Copy SMS

Gohar

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 23
  • Ֆավորիտներ 1
  • Հետևորդներ 0
Հուն 04

Դու` իմ միակ ու հավատարիմ

Դու` իմ միակ ու հավատարիմ, դու` իմ սիրելու ու գեղեցիկ, դու` իմ հրաշք ու իմ արև...Կարոտում եմ...Անչափ... Չնայած այն հանգամանքին, որ մեր միջև արգելք կա, ես կարոտում եմ քեզ ու միշտ ձգտում դեպի քեզ, ձգտում քեզ հետ կապվել, խոսել, անցկացնել ազատ ժամանակս, զբոսնել...Ամեն ինչ ես ինձ համար ու ես քեզ համար նույնպես, պարզապես այսպես ստացվեց: Ես էլ ուժ չունեմ պայքարելու, էլ չեմ կարող դեմ կանգնել այն բազմահազար խոչընդոտներին, որոնք մեր առջև են: Վայր եմ դնում զենքերս` կարոտելով քեզ: Դու էլ գիտես, որ ինձ համար չափազանց դժվար է, որ ես չեմ կարողանում այս ցավն իմ մեջ խեղդել ու այս համառ կարոտն ինձ երբեք հանգիստ չի տա..Չես հավատա, բայց ես կարող եմ ժամերով նայել քո նկարին, հասկանալ, որ կողքիս չես, կարդալ քո գրած սիրային նամակները, կարդալ սիրո մասին հոդվածներ ու գրքեր ու լաց լինել: Լաց լինել կարոտից, հիշողություններից, այս բութ ցավից, այս տանջանքից... Ներիր ինձ, ես չեմ կարողանում պայքարել մեր սիրո համար, չեմ կարողանում քո կողքին լինելու իրավունքը խլել մյուսներից, ներիր, որ հանձնվում եմ... Չեմ կարողանում մոռանալ մեր ժամանակը, որ սլանում էր, երբ միասին էինք ու անգամ տանն ամեն անկյունում դրված, քո կողմից նվիրված նվերները հանգիստ չեն տալիս` քեզ հիշեցնելով: Ներիր, որ չեմ պայքարում, որ թույլ եմ, որ զգում եմ քո կարիքը` չկարողանալով կողքիդ լինել, ներիր, որ մենակ թողեցի քեզ... Երդվում եմ վառ պահել մեր սերը, սրտի ամուր լարերով կապված լինել ու մնալ քեզ հետ... Միայն մի բան գիտեմ` եթե մեզ վիճակված է միասին լինել, ուրեմն կլինենք, ուրեմն կգտնենք դեպի իրար հետդարձի ճանապարհը, հիմա միայն` կարոտում եմ...սիրում եմ...
8

4

1072

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 31

Իմ թանկագին մայրիկին

                           Մամ...անգամ չգիտեմ ինչ ասել, սրտումս հավաքված խոսքերն եմ ուզում դուրս հանել ու ասել այն, որ սիրում եմ անսահման: Դու` իմ միակ փարոս ու ապաստարան, ինչքան էլ սխալներ անեմ, քո սրտում միշտ էլ ներում կգտնեմ: Դու այն միակն ես, ով ինձ ճանաչում է ամբողջապես, հասկանում իմ էությունը, առանց իմ խոսքի էլ թափանցում սրտիս մեջ ու օգնում ինձ, երբ դրա կարիքն ունեմ: Շատ ժամանակ սխալներ եմ անում քո առաջ, բայց հետո զղջում եմ, ես հասկանում եմ, որ դու այն միակն ես, ով լիովին արժանի է իմ սիրուն: Մամ, սիրում եմ քեզ, ուզում եմ մինչև կյանքիս վերջ մնաս կողքիս, օգնես ինձ, օրհնես ու քո խորհուրդներով ճիշտ ճանապարհի վրա դնես: Չեմ ժխտի , շատ դեպքերում սխալ եմ ինձ պահում, մամ, բայց դու առանց իմ ներեղության ներում ես ինձ: Դու`սիրում եմ քեզ: Մամ մնա կողքիս, միայն թեկուզ շ, որ քեզ գրկեմ ու հավատամ, որ դեռ կյանքն իմաստ ունի և այն լիովին արժեքազրկված չէ: Մամ, կողքիդ լինելով, քեզ կարոտում ու քեզ անսհաման սիրում եմ: Դու իմ կողքին ես եղել, կաս ու Աստծուն խնդրում եմ, որ միշտ լինես: Քո մի հայացքն ինձ բավական է նորից հույսով լցվելու ու դեպի կյանք վերադառնալու համար: Մամ, ես սիրում եմ քեզ:
11

6

10188

Մայ 27

Կյանքը գնալով փոխում էր իր գույները

Ես նրան հանդիպեցի, երբ կորցրել էի հույսս ու հավատս ամեն ինչի նկատմամբ: Կարծես նա հրեշտակ էր, որ եկավ երկնքից` ինձ մխիթարելու, վերադարձնելու հավատը մադկության ու ողջ աշխարհի հանդեպ: Երեկո էր, շրջում էի Երևանի բանուկ փողոցներից մեկով, հիշում էի անցյալի դառը էջերը, որ այդքան փորձում էի մոռանալ, բայց որը ստվերի նման շարունակ հետևում էր ինձ ու հանգիստ չէր տալիս: "Ես սիրում եմ քեզ, դու այն արևն ես, որ եկար ու լուսավորեցիր իմ հոգին, ես չեմ պատկերացնում իմ կյանքը այսուհետ առանց քեզ....''... Չէ՛, այս ամենը զուտ խոսքեր էին, եթե այդպես էր ինչի՞ է նա հիմա ուրիշի կողքին: Չէ՛ , ես խեղդվում եմ, անհնար է ապրել այսպես: Ավելի լավ է մեռնեմ, գուցե մա ՞ հը ինձ մոռացնել տա այս ամենը: Որոշեցի ու քայլերս ուղղեցի դեպի մահ տանող ճամապարհը: Բայց ոտքս սայթաքեց ու ես վայր ընկա: Երբ աչքերս բացեցի, զինվորականի համազգեստով մի երիտասարդ գրկել էր ինձ ու երեսիս ջուր էր ցողում: Այդ նա էր, իմ պահապան հրեշտակը: Այդ օրվանից ես հասկացա, որ պետք չէ այդպիսի անմիտ քայլ կատարել: Բայց ավաղ, ես հիասթափված էի, կյանքը դարձել էր դժոխքային, բոլորն ասես խորթ թվային, ես հուսահատված էի: Այդ դեպքը ինձ կյանքի փորձ տվեց: Փորձում էի մոռանալ այն, ինչ կատարվել էր ինձ հետ, բայց հուշերը խեղդում և հիշեցնել են տալիս նրան և նրա հետ կապված բոլոր վատ հուշերը: Ժամանակ անցավ: Մոռացա նրան, մոռացա անվերադարձ, կարծես չէի էլ ճանաչում նրան: Մոռացա, քանի որ գտա իմ իսկական կյանքի կեսին, իմ անկեղծ սիրուն, որին սիրեցի կյանքիցս առավել: Մենք երջանիկ ենք, մենք սիրում ենք իրար, մենք պաշտում ենք միմյանց: Կյանքը գնալով փոխում էր իր գույները, այն այլևս սև չէր: Հիմա արդեն ծիծաղում եմ ինքս իմ վրա, որ փորձում էի վերջ տալ կյանքիս մի սրիկայի պատճառով:
3

