Օֆլայն
Ու անցան գնացին․․․Էջս մի փոքրիկ պահուստ անցյալի։ Չէ՜, էլ չեն վառվում կանաչ գույներն ինձ արդեն վաղու՜ց ծանոթ դեմքերի։ Այլևս ՛՛օնլայն՛՛ չեն...
------------------------------------------------------------------------------------------------
Ու անցան գնացին․․․Էջս մի փոքրիկ պահուստ անցյալի։ Չէ՜, էլ չեն վառվում կանաչ գույներն ինձ արդեն վաղու՜ց ծանոթ դեմքերի։ Այլևս ՛՛օնլայն՛՛ չեն։ Ես չգիտեմ, ի՞նչ եք անում այդտեղ,այս տիրույթից այն կողմ, բայց հույս ունեմ, որ ամենքդ հաջողությունների եք հասել։ Ոմանց հետ հաջողվել էր ավելի մտերմանալ, դեմ առ դեմ դուրս գալ, ողջունել, խոսել․․․անցան։ Նրանք էլ անցան։ Փողոցի անկյունները երբեմն այս կայքի նման հիշեցնում են տարբեր դեմքերի։ Յուրահատուկ ծանոթություններ էին, կամ գուցե ոչ այդքան երկար կյանքս էր սովորեցրել բաժանումները ժպիտով տանել։ Բայց մի բան է ինձ սարսափեցնում այստեղ․ ժամանակի արագ ու կյանքի տարիները մսխող տեսքը։ Մոտ 10 տարի․․․Այդպես արա՞գ է մաշվում ամեն բան․․․Թվում է, թե երկու տարի առաջ եմ մեկին հրաժեշտի խոսք գրել այստեղ, թվում է, թե երկու տարի առաջ եմ հրապուրվել մեկի տեսքով, հետո նորից բաժանվել, բայց այդ անգամ ոչ թե նամակով, այլ դեմ առ դեմ․․․Ես սարսափեցի հենց նոր․․․սրտիս զարկերն արագացան և տագնապ ազդարարվեց։ Մի՞թե հաջորդ այցի ժամանակ տագնապն ինձ հետ կլինի։ Մենք շարունակ աճում ենք․ ես այստեղ էի դեռ այն ժամանակ, երբ դպրոցում կյանքիս տարիներն էի մաշում։ Ես այստեղ էի այն ժամանակ, երբ համալսարանում նոր կյանքին էի ծանոթանում։ Ես այստեղ եմ դեռ, այստեղ եմ և արդեն մի քանի տարի է անցյալում եմ թողել համալսարանական կյանքս ու անցել աշխատանքի։ Բայց ես այստեղ եմ նորից հոգուս հետ անհաշտ։ Փոխել եմ և՛ ինձ, և՛ մտքերն իմ կյանքի, բայց միևնույն է, թե կանգնեմ բարձր վայրում ու սառը շունչ քաշեմ, նորից կասեմ․ ոչինչ չի փոխվել․․․Ես կարոտում եմ ձեզ, անցյալի իմ ընկերներ, բայց կարոտում եմ նաև ինձ՝ անցյալում։ Այնքան սեր կար այն ժամանակ, հույս՝ ապագայի հանդեպ։ Այսօր մառախլապատ է ամեն բան։ Նոր դեմքեր, նոր ընկերներ, բայց ես նրանց էլ չեմ վստահում։ Հիմա սերն է պակասել․․․այն իր հետ պակասեցրել է ամեն բան։ Մի անգամ՝ դու, որ այլևս չկաս այստեղ, որ գնացիր ու հրաժեշտ տվեցիր այդպես էլ դեմքդ ցույց չտալով, ասեցիր՝ ՛՛երբեք չփոխվես, մնա այդպես՛՛․․․փոխվեցի։ Բայց չեմ ուզում այսպես, այն ժամանակ ինձ կոտրելուց երբեք նման ցավեր չէի զգում, որովհետև ներումը վրեժի միտքը գարշանք էր համարում։ Ներումն էլ այսօր առաջվանը չէ, այն զուտ համբերություն է դարձել։ Համբերություն՝ հատուցման։ ՛՛Մի օր նրանք կհատուցեն՛՛ ասում է ներումը ու համբերում։ ԵՎ ես երկմտում եմ այս գրառումը հրապարակելուց; Գուցե լռությունն ավելի լավ է, քան երբեմն-երբեմն կենդանության նշույլներ հաղորդող խոսքերը․․․Չէ՜, ամեն դեպքում կթողնեմ այն այստեղ, հաջորդ այցի ժամանակ անպայման կկարդամ սա և գուցե նորից ժպտամ չափազանց էմոցիոնալ պորթկման համար ))
Lian
2021-08-22 09:16:36Lian
2021-08-22 09:17:09Երևակայող 007
2021-08-22 17:11:08Lian
2021-08-22 22:17:50Երևակայող 007
2021-08-26 23:18:15Lian
2021-08-27 00:57:48Երևակայող 007
2021-08-31 22:18:37Lian
2021-08-31 22:31:03Երևակայող 007
2021-08-31 22:33:10Lian
2021-08-31 22:38:19Երևակայող 007
2021-08-31 22:46:01Lian
2021-08-31 22:51:13Lian
2021-08-31 23:09:56Երևակայող 007
2021-09-05 01:31:46Lian
2021-09-12 00:58:03Երևակայող 007
2021-09-16 21:44:57Lian
2021-09-17 17:11:35-Paris ☂
2022-01-30 17:06:35-Paris ☂
2022-01-30 17:09:28Երևակայող 007
2022-03-01 21:49:17Lian
2022-04-21 14:54:02-Paris ☂
2022-05-08 23:51:45Meri
2021-08-24 20:43:19Երևակայող 007
2021-08-26 23:18:41A
2021-08-25 05:11:33Երևակայող 007
2021-08-26 23:24:37A
2021-08-28 01:08:20A
2021-08-28 01:15:15Երևակայող 007
2021-08-31 22:21:44A
2021-09-01 12:41:45Երևակայող 007
2021-09-05 01:31:08A
2021-09-06 15:48:30Երևակայող 007
2021-09-09 22:16:11Lian
2021-09-27 00:08:57Երևակայող 007
2021-09-27 14:37:52Lian
2021-09-27 18:39:56Էմիլ Արսենալ Ֆան
2021-12-03 03:43:23Նվարդ
2021-12-05 18:20:57Երևակայող 007
2022-03-01 21:50:43