Copy SMS

Ու աստղերը կրկին կթափվեն երկնքից...

Գիտեք տխուր է, երբ որոշ մարդիկ իրենց սիրելի աստղերին պատահական հանդիպում են, գրկում, զրուցում, իսկ քո աստղերը երկնքում են ու դու չես կարող ո՛չ հանդիպել, ո՛չ գրկել և ո՛չ էլ զրուցել: Տխրությունը պատում է քեզ, երբ կողքիդ մարդը դառնում է լույս ու բարձր թռիչք անելով հասնում անծայրածիր տիեզերքին, գտնելով իր կողքի լույս դարձածներին:

Նայում ես երկնքին ու մոլորվում ես ինքդ քո մեջ: Որտեղ է՞, որ մեկն է՞, գուցե նա է՞, իսկ գուցե նա... ու հանկարծ սիրտդ այնքան արագ է զարկում, կարծես իր վերջին վայրկյաններն է ապրում: Ներսիդ աղոտ կրակը ձգվում է աստղի նուրբ լույսին ու դու հասկանում ես, որքան էլ, որ հեռու լինեք, միևնույն է դուք միմյանց ներսում եք, այնտեղ մոլորված, խորտակված, թույլ ճրագ թողած:

Ու աստղերը կրկին կթափվեն երկնքից ու ես կրկին երազանք կպահեմ, որ կրկին լինեմ ձեր կողքին:


                                                                                                                              Ձեզ...

                                                                                                                            23.03.21

2

4

77