Copy SMS

Պարանոյիկ սերը, ճանճերն ու մենք

 


Ֆիլմիս ցնդած հերոսը նախկին կնոջ մասին ասում էր՝ մենք ստեղծված ենք իրար համար, բայց չենք կարող միասին ապրել։ Մենք էլ երևի չկարողացանք միասին պայքարել ապրելու համար, այլ որոշեցինք առանձին պայքարել իրար դեմ, իրար դեմ, հասկանու՞մ ես։ Կյանքի տարբեր փողոցներով որոշեցինք քայլել, ու դու կորար ինչ-որ անհայտ նրբանցքում, ես էլ այնքան քայլեցի մինչև գարունը դարձավ ամառ։ Հանեցի կոշիկներս ու սկսեցի բոբիկ քայլել, բայց օդս կարծես չհերիքեց, օդիս միջից կարծես թթվածինը հանած լինեին ու գրողը գիտի, թե ինչ էի շնչում։ Օդիս միջից երևի քեզ տեսնելու հույսս էին հանել կամ էլ հենց քեզ, իմ խեղդող ու սիրելի թթվածին։ Հա, խեղդում էիր ինձ, ես էլ խեղդում էի քեզ, մեր չափազանց նման ու չափազանց տարբեր տեսակետներով այնքան էինք խեղդում իրար, որ անգամ մեր գլխավերևում պտտվող ճանճերը չէին հասկանում՝ ոնց էինք իրար սիրում, եթե այդքան շատ էինք իրար ատում։ Ճանճերն էլ էին սկսել մեզ պես աննորմալ ձևով սիրել ու ատել։ Մի օր Ռոմեո ու Ջուլիետ էին խաղում, մի օր էլ Օթելլո ու Դեզդեմոնա։ Հետաքրքիր էր ապրել պարանոյիկ մի սեր, իսկ հետո ատել պարանոյիկ մի լռություն, լռություն, որտեղ բոլորն իրար սիրում են և՛ մարդիկ և նույնիսկ ճանճերը։ Չէ, մեր տեսակները փորձեցինք զոդել, բայց չկպան, դրանք ձգտեցին իրար, բայց վանեցին մեկը մյուսին ու ... ընկան տարբեր մայթեր՝ էդպես էլ չգտնելով իրար կապող միևնույն խաչմերուկը։

 

 

 

 

7

1

568

  • vahe
    2021-02-02 22:28:32
    https://my.mail.ru/bk/xxxx50/video/3/64.html