
- Գրառումներ 84
- Ֆավորիտներ 5
- Հետևորդներ 0
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Ապր 12
Կոտրված ապակիներից պատրաստված քանդակներ
Նկարիչ Մարթա Կլոնովսկան գտել է կոտրված ապակիների օգտագործման տարբերակը։ Օգտագործելով գունավոր ապակու մանրակրկիտ կոտրտած կտորները, լեհ նկարչուհին ստեղծել է արձանիկների տպավորիչ հավաքածու։
Ապր 12
Մագնիսական բռնիչ բանալիների համար («Cloud»)
Նոր և թարմ գաղափարներ է մեզ առաջարկում դիզայներ Դունկան Շոթթոն: Նա ստեղծել է բանալիների համար ամպի տեսքով մագնիսական բռնիչ: «Ամպ» անվանումը կրող բռնիչն ամրակի միջոցով ամրացվում է պատին: Բռնիչը պատրաստված է փայլատ պլաստիկական զանգվածից, իսկ ներսում տեղադրված է մագնիս, որը կարող է պահել մինչև 220 գրամ զանգված: Կախված բանալիներն անձրևի տպավորություն են ստեղծում և բռնիչի հետ մեկտեղ զարդարում են ցանկացած միջանցք:
Ապր 12
«ONE» սեղանի օրացույցը
Կորեացի դիզայներ Ջեոնգ Յոնգը ստեղծել է սեղանի այս հավերժ օրացույցը, որը բացկացած է երեք տարբեր տրամագծով օղակներից։ Ամենամեծ օղակը խորհրդանշում է ամեն օր ծագող է և մայր մտնող արեգակը և իրենից ներկայացնում է օրերի թիվը։Միջին օղակը խորհրդանշում է Լուսնի ուղեծիրը Երկրագնդի շուրջ և իրենից ներկայացնում է 1-ից մինչև 12-ը ամսվա օրերի թիվը։Եվ վերջապես ամենափոքր օղակը՝ օրերի անվանումներով, իրենից ներկայացնում է շաբաթվա օրերը։Օղակները միմյանց միանում են հզոր մագնիսներով։
Ապր 12
Մագնիտոֆոնի կասետի տեսքով սուրճի սեղան
Դիզայներ Ջեֆֆ Սկիերկի ստեղծած այս սեղանը իսկական մագնիտոֆոնի կասետի պատճեն է: Այն պատրաստված է 12/1 մասշտաբով: Պատրաստված է թխկենու և ընկույզի փայտից՝ 120 х 76 х 12 սմ չափսերով: Վերևը ծածկված է օրգանական ապակիով: Սա իր տեսակի մեջ միակն է: Հետաքրքիրն այն է, որ սեղանի կողմերը կարել է շրջել, ինչպես կասսետինը:
Ապր 12
Ամենա ամենա․․․
Ամենաբարձրահասակ մարդն աշխարհում ամերիկացի Ռոբերտ Վադլոուն է․ 2 մետր 72 սմ (1918-1940 թթ․)
Ապր 12
Բաժակի տեսքով թխվածքաբլիթ,,նյամ նյամ :D
Ցանկանում եք մեկ բաժակ սուրճ կամ մեկ բաժակ թխվածքաբլի՞թ։ Ահա ձեզ համար մեկ բաժակ թխվածքաբլիթ, որի ներսում գտնվում է քաղցր կեքս։ Բռնիչը ևս պատրաստված է սպիտակ շոկոլադից։ Կեքսի վրա լցված է մուգ գլազուր, որի վրա դրված է երկու կտոր պոմադկա։ Եթե դուք ուզում եք վայելել նման թխվածքաբլիթ, ապա մատուցողը կբերի երկու բաժակ, որից մեկը ստիպված եք ուտել։