Copy SMS

Լիլիթ♥

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 42
  • Ֆավորիտներ 1
  • Հետևորդներ 0
Մայ 08

Հետաքրքիր




Գետաձին մարդուց արագ է վազում:
Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ:
Հնարավոր չի առանց աչքերը փակելու փռշտալ
Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների   ընդհանուր երկարությունն անցնում է  30 մետրից:
Բրիտանական  բոլոր կարապները   համարվում են թագուհու սեփականությունը:
 Տղամարդիկ 5 անգամ  ավելի են կայծակնահար լինում քան կանայք:
Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ:
Կաթոլիկական  սովորության  համաձայն,  պապին  ներկայանալիս   կաթոլիկները պետք է  համբուրեն   նրա հողաթափը:
Ապրիլի  23-ը գրքի միջազգային օրն է:
Մարդը տարեկան   միջին հաշվով 1400  երազ է տեսնում:

7

6

666

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 06

Կրեատիվ


աթոռ և  սեղան միաժամանակ
կրեատիվ
Կրեատիվ բաժակ!!!
Կրեատիվ միտք !!!
Բաժակ սիրելի խմիչքի համար :)
հատուկ տրամադռության համար
Յուրօրինակ ու շատ համապատասխան բաժակ խոզանակների համար !!! :)
Կրեատիվ և օգտակար գործիքներ!!!
մանկական
Չափել և կտրատել միաժամանակ !!
Խելացի է մտածված!!
մի հապաղիր միայն կտրիր
Բաժակ` դեմքով ու լայն բացած բերանով: Իդեալական տարբերակ սուրճի և թխվածքաբլիթների համար:
Բարեվ ձեզ համեցեք
Անկողնային սպիտակեղեն հատուկ Apple -ի երկրպագուների համար..
Դիզայներ` Պաբլո Ռեյնոզա
Մինի-սառնարան..
Աշխատում է USB -ով:
Կրեատիվ իրեր գրասենյակի համար
Զվարճալի,ստեղծագործական իրեր գրասենյակում չձանձրանալու համար:
Կշեռքով տախտակ ~
Հիանալի տարբերակ է, չեք կարծում?
գարնանային ծազկեփունջ
13

6

2162

Մայ 04

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

1. ԷԼԵԳԻԱ
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...
1903
2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
1903
3. ԵՐԳ
Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։
1903-1904
4. * * *
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...
1904
5. ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
1904
6. ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...
1904
7. ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
1904
8. * * *
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
1904
9. * * *
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, 
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք...
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...
1904
10. * * *
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։ 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
1904-1905
11. * * *
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, 
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, 
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ 
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. 
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. 
Քո հոգու վըրա կա մի վարագույր,— 
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
7

3

1003