Copy SMS

Out Of My Mind

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 25
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուն 04

Երջանկության բաղադրատոմս

Ողջույն բոլորին , այսօր ես կներկայացնեմ իմ երջանկության բաղադրատոմսը : Դե գնացինք ...
1. Նախ ամեն առավոտ արթնանալ ժպիտով , որը կօգնի ունենալ հաջող օր : Եթե ցանկանում եք , որ կյանքը ժպտա ձեզ, սկզբում նրան լավ տրամադրություն պարգևեք :


5

1

2238

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 24

Ֆիլմ , որը ցնցեց ինձ

Ֆիլմը նկարահանվել է Հենրիկ Սենկևիչի << Յո յերթաս >> վեպի հիման վրա : Ֆիլմի ռեժիսորնն է Եժի Կավալերովիչը : Ֆիլմում ներկայացվում է Ներոն կայսեր ժամանակաշրջանը , երբ քրիստոնյաները ենթարկվում էին հալածանքների : Ֆիլմի գլխավոր հերոսներն են ՝ Պավել Դելոնգը և Մագդալենա Մելցաժը , որոնց սիրո պատմությունն էլ նկարագրվում է ֆիլմի ընթացքում : Այն հիանալի կերպով է ներկայացնում ժամանակաշրջանը և  անհնար է ֆիլմը նայելիս չհուզվել : 
Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը : 


Մայ 21

Բնաստեղծություններ սիրո մասին

Սպասում եմ քեզ

Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։
Մայ 16

Բարբարա Պալվին

Բարբարա Պալվինը Հունգարիայի ամենահայտնի մոդելն է : Իր մոդելային կարիերան սկսել է 2006 թվականին ՝ 13 տարեկան հասակում :
2006 թվականից Բարբարան  աշխատել է Ասիայում : Նկարահանվել է ճապոնական Spur ամսագրի համար : 2009 թվականից սկսել է աշխատել img խոշոր մոդելային գործակալությունում , որտեղ նրա կարիերան սկսել է վերելք ապրել : Նա նկարահանվել է Jalouse ամսագրի ապրիլյան համարում , մասնակցել է իտալական Vogue ամսագրի լուսանկարչական նկարահանումներին , հայտնվել է ֆրանսիական L' Officiel ամսագրի կազմին :
Բարբարայի համար առաջին շոուն դարձավ  Prada-Ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրումը 2010 թվականին Միլանում : Այդ իրադարձությունը կարելի է համարել նրա կարիերայի թռիչքը : Նա հրավիրվել է մասնակցելու այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին , ինչպիսիք են ՝Miu Miu , Nina Ricci , Giles , Louis Vuitton : Նա մի քանի անգամ հայտնվել է ռուսական նորաձևության հրապարակումների էջերում :
Բարբարան համատեղում է մոդելային աշխատանքը և համալսարանում սովորելը :

7

10

1398

Մայ 14

Փոքրիկ հրաշքներ

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է , և յուրաքանչյուր հանճար ՝ ինչ-որ չափով երեխա :

Երեխաները չգիտեն ոչ անցյալ , ոչ ապագա , նրանք վայելում են ներկան :

Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում , քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև :

Մանուկների խաղի մեջ առկա է հաճախ խոր իմաստ: