Copy SMS

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 112
  • Ֆավորիտներ 57
  • Հետևորդներ 0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 24

Ժակ Բրել «Մի լքիր դու ինձ»

Ժակ Բրել <<Մի լքիր դու ինձ>> (Թարգմանությունը ՝ Սարգիս Սարուխանյանի)

Մի լքիր դու ինձ 
Մոռանալ է պետք,,
Հեշտ է մոռանալ
Այն՝ ինչ անցել է:
Թո՛ղ ժամանակը,
Վեճերը այն սին,
Կորցրած անգին
http://www.youtube.com/watch?v=5N0KLu4vfkE
Այն վայրկյանները:
Մոռանալ է պետք
և այն ժամերը,
որոնք կասկածի
մութ հարվածներով
Փշրել են սիրտս:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Մի լքիր դու ինձ:
Կտամ անձրևի 
Մարգարիտներ քեզ,
Այն Երկրից՝ որտեղ
Անձրև չի լինում:
Կփորեմ գետինն
Ու թե հողը իմ
Ծանրանա վրաս
Մեկ է ,կպատեմ 
Քեզ փայլով ոսկու 
Ու կյանքով լույսի:
Կարարեմ աշխարհ
Ուր արքան ՝ սերն է,
Ուր սերն օրենք է
Իսկ դու՝ թագուհին:
Չլքես դու ինձ,

Մի լքիր դու ինձ
Ես կհորինեմ
Անիմաստ բառեր,,
Կըմբռնես լոկ դու,,,
Սիրահարների 
Մասին կպատմեմ,
Որոնք տեսել են 
Հրկիզումն իրենց 
Սեփական սրտի:
Արքայի մասին
որը մահացավ
Հենց այն պատճառով
Որ քեզ չտեսավ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:

Հաճախ եմ տեսել
Վերստին ժայթքող
Կարծեցյալ հանգած
Այն հրաբուխը: 
ու Նման է նա
Հողերին այն գիժ
Որոնք միշտ առատ 
Ցորեն են տալիս:
Երբ ընկնում է մութը
Որ վառվի երկինքը,
Միթե կարմիրը
Չի ձուլվում սևին:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Մի լքիր դու ինձ:
Էլ լաց չեմ լինի,,
Էլ ես չեմ խոսի,,,
Մթում թաքնվեմ 
Որ հեռվի՛ց տեսնեմ 
Լույսը ժպիտիդ,
Թրթիռը հոգուդ
Ու հեռվից լսեմ
Ինչպես ես երգում,
Հետո ՝ ծիծաղում՝
Մանկական այնպես:
Թող,որ ես դառնամ
Ստվերը քո ստվերի,
Ստվերը քո ձեռքի
Ու ստվերը քո շան,
Չլքես դու ինձ,
Երբեք մի լքիր
Մի լքիր դու ինձ,,,

Հ.Գ. Ապրես ,Բարեկամս...հրաշալի...շատ գրագետ ու ազնիվ  թարգմանություն էր...  բառացիորեն  չէիր թարգմանել- նշանակում է ՝չէիր ստել ՝հետևաբար ազնիվ էիր ...ոչ էլ ավելացրել էիր -ուրեմն  ազնիվ ու ազնիվ  էիր ...Շնորհակալ եմ)))