Copy SMS

Sedul

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 6
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Մայ 07

ՍԵ՞Ր...


ՍԵ՞Ր... Չգիտեմ,թե ինչքանով ինձ կհաջողվի տալ այս «բառի» բացատրությունը,քանզի ամենքս յուրովի ենք պատկերացնում այն:

45

22

3629

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Ապր 22

Դիմակներ…

Հոգուս տխրությունը թող փակի իմ կեղծ ուրախ դիմակը: Երբ հպարտությունս մի օր ինձ դավաճանի ու հավերժ լքի, ես կհանեմ իմ դիմակները և ցույց կտամ բոլորին իմ թույլ ԵՍ-ը, իսկ փառասերները թող փտեն իրենց հիմար դիմակների տակ:


17

18

5406

Ապր 20

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրո խոստովանություն

Երբ այս աշխարհում արեգակը խամրի, երբ այս աշխարհում ամեն ինչ խավարի, երբ այդ խավարն ու մութը գրկած մնաս մենակ, մնաս տխուր մտամոլոր,պարզապես արտասանիր իմ անունը, ու ես կհայտնվեմ իբրև փարոս, իբրև խարույկ, իբրև անմար մի ջահ: Կգամ քեզ մոտ, ձեռքդ կբռնեմ, ցավդ կըմբռնեմ և ուրիշ լույսեր կվառեմ քո հոգում, կվառեմ ամենանուրբ լույսերը, քո գալիք կյանքի պայծառ հույսերը: Ես քեզ մոտ կգամ, կփարվեմ կրծքիդ, կգրկեմ քեզ ու կասեմ, որ ես քոնն եմ , որ միշտ քեզ սիրել եմ: Երբ հանկարծ սև ու դաժան այս աշխարհում քեզ մենակ ու անզոր զգաս, իմացիր, որ ես կգամ՝ փարատելու քո մենությունը, զորացնելու հոգուդ կորովը: Եթե հանկարծ ցավի նշույլ անգամ զգաս, ես կշտապեմ քեզ մոտ ու կբուժեմ բոլոր վորքերը հոգուդ, ցավերդ համայն: Ես քո սրտում մի փոքրիկ ու գողտրիկ բույն եմ շինել իմ սիրո համար և այնտեղ ապրում եմ, հուսալով,որ մի օր էլ իմ սիրտը դուպիտի զավթես:Չէ՛ սիրելի՛ս, ես շատ լուռ ու խաղաղ կապրոմ քո սրտում՝ առանց խռովելու անդորրդ վսեմ: Աշխարհն այնքան խորհրդավոր ու գեղեցիկ է դառնում, երբ քեզ իմ կողքին եմ տեսնում. շուրջս ամեն ինչ գարնան պես կանաչ ու լուսավոր է դառնում, երկինքն անամպ ու լազուր է դառնում: Իսկ երբ դու չկաս, աչքերս խոր նինջ են հագնում, քո պատկերն են կերտում խավարչտին աշխարհում ու հիանում, խենթանում են քեզանով: Դա մի փախուստ է ինձանից, փախուստ դեպի քեզ: Երախտապարտ եմ քեզ, որ քո շնորհիվ սովորեցի սիրել, կարդալ սիրո երազը, կարոտի հուշը, ապրել ու հպարտանալ իմ սիրով, ճանաչել աշխարհն ու բազմախորհուրդ կյանքը: Ես հիմա եկել ու քեզ եմ հասել, բայց ոչ երազով, այլ իրականում և սիրում եմ քեզ նույն երազային, խենթ ու խելառ, կրքոտ ու կարոտակեզ սիրով: Քեզնով հասկացա, թե որքան երջանկություն կա թաքնված այս աշխարում: Եվ ինձ թվում է՝ մենք էլ մեր բաժին երջանկությունն ունենք, պարզապես այն կարելի է մատչելի դարձնել մեզ համար: Դու շունչ տվեցիր խեղդվող հոգուս, կյանք տվեցիր մեռնող կյանքիս և իմաստ հաղորդեցիր իզուր ու անզոր հոսող օրերիս: Դու նոր կյանքիս սկիզբը դարձար, քեզնով ես վերածնվեցի, աշխարհն ընկալեցի նորովի: Թե հանկարծ միապաղաղությունից այս կյանքի հոգնես ու ձանձրանաս, երբ կյանքը կորցնի իր բոլոր գույները,այնժամ դու պարզապես արտասանիր իմ անունը: Հաղթահարելով ժամանակն ու տարածությունը՝ ես գրկաբաց կվազեմ դեպի քեզ, կփարվեմ խելագարորեն ու աշխարհով մեկ կճչամ ընդամենը 3 բառ. «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...»
14

5

4253