Copy SMS

EViL DEViL

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 24
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 04

Ո՞վ էր իրականում «Թոմ ու Ջերրի» մուլտֆիլմի տանտիրուհին

«Թոմ ու Ջերրի» հայտնի մուլտֆիլմում «Մայրիկ – Երկու-Կոշիկը» (Mammy Two Shoes) կերպարի համար հիմք է հանդիսացել սևամորթ տանտիրուհու դասական կերպարը:

Սկզբում այդ կինը մուլտֆիլմում հանդես էր գալիս որպես սպասուհի, ով հետևում էր Թոմ ու Ջերրիի տան կարգուկանոնին: Նրա դեմքը ցուցադրվել է ընդամենը մի անգամ «Saturday Evening Puss» սերիայում, քանի որ բազմաթիվ հեռուստադիտողներ նամակներ էին ուղարկել' խնդրելով ցույց տալ նրա դեմքը:

Նրա կերպարի համար նախատիպ է հանդիսացել սևամորթ դերասանուհի Հեթթի Մակդենիելը: Վերջինս «Քամուց քշվածները» ֆիլմի Մամիի դերակատարման համար Օսկար է ստացել:

Նա միշտ Թոմին վռնդում էր, երբ վերջինս չարություն էր անում: Երբեմն կրում էր իր բոլոր զարդերն ու գնում փոկեր խաղալու, իսկ ամենասիրած արտահայտությունը ՝ «Թո՛մ, եթե դու լավ կատու ես, ուրեմն ես Լանա Թյորներն եմ»:

1954թ. Թոմի տիրուհին փոխվեց: Նրան փոխարինեց մի իռլանդուհի: Նրա ձեռքերն ու եղունգները, որոնք հայտնվում էին կադրում, սպիտակ գույնի էին: Իսկ արդեն 12 տարի անց նկարահանված սերիաներում տանտիրուհու կերպարն այլևս չի հանդիպում:


Հուն 03

Ի՞նչ գիտենք մասոնների մասին

Մասոնականությունը հասարակությանն ամենից շատ հետաքրքրող փակ կառույցներից է, որի մասին մենք այնքան էլ շատ տեղեկատվություն չունենք: Ինչի՞ մասին են լռում մասոնական գաղտնի կազմակերպության անդամները, և ովքե՞ր են նրանք: Ինչո՞ւ է նրանց գործողությունը միշտ պատված գաղտնիքով: Եվ ամենագլխավորը` արդյոք ճի՞շտ է, որ նրանք վերահսկում են ամբողջ աշխարհը:

Իրենք` մասոնները, պնդում են, որ իրենց արգելված է զբաղվել քաղաքականությամբ, քննարկել իշխանությունների որոշումները և փորձել փոխել հասարակական կառուցվածքը: Նրանք միայն պայքարում են հավասարության, արդարության, մարդկանց հոգևոր զարգացման համար:

Հնարավոր է, որ դա այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ են մասոնների օթյակներում տարբեր ժամանակներում հավաքվել բազմաթիվ ազդեցիկ և հարուստ մարդիկ: Ամենաազդեցիկներից են` ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը, հայտնի ավտոարտադրող Հենրի Ֆորդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նավթային մագնատ Ալֆրեդ Նոբելը և շատ ուրիշներ: Արդյո՞ք նրանց բոլորին մտահոգել է մարդկանց հոգևոր զարգացվածությունը, թե՞ իրականում մասոնական օթյակները ստվերային համաշխարհային կառավարություն են, որը ղեկավարում է աշխարհը: Եթե դա այդպես է, ապա ի՞նչ որոշումներ է այն կայացնում և ինչի՞ վրա կարող է ազդել:

Այժմ ավելի հաճախ են հնչում փորձագետների կարծիքներ այն մասին, որ բոլոր երկրներում իշխանությունների ընտրությունների ելքը որոշում են ոչ թե քվեաթերթիկները, այլ գաղտնի հասարակության անդամները: Ովքե՞ր են մասոնները, և ինչո՞ւ ճակատագրական քաղաքական շատ որոշումներ կայացնում են մի խումբ մարդիկ, որոնք համատեղելիությամբ մասոնական կազմակերպությունների անդամներ են, ընդ որում` նման ազդեցիկ մարդկանց թիվն ամենաշատը ԱՄՆ-ում է. այս երկրի շատ նախագահներ և փոխնախագահներ եղել են մասոններ կամ գաղտնի կապ են պահպանել նրանց հետ: Միակ նախագահը, որը մարտահրավեր նետեց նրանց, սպանվեց:

«Մեզ շրջապատում է անողոք դավադրության աշխարհը, որն իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար հենվում է գաղտնի միջոցների և ահաբեկելու վրա: Այդ համակարգն ունի մարդկային և նյութական հսկայական միջոցներ, նրանց գործունեությունը գաղտնի է և քողարկված»,- սա Ջոն Քենեդիի խոսքն է` «Ուղերձ մարդկությանը» կոչվող ելույթում, որն այդպես էլ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ և չի հրապարակվել զանգվածային տեղեկատվության միջոցներում:

Իր կարճ ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է գաղտնի կազմակերպությունների դեմ պայքար սկսելու մասին, որոնք ցանկանում են ոչնչացնել ազատ աշխարհը, հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այս ուղերձին հավանաբար ոչ մեկը երբեք ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ մեկ փաստ. ուղիղ տասն օր անց Ջոն Քենեդին սպանվեց: Միգուցե դա հերթական համընկնում է, սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ նախագահին սպանել են մասոնների հրամանով:

Մասոնների ամենագլխավոր էությունը անտեսանելի հրամանատարների սկզբունքն է, որին առանց հակաճառության հպատակվելու երդում է տալիս ցանկացած մասոն, այլ խոսքերով` հիերարխիայի ցանկացած աստիճանում մասոնը երբեք ճշգրիտ չգիտի, թե ինքը կառավարման որ մակարդակում է գտնվում: Նրան միայն հայտնի է` ով է իրենից մեկ մակարդակ ցածր, ով` բարձր:

Մասոնական օթյակների առաջին աստիճաններում համաշխարհային դավադրությունների մասին խոսք չի կարող լինել, իսկ նորընտիր մասոններին նման պատմությունները հեքիաթներ են թվում, նրանք չեն կռահում, թե ինչպիսին է մասոնական կառավարության իսկական կառուցվածքը, ղեկավարներն էլ նրանց ասում են, որ իրենք ունեն սեփական դերակատարում և ազնիվ նպատակ:

Մասոնների գործողությունների թվում կան նաև մեկ-երկու դրական շտրիխներ. դա անհնար է հերքել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մասոնականության ստորին աստիճաններին հայտնվում են տաղանդավոր մարդիկ, որոնք ցանկանում են իրագործել իրենց գաղափարները: Օրինակ` մարդու իրավունքների գաղափարը ձևակերպել են մասոնները: Ցավոք, այժմ նրանք այն կիրառում են աշխարհի երկրների ներքին գործերին միջամտելու և համընդհանուր խաբեության համար:

Մասոններն իրենց դասում են էլիտային, իսկ մնացածներին համարում են անգետների ամբոխ, սակայն գործնականում նրանք մարդիկ են, որոնց հիմարեցնում են: Մասոնները միշտ գտնվում են սուտ գիտելիքների շրջագծում, հիմարների դերում: Զուր չեն ասում, որ նրանց գերագույն առաջնորդը` Լյուցիֆերը, ստի և կեղծիքի հայրն է:

Մասոնականության բարձր մակարդակներում գտնվողների համար ստորին մակարդակներում կանգնածները ամբոխ են, դրա հետ մեկտեղ` իրենք ավելի բարձր կանգնածների համար ևս չլուսավորված հիմարներ են: Այդպես էլ կառավարում է սատանան` անսահման ստի օգնությամբ, գիտակցության վրա ազդելով, ստի և բռնության միջոցով` նույնիսկ իրեն ծառայողների հանդեպ: Փորձագետների գնահատմամբ` մասոնների 90%-ը գրեթե ոչ մի պատկերացում չունի իրենց ղեկավարների քաղաքական խաղերի վերաբերյալ, որոնք հավանական է մեզ վրա փորձարկում են իրենց հոգեմետ զենքը:

Եկեղեցին մասոնների մասին ասում է. «Նրանք գաղտնի կազմակերպություն են, որոնց խնդիրը երկրի վրա սատանային գահ բարձրացնելն է, երկրպագում են նրան գիտակցաբար` երկրի վրա նրա նպատակները սերմանելու համար: Մնացած մարդկանց, որոնք գտնվում են մասոնականության շուրջ, նրանք պահում են մոլորության մեջ` իբրև թե իրենք երկրպագում են իսկական Աստծուն, իրականում դա այդպես չէ: Դրանք մարդիկ են, որոնք գիտակցաբար ծառայում են սատանայական ուժերին, և նրանց բոլոր խորհրդանիշները, նախագծերը այսօր կյանքի են կոչվում: Այժմ շնորհիվ ամերիկյան մեքենայի նրանք փորձում են կործանել իսլամը, ամբողջ արևելքը: Իսլամական բոլոր կայուն երկրները նրանք ապակայունացնում են` իսլամում քաոս սերմանելու համար, որից հետո միմյանց դեմ կհանեն քրիստոնյաներին և մուսուլմաններին, կհրահրեն երրորդ համաշխարհային պատերազմ, գահ կբարձրացնեն սատանային, որին կներկայացնեն որպես Աստված, և կարտաբերեն աստվածանարգ խոսքեր»: 

Հուն 03

Տխուր պատմություն(Ռուսական )

Մի օր Սեպտեմբերի մեկին դպրոցում հայտնվեց մի նոր աշակերտ . Նրան նկատեց ուսուցիչը և բերեց իններորդ դասարան. Աշակերտները նկատեցին գունավոր թևնոցները , սև հագուստը  և այդ պահին մեկը գոռաց <<ՖՈՒ ՈՒՈՒՈՒ Էմո>>. Այդ պահից հետո նրան ձեռ էին առնում , ծիծաղում և նա իրեն միայնակ էր զգում. Տղայի անունը Եվգենիյ էր. 
   Դասամիջոցին նրան ծեծում էին, իսկ դասերի ժամին թղթեր էին շպրտում նրա վրա. Բայց դասարանում կար մի աղջիկ նրա անունր Դաշա էր, նա սիրում էր տղային բացահայտ ցույց էր տալիս. Բայց Դաշան շատ գեղեցիկ աղջիկ էր բնկանաբար նրան շատ տղաներ կսիրեին.
   Կար մի տղա որը սիրում էր Դաշային . Այդ տղային անվանում էին Վադիմ. Նա շատ էր սիրում Դաշային . Բայց ժամանակի ընթացքւմ  նա հասկանում էր որ Դաշան Եվգենիյին է սիրում այդ պաճառով նա մի անգամ ասաց նրան. 
--Լսում ես հիմար? . Դու դաշայից պետք է հեռու մնաս.
   Բայց նրանք իրոքից իրար սիրում էին և թաքուն հանդիպում. Մի անգամ այդ տեսնելով Վադիմը և իր ընկերները հարձակվեցին տղայի վրա ր դանակով հարվածեցին........  Դաշան երբ դա տեսավ նա սկսեց լաց լինել . 
--Խնդրում եմ մի գնա , խնդրում եմ ...........
Բայց արդեն ուշեր. Տղային փրկել այլևս  հնարավոր չէր............

Հուն 02

Գոթեր

Գոթերը ստեղծվել են 1970x թվականներին Բրիտանիայում . Նրանց երաժշտությունը գոթական երաժշտությունն է. Գոթական խմբեր են Marliyn Manson , Naightwish, The Birthday masscare , HIM և այլ խմբեր...... Նրանց սիրելի գույները սևն է և կարմիրը. Գոթերից առաջացել են կիբեր-գոթերը. Գոթերի սիրելի վայրը գերեզմաններն են .
Հուն 02

Էմոներ (իրականություն) Առաջին մաս


Էմոները էմեցիոնալ մարդիկ են . Նրանք ինքնասպանություն չեն ցանկանում գործել. Նրանք ապրում են  սպասելով թե երբ կգա ազատությունը, արդարությունը . Նրանք   շատ զգայուն են . Ամպայման չէ որ հագնվեն սև և վարդագույն. Նրանք կարող են վառ հագնվել , կամ   վանդակավոր վերնաշապիկ.. Հագնում են ոչ միայն կեդեր  այլ և կոշիկներ և այլն.........    





էմո
10

58

1795