Copy SMS

Աստղիկ

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 72
  • Ֆավորիտներ 8
  • Հետևորդներ 0
Մայ 30

Իմ գրած բանաստեղծություններից




Մայրիկիս
Ինձ կյանք ես տվել մայր իմ թանկագին
Ու կյանքս լցրել սիրով, բարիքով
Ու երբ նայում ես ու թաքուն ժպտում
Աչերտ սիրուն այրում է հոգիս,
Եվ քո ժպիտը ինձ ժպիտ տալիս:
Դու այնքան լավն ես այնքան հաճելի
Որ բարություն ես սփռում քո շուրջը:
Երբեմն շատ խիստ, երբեմն դաժան
Բայց բոլորից լավ ու բոլորից թանկ 
Իմ ՄԱՅՐ սիրելի:

                         Հայրիկիս- Դավիթ
Դու մեր տան սյունես ամուր, մեր տան հույսն ու ապագան
Առանց քեզ մեր տունը դատարկ է կարծես և ավերակված:
Վառվում է քեզ հետ ճրագը մեր տան ու քեզնով լցվում
                                                      տունը մեր դատարկ:
Իրիկնաժամի կիսախավարում, երբ տուն ես գալիս
Թեկուզ խավար էլ լինի մեր տանը խավարը իսկույն
                                               լույսով ես լցնում:

Թե գնում ես գնա
Թե գնում ես, ես ինչ անեմ?
Ինչպես կանգնեմ ես քո ճամփին:
Թե գնում ես այնպես գնա
Որ սրտումս վերք չմնա:
Պահիր քեզ հետ մեր հուշերը
Մեր մոռացված հին օրերը:
Պահիր քեզ հետ ու միշտ հիշիր
Սիրել եմ քեզ ու կսիրեմ քանի դեռ կամ:
Չմոռանաս դու մեր սերը,
Եթե արդեն չես մոռացել
Դու այրեցիր իմ հույսերը
Բայց հուշերս գոնե պահիր:

Ես քեզ սպասում եմ
Ես քեզ սպասում եմ, սպասում ամեն օր
Սպասում եմ հույսով, սպասում կարոտով,
Որ կգաս իմ սեր
Կգաս ու նորից դու ինձ սեր կտաս:
Կգաս ինչպես միշտ, հենց այն ժամանակ
Որ դադարում է սիրտս քեզ սպասել
Որ իմ մեջ նորից մարում է հույսը:
Կարձես զգում ես թե հոգուս խորքում
Սրտիս անկյունում թե ինչ եմ ապրում
Դու վախենում ես ինձ կորցնելուց
Բայց սիրուս համար չես էլ պայքարում:
Մեկ է սպասում եմ սպասում որ կգաս
Մի գեղեցիկ օր ինձ այցի կգաս....
 
Դաժան կյան
Ախ այս կյանքոմ դաժան, տխուր 
Ես չտեսա ուրախ մի օր
Ուրախ օրս թռավ անցավ
Երբ մանուկ էի, խենթ մի էակ:
Ու կարծում էի թե կյանքը այս
Ճանապարհ է ուղիղ և հարթ:
Սխալվեցի ես շատ անգամ
Բայց չփոխեց կյանքը ինձ, 
Ես մնացի նույն աղջիկը
Որ հավատաց սպասեց իզուր
Ուրախ օրվան, որ անցել էր դեռ շատ վաղուց:
 
14

10

1148

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 29

Բանջարեղենը և մաշկը


Պոմիդոր։ 
Մաքրում Է յուղոտ  մաշկը  և սնուցում չոր մաշկը։

Վարունգ։ 
Փափկացնում Է բորբոքված մաշկը, սպիտակեցնում, երիտասարդացնում։





Կարտոֆիլ։
 Խաշած վիճակում հանդիսանում Է լավ սնուցիչ։ Օգտակար Է հատկապես թուլացած մաշկի համար: Մաքրել կարտոֆիլը, տրորել, ավելացնել կաթ և տաք վիճակում դնել դեմքին։





Կաղամբ։ 
Թարմացնում և հարթեցնում Է մաշկը։ Բուժում Է ճաքճքած տեղերը։



Գազար։ 
Բուժում Է բորբոքված մաշկը, երիտասարդացնում Է այն։ Խորհուրդ Է տրվում ինչպես յուղոտ, այնպես Էլ չոր մաշկի Համար։ Սիստեմատիկ օգտագործման դեպքում գազարի հյութր մաշկը դարձնում Է հարթ և տալիս է նարնջի գույն։

Դիմակը պետք Է անել մաքուր դեմքին և պարանոցին։
Դիմակ չի կարելի անել աչքերի տակ և շրթունքներին։
Որպեսզի   դիմակի  ազդեցությունը   ուժեղ  լինի,   դեմքը պետք է  շատ հանգիստ լինի, մկանները թուլացած, նախընտրելի է հորիզոնական դիրքը։
Դիմակը  դեմքին  պետք Է թողնել 15—20 րոպե, որից հետո, պետք Է բամբակով հեռացնել և լվանալ գոլ ջրով։
Որոշ դեպքերում դիմակը լվանալուց հետո դեմքին յուղային շերտ Է մնում, մաքրել պետք չէ։
4

