Copy SMS

Քեզ...

Մեկ-մեկ նախանձում եմ ինձ, հա՛ նախանձում եմ, որ տեսնում եմ քեզ երազներումս, խոսում քեզ հետ, նայում քեզ, գրկում քեզ: Վախենում եմ հանկարծ չափից շատ ուրախանալ, որովհետև գիտեմ բնավորությունդ, գուցե հանկարծ էլի անհայտ կորես ու նորից կարոտ մնամ քեզ: Մեկ-մեկ փորձում եմ զգալ ներկայությունդ. պատկերացնում եմ, որ կողքիս ես ու նորից քո գեղեցիկ հայացքով  ուշադիր ուսումնասիրում ես ինձ: Չգիտեմ, որքան եմ քո մասին մտածում օրվա ընթացքում, գուցե տասը, իսկ գուցե երեսուն կամ գուցե աստղերի քանակի չափ, չգիտեմ, բայց գիտեմ, որ քո պատկերը, քո ժպիտը, քո հայացքը միշտ սրտումս են՝ այնտեղ դրոշմված:

Անունդ... Իսկ անունդ միշտ շուրթերիս վրա է տեղ գտնում, ինչ-որ մեկի անունը տալիս քո անունն է դուրս թռչում: Քո գործն է, չէ՞: Շատ չխոսեմ, գիտեմ երկար տեքստեր կարդալուց ձանձրանում ես: Միայն հիշիր, որ դու միշտ այնտեղ ես, քո տեղում՝ ամենավերևում ու ամենաառջևում:


                                                                                                                             09.12.2020

4

2

283

  • vahe
    2021-01-24 21:02:03
    https://www.youtube.com/watch?v=qZM1B-ZT7mo
  • vahe
    2021-01-24 21:02:13
    https://www.youtube.com/watch?v=qZM1B-ZT7mo