Copy SMS

Խճճվել եմ...

Գիշերը մտքերս կուտակվում են: Մեկը մյուսին հերթ չեն տալիս: Անցյալ, ներկա, ապագա, հետո ներկա ու անցյալ ու այդպես շարունակ: Իրադարձությունները խառնվում են գլխումս ու մտքիս հանգիստ չեն տալիս: Ամեն կերպ փորձում են մխրճվել ուղեղիս ամեն մի ծալքում: Քունս նորից մնում է անտեսված ու կրկին անցկացկացնում եմ գիշերները բաց աչքերով: Չափից դուրս շատ են, ներսից խեղդում են ու չեմ հասկանում կոկորդիս են կանգնած, թե ուղեղս են սեղմում: Մեկ-մեկ չեմ հասկանում հոգիս է անտանելի ցավում, թե սիրտս, ֆիզիկական ցավն է տանջում, թե հոգեկան: Ամեն ինչ խառնված է, ամեն ինչ: Չես հասկանում, որն է սկիզբը, որը ավարտը, որտեղ սկսվեց և որտեղ ավարտվեց, հիմա է կատարվում, թե կատարվել է: Մտքերս ինձ փաթաթել են հաստ պարանով այնպես, որ դուրս գալն անհնար է թվում: Ու մենակ թուղթս է, որ լսում է ինձ, որ կարդում է գրածներս, անիմաստ հարցեր չի տալիս ու սրտացավություն չի խաղում ու գիտես, որ միշտ կարող ես դիմել նրան, պատմել, մտքերս հանձնել նրան, որ մի քիչ հանգիստ թողնեն ինձ ու փոքր ինչ թուլացնեն պարանի կապը: Խճճվել եմ... Ասեք ինձ ճանապարհը: Ասեք սկիզբը, որ գտնեմ ավարտը: 

5

0

181