Copy SMS

If I Could...

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 85
  • Ֆավորիտներ 27
  • Հետևորդներ 0
Հուլ 06

Ինչ տեսք կունենային Սատուրնը և մյուս մոլորակները Լուսնի փոխարեն

Ռոն Միլերը, ով NASA-ի նախկին գեղարվեստական տնօրենն է, ստեղծել է հրաշալի նկարների շարք: Բարձրակարգ համակարգչային գրաֆիկայի օգնությամբ նա Երկրի արբանյակի փոխարեն տեղադրել է Մերկուրիի, Վեներայի, Մարսի, Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի մասշտաբային նկարները` բոլորը նույն ֆոնի վրա:
Որպես հիմնանկար Միլերը օգտագործել է Կալիֆորնիայի Մահվան հովտի մայրուղու նկարը: Մոլորակները նա դրել է Երկրի արբանյակի փոխարեն այնպես, ասես այն մեզնից Լուսնի պես 384 հազ. կմ հեռավորության վրա է գտնվում: 

Սա օրիգինալն է

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 06

Անձրևը՝ ֆոտոխցիկի օբյեկտիվում. հիանալի անձրևային նկարներ

Գրեթե բոլոր մարդիկ, երբ անձրև է սկսում, աշխատում են թաքնվել անձրևանոցների կամ տանիքների տակ: Սակայն ֆրանսիացի լուսանկարիչ Քրիստոֆ Ժակրոն (Cristophe Jacrot) նման չէ այլ մարդկանց. անձրևը նրան ոգեշնչում է ստեղծագործել:
«Ես սիրում եմ անձրևը, ձյունը ու բոլոր այլ “վատ եղանակները”, քանի որ դրանք իմ մեջ ռոմանտիկա ու ստեղծագործականություն են արթնացնում», – ասում է նա:
Իրոք, նրա անձրևային լուսանկարները գեղեցիկ են, կրեատիվ և էմոցիոնալ, ու դրանք ստիպում են այլ աչքերով նայել անձրևին՝ տեսնելով դրանում գեղեցկություն ու պոետիկություն:
Ահա թե ինչպիսին են Հոնկոնգը, Փարիզն ու Նյու-Յորքը Քրիստոֆ Ժակրոյի անձրևային լուսանկարներում:

Հուն 22

Վերջ ավարտվեց ''Կարգին սերիալը''

Բարև ձեզ:Բոլորիս կողմից շատ սիրված ''Կարգին սերիալ'' հումորային հաղորդումը ավարտվեց:Ես համոզված եմ,որ բոլորն էլ սիրում էին այդ հաղորդումը:
Ես այս պոստում ներկայացնում եմ Մկրտիծ Արզումանյանի հետ հարցազրույցը