Copy SMS

DNL

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 16
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուն 10

8 փաստ սիրո մասին, որոնց մասին մենք չգիտեինք

Ձեզ եմ ուզում ներկայացնել 8 փաստ սիրո մասին, որոնց մասին հնարավոր է, որ դուք չգիտեիք: Եվ այսպես. Մարդկանց մեծ մասը մինչ ամուսնությունը սիրահարվում է մոտավորապես 7 անգամ: Սիրուց մերժված ուսանողների հոգեկանը ուսումնասիրելիս պարզվել է, որ նրանց մոտ առավել ակտիվացված է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ֆիզիկական ցավի համար: Փոխհարաբերությունների խզումը հաճախ բերում է «սիրային ֆրուստրացիայի», որը ստիպում է մարդկանց որոշ մասին սիրել նրան, ով իրենց լքել է՝ ավելի ուժգին: Որոշ մարդիկ, որոնք պնդում են որ երբեք չեն սիրահարվել, տառապուն են հազվագյուտ հիպոպիտուիտարիզմ հիվանդությամբ, որը թույլ չի տալիս մարդուն զգալ սեր զգացմունքը: Ամուսնական մատանին հաճախ կրում են ձախ մատի մատնեմատին, քանի որ հին հույները պնդում էին որ այդ մատով անցնում է «amoris» երակը կամ «սիրո երակը», որը գնում է ուղիղ սիրտ: Սիրո սիմվոլ Ամուրը (կամ Էրոսը) առաջացել է Քաոսից (տարածվող դատարկություն) և իրենից ներկայացնում է սիրո և ցանկության պրիմիտիվ ուժ: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե տղամարդն ու կինը հանդիպում են էքստրեմալ պայմաններում, ապա նրանց սիրահարվելու հավանականությունը ավելի մեծ է, քան սովորական պայմաններում: Ամբողջ աշխարհով տղամարդիկ միջինում ամուսնանում են իրենցից 3 տարի փոքր կանանց հետ:

մնացածը կարդալ arxangelo.info -յում 8 փաստ սիրո մասին, որոնց մասին մենք չգիտեինք 
DNL
8

9

854

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 04

Պենելոպա Կրուսը Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին կդառնա

Իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը 007 գործակալի մասին հաջորդ ֆիլմում կմարմնավորի Ջեյմս Բոնդի նոր ընկերուհու դերը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Yahoo! Movies-ին։
Կրուսը կդառնա տարիքով ամենամեծ դերասանուհին, որը երբևէ կատարել է այդ դերը։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2014թ. ամռանը։ Նույն թվականի ապրիլին կլրանա Կրուսի 40-ամյակը։
Բոնդի մասին նոր ֆիլմը դեռևս չունի պաշտոնական անվանում։ Ռեժիսորը նույնպես նշանակված չէ։ Մինչդեռ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ֆիլմով կարող է զբաղվել Սեմ Մենդեսը՝ նախկին ֆիլմի ռեժիսորը։
Հայտնի է, որ առնվազն երկու ֆիլմերում անձամբ Ջեյմս Բոնդին կմարմնավորի Դենիել Քրեյգը։
DNL
0

0

560

Հուն 03

Մտքեր (2)

Միացնում ենք.......
http://www.youtube.com/watch?v=UcXXpssBFVM


Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։
DNL
8

3

1013

Հուն 03

Մտքեր

Միացնում ենք.......
http://www.youtube.com/watch?v=UM_-_XcFcus
Նա չէ երջանիկ ով այդպիսին է թվում ինչ որ մեկին,այլ նա, ով իրեն զգում է այդպիսին.
DNL
9

12

681

Հուն 03

Մեր իրականությունը.....

