ տեղում էր, բայց դրան էլ ես սովորում, վերցնում ես հին վրձինդ ու գծում նոր դեմքդ, այն, որը տարբերվում էր նախկինից: Նախկինը այլևս չի լինի, երբեք չի լինի: Դու կարող ես ճրագ նկարել ներսումդ, կարող ես նորից ծառեր տնկել, բայց այն չի փոխարինի, չի փոխարինի նրան: Չի ջերմացնի ու լավ ու բարի հիշողություններ էլ այլևս չի տա: Այլևս ոչինչ: Ու ամենալավն ու թանկը կրկին կմնա անցյալում:

        

                                                                                                                 09.12.20

                                                                                                                     Հ...

5

6

538