Copy SMS

Suren2013

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 42
  • Ֆավորիտներ 10
  • Հետևորդներ 0
Մայ 26

...Աղոթում եմ...



…Խնդրում եմ, Տեր իմ Աստված, տուր նրան նպատակասլացություն և կամք, որ կարողանա դիմագրավել կյանքի մարտահրավերներին ու առաջ ընթանա…
…Խնդրում եմ, Տեր Աստված, տուր նրան հաջողություններ ու հաղթանակներ, և միշտ մաքրիր նրա ճանապարհը նենգամիտ մարդկանցից…
…Խնդրում եմ, Տեր Աստված, շեղիր նրան սխալ ճանապարհից ու օգնիր նրան գտնել ճիշտը…
…Խնդրում եմ, Տեր Աստված, եղիր միշտ նրա կողքին ու պահպանիր նրան վտանգից…
…Խնդրում եմ, Տեր Աստված, սովորեցրու նրան փոքրիկ քայլերի արվեստը, և ստիպիր նրան գնահատել ու պահպանել այն ամենը, ինչ նրան ես տվել…
…Խնդրում եմ, Տեր Աստված, տուր նրան և’ սեր, և’ երջանկություն, և’ կարևորի ու անկարևորի տարբերման զգացողություն…
…Խնդրում եմ, Տեր Աստված, տուր նրան այն ամենը, ինչն իսկապես հարկավոր է…

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