Copy SMS

Georgy

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 49
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Օգս 09

Լուսանկարիչների աշխատանքային պայմանները

Բարև ձեզ հարգելի CopyPaste-ցիներ ձեզ եմ ուզում ներկայացնել լուսանկարիչների աշխատանքային պայմանները: Մենք բոլորս հաճախ տեսնում ենք հիանալի կադրեր, չտեսնելով այն լուսանկարիչներին, որոնց ձեռքով դրանք ստեղծվել են: Հաճախ այդպիսի կադրերը ստեղծվում են  շատ տարօրինակ պայմաններում:

Օգս 09

Լեսբուհիների հարսանիք Հնդկաստանում

Առաջին հայացքից հնդկական ֆիլմ հիշեցնող այս հարսանիքի հերոսները համասեռամոլներ են: Շեննոն ու Սիման երկար տարիներ ընկերություն անելուց հետո վերջապես ստացել են հարազատների ու բարեկամների համաձայնությունը և այժմ ամուսնանում են: Լեսբուհիների հարսանիքը մեծ զայրույթ է առաջացրել հնիկ ժողովրդի շրջանում: Դե ինչ տեսնենք լուսանկարները:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 30

Ապագա iPhone 6

Որոշեցի միքիչ խոսել սմարթֆոնների մասին: Ապագա iPhone 6-ը կլինի ավելի կոմակտ և կունենա 1080*1920 պիքսելների թույլատրելիությամբ 4.5 դյույմանոց դիսփլեյ: Ինչպես նաև, Apple-ը կհրաժարվի <<Home>> կօճակից, որին կփոխարինեն ժեստերը: Դիզայների կարծիքով, իՊհօնե 6-ի կորպուսը նուկնպես պատրաստված կլինի անոդացված ալյումինից, իսկ դիսփլեյը կստանա երրորդ սերնդի Gorilla Glass պաշտպանիչ ծածկույթ: Ապագա  սմարթֆոնի ներքին պարունակության մասին Ավնին ոչինչ չի ասում, սակայն տրամաբանական կլինի ենթադրել, որ սարքն ավելի հզոր կդառնա՝ շնորհիվ A8 պրոցեսորի, 2GB օպերատիվ և 128GB  ներքին հիշողության մոդուլների:
Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 12)

Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը
Կրուիզային աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը <<Ծովերի Օազիս>> անունով նավն է:
նրա երկարությունը կազմում է 360մ, լայնությունը՝ 47մ, իսկ բարձրությունը հաշված ջրի մակարդակից կազմում է 72մ: Նավը կառուցված է ֆինական Aker Finnycards նավաշինարանում  Royal Caribbean international-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին:
Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ և նրա արագությունը կարող է հասնել 22.6 ծովային հանգույցի: Նավը իր մեջ կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ:
Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որում կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան 50 ծառ: Ծովերի Օազիսը 5 անգամ մեծ է Տիտանիկ նավից:
Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 11)

Աշխարհի ամենաարագ չորեքթաթ վազորդը 
Աշխարհի ամենաարագ վազորդ է համարվել ճապոնացի 29-ամյա Կենիչի Իտոն:
Սակայն, ի տարբերություն իր մրցակիցների, Իտոն վազքի ժամանակ օգտագործում է նաև ձեռքերը: Բոլորովին վերջերս ճապոնացի մարզիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ չորեքթաթ վազորդ:
Իտոն 100 մետր տարածությունը անցնում է 20 վայրկյանում:
Հուլ 07

Աշխարհի ռեկորդները(մաս 10)

Աշխարհի ամենամեծ օձը
Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6 մետրի երբեմն նաև 9 մետրի:
Բռնված օձերի մեջ ամենամեծն աշխարհում եղել է հսկայական անակոնդան, որի երկարությունը եղել է 11.43 մետր: Այժմ ամենաերկար օձը 9 մետրանոց անակոնդան է, որը պահվում է Նյու Յորքի կենդանաբանների միությունում: Անակոնդային կարելի է ճանաչել նաև իր կանաչա-մոխրագույն գույնից: Այդ գույնն նրան օգնում է քողարկվել և թաքուն մոտենալ իր զոհին:
Անակոնդաները հիմնականում բնակվում են Ամազոնի և Օրինոկոյի գետերում: