Copy SMS

Կարծում էի հեշտ է լինելու

անիրական աշխարհից գողացվածը


Երանի Դուրյան դառնայի ու զղջում գրեի, անմխիթար ցավիս դարման դնեի, որ հոգիս դադարեր լալ, խաղաղվեր ու գուցե և քուն մտներ. ինչպես մի ժամանակ քո գրկում էր պատահում։ 


Երանի Տերյան դառնայի ու կարոտ երգեի, սեր ու դառնություն երգերի. 

Իսկ այդ միջոցին քեզ մի թուղթ ուղարկեի, գրեի ու հույսով սպասեի , թե կհասկանաս, որ քեզ եմ երգում, քո մասին ու մեր անցած սիրո մասին եմ երգում... Կհասկանաս ու կգաս

Երանի սիրելիս, երանի գայիր ու քո տեղում մնացած դատարկությունը կրկին քեզնով լցնեիր…

Իսկ հիմա մութ է սիրելիս, խավար։ 

Շուտով լույսը կբացվի ու նորից նույն օրը, լցված սառը մարդկանցով ու անդադար իրար փոխարինող դատարկ իրադարձություններով, շարունակ հաջորդ օրը չարթնանալու մասին երազելով… 

6

0

342