6

3940

Մայ 28

Մոտոցիկլետների մասին

Առաջին մոտոցիկլետը եղել էր նախագծված և պատռաստվել է “Միշո-Պեռռոի” կողմից Ֆրանսիայում 1869 թ.: Նա աշխատում էր զույգով և ուներ 16կմ/ժ արագություն: Առաջին մոտոցիկլետը որը աշխատում էր բենզինով 1885 թ. հայտնագործել է ”Գոբիլ Դայմլեռ” նրա առավելագույն արագությունը 19կմ/ժ է: Արագությունը ժամանակակից ամենաարագ մոտոցիկլետի առավելագույն արագությունը 512կմ/ժ է:



4

4

1928

Մայ 27

Գեղեցիկ լինելու խորհուրդներ


Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ լինել: Ամսագրերի փայլփլուն էջերից ու էկրաններից մեզ միշտ ժպտում են գեղեցիկ աղջիկներ, որոնք պարզապես շողում են ու վարակում իրենց տրամադրությամբ: Թվում է, թե գեղեցիկ ծնվում են, սակայն դա բոլորովին այդպես չէ: Գեղեցիկ լինել կարող է ցանկացած աղջիկ, անհրաժեշտ է միայն իմանալ, թե ինչպես:

10

5

1690

Մայ 25

Սիրո մասին


Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: 


Մարդ չի կարող կյանքում սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: Բալզակ


Սերը միակ կիրքն է,որ չի ճանաչում ոչ անցյալ,ոչ ապագա :Օնորե դե Բալզակ

Յուրաքանչյուր կենդանի շունչ սեր է ուզում,
սիրեք միմյանց



Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։


7

2

843

Մայ 25

Քայլվածք և կեցվածք



Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջապատում քայլում մարդիկ: Մեկը ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երրորդը քայում է այնպես, կարծես բեմահարթակում է, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել մյուսներին… Ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայվածքն ու կեցվածքը:



Լավ կլիներ, եթե փողոցներում հայելիներ լինեին… Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են: Ամենաինքնատիպ և գեղեցիկ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:


Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը:



 Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թերությունները և ընդգծել առավելությունները:



Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:



Երկուսով քայլելիս` մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից` ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը: Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ:



Փողոցում քայլելիս սևեռուն հայացքով մի նայիր անցորդներին: Քայլելիս ակնթարթորեն կարող ես հայացք գցել շրջապատող մարդկանց վրա:



Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չէ, քայլելու ընթացքում մի սնվիր: Չնայած «ոտքի վրա» սնվելը ընդունված է շատ երկրներում և դարձել է մարդկանց առօրյայի մի մասնիկը, սակայն կիրթ վարվելաձևի «ոսկե կանոններում» դա անընդունելի է: Փորձիր մոտակայքում գտնել փոքրիկ այգի, հարմար նստիր այնտեղ և հանգիստ սնվիր:



Հմայքի գաղտնիքը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հմայքի գաղտնիքը թաքնված է ք
7

13

2438

Մայ 25

Մրգերն իրենց օգտակար հատկություններով


Ձմերուկ- Երկար ժամանակ ձմերուկը համարվում էր հաճելի, համեղ, բայց օրգանիզմի համար ոչ պիտանի: Այնինչ հետագայում պարզվեց, որ այն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմում արյունաստեղծման գործընթացին: Ձմերուկն օգտակար է հոդատապի, աթերոսկլերոզի, արթրիտի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ, քանի որ նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի արտամղմանը: Ձմերուկի երկար օգտագործումը բուժում է խրոնիկական գաստրիտ: Ի դեպ՝ մի վարկածի համաձայն, ձմերուկի հայկական անվանումը առաջ է եկել «չմեռուկ» բառից, որը ժամանակին ունեցել է «անմահություն» իմաստը:
3

2

5069

Մայ 25

Բնությունը իր հրաշքներով

Բնությունը ինձ համար մեծ դեր է զբաղեցնում, իր գեղեցկությամբ և օգտակարությամբ: Մարդիկ կան, որ չեն սիրում բնությունը և  բայց դա սխալ է, որովհետև մարդը բնության մի մասնիկն է և չի կարող ապրել բնությունից անջատ: Բնությունը հարուստ է դեղաբույսերով, անուշահամ թեյերով և տարբեր օգտակար և գեղեցիկ Բնությունը ստեղծված է նրա համար, որ մարդիկ կարողանան հանգստանալ այնտեղ, և լիցքաթափվել աշխատանքից: Բնության մեջ կան տարբեր երևույթներ, որոնք նույնպես կարող են անդրադառնալ մ,արդու տրամադրության և օրվ վրա:





ահա բնության մի քանի նկարներ











3

2

1558