3

1113

Մայ 27

Նա կորցրեց ևս մեկ անգամ

                             Անին գեղեցիկ մի աղջնակ էր, ում հետ կյանքը դաժան խաղ էր խաղացել: Նա ընկել էր մանկատուն, քանի որ նրանց ընտանիքը ավտովթարի էր ենթարկվել: Նրա ծնողները ավտովթարից մահացել էին և բարեբախտաբար ողջ էին մնացել ինքը և իր քույրը, սակայն նրա քույրը անհետ կորել էր: Նա ապրում էր մի ընտանիքի հետ: Նրանք եկել էին մանկատուն երեխա որդեգրելու համար և տեսնելով մի անկյունում նստած Անիին` որդեգրել էին հենց նրան: Անին հասցրել էր նրանց ընդունել հարազատ ծնողների պես և սկսել էր նրանց շատ սիրել: Նա հասկանում էր, որ կարողանում է այդ դժբախտ դեպքը թողնել անցյալում և ապրել ապագայով: Անին այլևս այն տխրադեմ աղջնակը չէր, այլ դարձել էր ավելի աշխույժ և ուրախ: Սակայն անցյալը դեռևս իր գոյության մասին ակնարկում էր Անիին: Անին միայնակ էր տանը, երբ դռան զանգը տվեցին: Նա դուռը բացեց և տեսավ մի աղջկա: Պարզվեց, որ նա իր կորած քույրն է: Նրա քույրը եկել էր նրա հետևից: Անին տխուր էր, որ բաժանվում է իր ծնողներից, սակայն համաձայնվեց գնալ: Նա արդեն մի քանի օր էր, ինչ ապրում էր իր ծնողներից հեռու: Անին այնքան տխուր էր,քանի որ չէր կարողանում հեռու լինել նրանցից: Մի քանի օր անց նա հավաքեց իր իրերը և վերադարձավ: Անին եկավ իր սիրելի մոր մոտ, սակայն նրա մայրը չէր կարողացել առանց նրա ապրել և հիվանդացել էր: Անին իր մոր մոտ էր, նունիսկ մինչև նրա վերջին շունչը քաշելը: Նրա համար շատ ծանր էր: Նա կորցրեց ևս մեկ անգամ իրեն ամենահարազատ մարդուն և նորից մնաց այս կյանքում միայնակ:
4

8

842

Մայ 26

Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս...

                    Մի ծեր մարդ իր 25ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ... Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է. _ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնում ես????? , Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում... _ Պա'պ, տեսնում ես լիճն ու կենդանիներին????? ամպերին նայի'ր, տես'` ինչ չքնաղ են: Քիչ անց սկսեց անձրև տեղալ... տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց. _ Պա'պ, անձրև է գալիս, տեսնում ես?? տեսնում ես պա'պ???? Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն. _ Պարո'ն, ինչու Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ??? Շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային... Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց. _ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս... այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել♥♥♥
9

6

695

Մայ 25

Ես նրա վարորդն եմ

                                               Տղան զբոսնում էր իր ընկերուհու հետ և հենց այդ ժամանակ մի շքեղ մեքենա է գալիս... աղջիկը միանգամից բաց է թողում տղայի ձեռքն ու քայլում դեպի այդ մեքենան... տղան հարցնում է. _ ՍԻրելի'ս, ուր ես գնում??? _ Կներե'ս, բայց ես այս հարուստ տղայի հետ եմ գնում,_ պատասխանում է աղջիկը:Նա մոտենում է մեքենային ու նստում... տղան,որը ղեկին էր նստած մեքենայի,ասում է. _ Ներեցե'ք, բայց ես Ձեզ համար չկանգնեցրի մեքենան... այլ այն տղայի, ով Ձեզ հետ զբոսնում էր... ես նրա վարորդն եմ
7

