
- Գրառումներ 9
- Ֆավորիտներ 3
- Հետևորդներ 0
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Մայ 31
Երջանիկ եղեք.........
Ուզում եմ ձյուն գա,ծածկի բոլոր աշնանային տխուր մտորումները,վերացնի անցանկալի հետքերը,հիշեցնի պարզության մասին:Ես կանցնեմ դրանց վրայով,որպեսզի դրանք անվերադարձ ջնջվեն:Ես էլ չեմ ուզում քո հետքերով քայլեմ:Ինձ համար նոր քարտեզ եմ գծել:այն տանում է դեպի երջանկություն:Այն երջանկությունը ,որը խանութից չես կարող գնել:Եվս մեկ անգամ ուզում եմ վրձինը վերցնել ձեռքս եվ մի քանի խզբզանք նկարեմ կտավիտ վրա:Ուզում եմ անցած օրերդ սեվով ջնջեմ,որ դու էլ ինձ նման նոր քարտեզդ ձեռքիտ վազես փողոցներով ու գտնես հենց այդ նույն երջանկությունը:Ես այսոր հատկապես նկարիչի եմ նման:Իմ աչքերը փայլում են ,երբ տեսնում եմ որ ինչ որ մեկը թեկուզ խաբված,բայց երջանիկ է:Քնելուց առաջ վերցրի վրձինս ու ու իմ գունավոր երազները ներկեցի քո սպիտակով ու իմ սեվով:Աչքերս փակեցի ու փորձեցի սպիտակտ չնկատելով վազել դեպի իմ սեվը:Երբ առավոտը բացվեց պատուհանից այն կողմ մոխրագույն փոթորիկ էր,կարմիր արեվ ու դեղին օդ:Պատուհանս էլ ներկված էր քո սպիտակով.իսկ տեղ-տեղ իմ սեվն էր երեվում......
Շատերն այսպես մտածելով զրկվում են երջանկությունից:Երջանիկ եղեք..........
Շատերն այսպես մտածելով զրկվում են երջանկությունից:Երջանիկ եղեք..........