Մենք պատրվակներ ենք հորինում, երբ չենք կարողանում բացատրել երևույթը:Մենք մեղավորներ ենք փնտրում, երբ չենք կարողանում հանձն առնել մեր մեղքը:Մենք ամեն ինչ բարդում ենք բախտին, ճակատագրին, չհասկանալով, որ իրականում մենք ենք ամեն ինչի մեղավորը, որ մեր չմտածված խոսքերն են մեզ վատ դրության մեջ դնում:Հենց դա է ու դրա պատճառով:Երբեմն կարծում ենք, որ <<լավ տեղը դրեցինք>> ինչ-որ մեկին կամ տեղին արտահյտություն արեցինք, բայց հենց այդ խոսքերն են դառնում արցունքների ծնողը, բոլոր տեղի-անտեղի քննադատություններն են դառնում բաժանման պատճառ, բոլոր բամբասանքներն են մեզ հավասարեցնում հողին: Երբևէ զգացե՞լ եք տխրության համը, արցունքների աղիությունը:Դժվար է իրականում թախիծն ամուր ու խնամքով թաքցրած պահել, դժվար է լինել սիրած էակի կողքին ու նայելով գեղեցիկ աչքերին` չասել, որ սիրում ես, չգրկել ամուր ու պարզապես չապրել...Կամ էլ ապրել, բայց առանց երջանկության բերկրանքը համտեսելու:Արդյոք հե՞շտ է խաբված ու դավաճանված զգալ, ինչ-որ մեկին կորցնել, ինչ-որ մեկին երազել...Ու դրան զուգահեռ գիտակցել, որ այդ ինչ-որ մեկը ինչ-որ ուրիշ մեկի համար է նախատեսված, ինչ-որ ուրիշ մեկի կողքին է երջանիկ զգում:Կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզածով է լինում և երբեմն մեր մեղքի <<համեստ>> բաժինը կա դրա մեջ:Այո', մեկ-մեկ թվում է շատ քիչ բան ես ասել կամ արել, բայց դա էլ ունակ է խորը հետք թողնել մարդու վրա, խորացնել նրա սերը կամ ատելությունը դեպի քեզ ու կյանքը...Երբեմն մեծանում ենք, չզգալով կյանքի սրընթաց սլացքը, այդ գնացքից ուշացած մարդկանց արցունքները:Ի՞նչ վատ է որ, մեր դեմքին ժպիտ է, մենք չենք ուշացել այդ գնացքից, մենք կուշտ ենք, քնելու տեղ ունենք...Ի՞նչ կարևոր են ուրիշները:Չենք նկատում մարդկանց ու ես պաարզ զգում եմ ուրիշների անտարբերությունը, նկատում եմ մարդկանց, ովքեր ամեն օր կանգնում են ու գումար մուրում, բայց դրա կարիքը չունեն...Ու երբ ուրիշ մեկին օգնությունդ ես առաջարկում, հաստատ կլսես այնպիսի բառեր, որոնք հատուկ չեն իրապես դժվար կյանք տեսած մարդկանց:Ասում ենք ԺՊՏԱ, կանցնի, կգնա, կմոռացվի, բայց մենք չենք հայտնվել նման իրավիճակում, մենք չենք հասկանա հարցի լրջությունը...Բայց մեր հասարակությունը երբևէ չի էլ հասկանա անտարբեր չլինելու ու բարեհամբույր գտնվելու կարևորությունը:Կյանքը բումերանգ է...Օգնի'ր, որ զգաս ու գտնես պատասխանը:Օգնությունիցդ հետո միանգամից չեն թափվի աստղեր կամ էլ թղթադրամներ` որպես երախտիքի նշան, բայց ինչ-որ մի օր, ինքը` ամենազորը, ամենաուժեղը, ամենաբարին, ամենասուրբը` Աստվածը, կփրկի քեզ բարդ իրավիճակից: Մենք մեր կյանքում շատ անհաջողություններ ենք ունենում, բազում հիասթափություններ ու բնականաբար սկսում ենք ասել. <<Մարդ պիտի մի քիչ բախտ ունենա էլի>>: Ու մենք, նվաստներս, չենք կարողանում գնահատել ՎԵՀՈՒԹՅԱՆ շնորհը, չենք կարողանում գոհ լինել ԱՍՏԾՈւ նվերնեից` կյանք, լույս, լսողություն...Մենք ամեն ինչ համեմատում ենք գումարի հետ...Ամեն ինչում տեսնում ենք մեր կամ սիրած տղայի սխալները, չհասկանալով, որ <<ՍԻՐՈՒՄ ԵՄ>> ու <<ԿՆԵՐԵՍ>> արտահայտությունները հենց մեր կյանքի ուղին փոխելու համար են:Մենք կույր ենք, բայց որ ԱՍՏԾՈՒ ցանկությամբ...Մենք կույր ենք մեր ցանկությամբ, մեր արարքներով և շատ հնարավոր է, որ մի օր ՏԻՐՈՋ ցանկությամբ կուրանանք, քանզի շատ ենք թերագնահատել նրան, շատ ենք բողոքել, շատ ենք մտածել նրա անարդարության մասին...Սա բոլորիս չի վերաբերում, սրանց մեջ բոլորս չենք, այդ թվում և ես:Բայց շատերը կգտնեն իրենց ՄԵՐ մեջ: Ապրելով կյանքում, որտեղ շատ է կեղծիքը, որտեղ շատ են անարդարությունները, պլանավորված քայլերը, ամեն օր անգիտակցաբար <<լվանում ենք մեր ուղեղը>> ու դնում ավտոմատ կառավարման վրա:Հասկացե'ք, ուշ չէ սիրել, ուշ չէ քայլել մաքուր ճանապարհով, ուշ չէ հասկանալ...Միայն ցանկություն է պետք...ԻՐԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ... Ամեն բանի վերջ նոր սկզբի մեկնարկ է...Եվ ամեն փակվող դռնից հետո բացվում է ավելի լավը, բայց երբեմն մենք այդ դռանը մեջքով ենք կանգնում...:-(
DNL
5

0

793

Մայ 29

Street workout Բակային պարապունքներ

street workout կամ այսպես կոչված բակային պարապունք:Պարապունքներ որոնք անցկացվում են դրսում:Այս սպորտաձևը  նոր է Հայաստանում որը իր շուրջն է հավաքում երիտասարդների մեծամասնությանը:
DNL
2

6

704