1

1364

Մայ 25

Ես միշտ քեզ կսիրեմ

                                                     Աղջիկը ատում էր իրեն քանի որ կույր էր,նա ատում էր բոլորին,բացի իր սիրած տղայից:Տղան միշտ իր կողքին էր,իսկ աղջիկը ասում էր,եթե տեսներ աշխարհը կամուսնանար տղայի հետ:Մի գեղեցիկ օր մեկը դարձավ աղջկա աչքերի դոնորը :Վիրահատությունը հաջող անցավ և աղջիկը արդեն տեսնում էր:Նա տեսավ իր սիրած տղային ,այդ ժամանակ տղան հարցրեց <<Կամուսնան՞աս ինձ հետ>>:Այդ պահին տղան կույր էր:Աղջիկը մերժեց,իսկ տղան հեռացավ:Մի քանի րոպե անց աղջկան հաղորդագրություն եկավ որտեղ գրված էր`<<լավ պահպանիր աշքերս ,ես միշտ քեզ կսիրեմ>>
4

6

1099

Մայ 23

Ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ

                               Արամը ապրում էր իր իսկական ծնողների հետ, սակայն նրա կյանքը դժոխք էր դարձել: Նրա ծնողները Արամին չէին սիրում: Նրանք անընդհատ ծեծում, վիրավորում ու արհամարհում էին Արամին, սակայն ոչինչ չէր կարող Արամին ստիպել, որպեսզի այլևս չսիրի նրանց: Երբ Արամը դուրս էր գալիս բակ և տեսնում էր ուրիշ ծնողների` իրենց երեխաների հետ խաղալիս, ապա նախանձով էր լցվում: Նա մտածում էր, թե ինչու՞ մյուսները ունեն այդպիսի ծնողներ, իսկ ինքը` ոչ, ո՞րն է իր սխալը: Սակայն այդ հարցերի պատասխանները նա չէր գտնում: Նա հուսով էր, որ շուտով իր ծնողները կհասկանան իրենց սխալները և իրենց վերաբերմունքը կխոխեն իր նկատմամբ, սակայն այս ամենը դեռևս բոլորը չէր: Մի օր Արամի ծնողները ուղղակի ձանձրացան նրանից և նրան տարան մանկատուն: Արամը չէր պատկերացնում, որ նրանք այդպիսի արարքի ընդունակ են, սակայն պարզվեց, որ շատ էր սխալվել և իրականում չէր ճանաչում նրանց: Արամը դարձել էր ինքնամփոփ: Նա բոլորից իրեն հեռու էր պահում, միշտ նստում էր մի անկյունում և տխուր նայում շուրջը: Նա լցվել էր ատելությամբ և վերածվել էր ժլատ ու անխիղճ մի տղայի: Եվ հանկարծ նա լսեց իրեն որդեգրելու լուրը: Արամը հայտնվեց անծանոթ ընտանիքում: Նրա նոր ծնողները փորձում էին ամեն ինչ անել նրան երջանկացնելու համար և նրա ծնողներին փոխարինել: Սակայն նա նույնը չէր կարողանում զգալ, ինչ` նախկինում: Նոր ծնողները մեծ ջերմությամբ, սիրով էին շրջապատում նրան: Եվ այդ ամենից հետո Արամը շատ փոխվեց: Այն ջերմությունը, որը Արամը ստացավ նոր ընտանիքում, ամբողջովին փոխեց նրան` դարձնելով առաջվա նույն մարդամոտ, սրտաբաց և շփվող տղային: Արամը հասկացավ, որ նույնիսկ ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ և տալ այն ջերմությունն ու սերը, որը չէր ստացել իսկական ծնողներից:
4

8

804

Մայ 21

ԾՆՈՒՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

                       Այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի Իկեր Կասիլյասի ծննդյան օրն է 33 տարի առաջ այս օրը ծնվեց նա աստծու ընտրյալը: Գեղեցիկ մեծ Մադրիդում փոխվեց ինչ-որ մի բան այդ օրը լույս աշխարհ եկավ իսպանական ֆուտբոլի ապագա խորհրդանիշը և լեգենդը:Կասիլյասին սիրում են բոլորը բացի մեկից բոլորս էլ գիտենք ումից :) Իսպանիայում Կասիլյասին հերոսացնում են նրան սիրում եմ նույնիսկ Բարսելոնայի երկրպագուները:մի խոսքով ԾՆՈՒՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԻԿԵՐ:
6

3

914

Մայ 21

Մտքեր.シシシ

                              Ով գիտե, ինչ է ապրում այս պահին սիրտս,ինչ է ծածուկ փայփայում ժպիտի տակ ,ինչից հագեցած, և ինչից է զուրկ,ոչ ոք էլ չգիտի ինչ կա իմ սրտում ,գուցե ցավից եմ ես անվերջ ժպտում .
6

5

2206

Մայ 21

Ընտանիք, ծնողներ և մենք

Ընտանիք, ծնողներ և մենք…Այս ամենը փոխկապակցված է մեզ համար, որովհետև մեզ համար այս աշխարհում կա ծնող, կա ընտանիք ու մենք` մեր սեփական անձով: Ինչպես ասում են, ամեն երեխա իր ընտանիքի ճիշտ պատկերն է:Իսկ ի՞նչ ենք ստանում մենք մեր ծնողներից և առհասարակ ընտանիքից: Մենք մեր ընտանիքում առաջին հերթին ձևավորվում ենք որպես մարդ, մարդ , ով որոշ պահպանողական կամ սովորական հարցերում նույն կարծիքը կունենա, մեր ընտանքի շնորհիվ ստանում ենք դաստիարակություն, վարվելաձև և մարդուն բոնորոշ այլ հատկանիշներ: Ընտանիքը մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա:Տարբեր ընտանիքներ տարբեր են, ինչպես ասում են, ընտանիքը նման է մի ներքին միջավայրի , որտեղ նրա կառուցվածքը իմանալու համար առնվազն պետք է այդ ընտանքի բնակիչներից լինել: Իսկ ծնողները…Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք, մենք մեր կյանքն առանց նրաց չենք պատկերացնում:Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում մեզ տալիս են ամեն ինչ: Չխնայելով նույնիսկ իրենց առողջությունը` զոհ են գնում ամեն բանի, զիջում են կյանքում շատ բաներ, բայց մեզ , մեզ ոչնչից հետ չեն պահում:Մեր կողքին են լինում մեր ծնված պահից, ուղղակի անհնար է մոռանալ քո մոր ունեցած ամեն անքուն գիշերը ու այդ ամենից հետո անհնար է երախտագիտություն չունենալ դեպի ծնողը կամ հայրերը, ովքեր միշտ` ամեն դժվար պահին, մեր կողքին են լինում, մեզ համար ամեն դուռ են բացում , իսկ մի՞թե չարժե այսպիսի ծնողների առջև չխոնարհվել, արժե, ու այդ ամենը պետք է անել ամեն օր` հարգանքի նշան , սիրո նշան , երախտիքի նշան մեր ծնողներին:Մեր ծնողներն են մեզ տալիս ուսման մեզ աջակցում, մեզ իսկական ,հասուն ,կայացած , խելացի , հասարակությանը պիտանի մարդ դարձնում:Միշտ իմացեք, բոլոր ծնողները նույն բանն են ցանկանում , որ իրենց երեխան միշտ լինի ուրախ , առողջ, երջանիկ, իր նպատակին հասած, մարդ դարձած,բացառվում է այնպիսի ծնող, որ այս ամենը կհերքի… Իսկ մենք` այս ամեն ինչին արժանացողներս ,պետք է ուղղակի միշտ նրանց կողքին լինենք, նրաց առաջ գլուխ խոնարհենք ու ուղղակի ասենք .<<Սիրելի ծնոնղե՜ր, մենք ձեր ցանկացած մարդն ենք դարձել այսօր` հասուն ու կայացած, իսկ այս ամենը միայն ձեր շնորհիվ է, միայն ձեր, դուք մեր կյանքում միայն լավ բարեկամներ եղաք մեզ համար` մեզ համար կապեցիք կյանքի մեծ կամուրջներ ու այդ կամուրջների վրա մեզ մարդ դարձեցիք: Միայն մի բան կասենք. <<ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…. Շնորհակալ ենք, որ դուք կաք…>>
7

3

1159