Copy SMS

directionerforever

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 16
  • Ֆավորիտներ 3
  • Հետևորդներ 0
Հուն 28

ԲՈԴՏԱՅԻ ՖԼԵՇՄՈԲԸ

Բարի երեկո, այժմ ուզում եմ ներկայացնել ձեզ ԲՈԴՏԱՅԻ ( Bring One Direction To Armenia) ֆլեշմոբը, որը կայացել էր հունիսի տասներեքին Անգլիական Այգում: Ուզում եմ նաև ասեմ, որ սա առաջին One Direction-ին նվիրված ՖՄ-ներ հայաստանում:
http://www.youtube.com/watch?v=PENYkWPhKCM

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 28

Երեկույթ քոփի-ում

Այժմ սկսվում է իմ կազմակերպած երեկությթը, ճիշտ է անցյալ անգամվա ցերեկույթը մենակ մենակ, առանց ինձ արեցիք, բայց դե կարևորը լավ ուրաախացաք: Մուտքն ազատ է, եկեք, կոմենտներում մի լաաավ տժժանք:
Սիրով-Արինա

Հուն 25

Բարի լույս, քոփի

Բոլորին բարի լույս: Հրաշալի առավոտ է, այդպես չէ՞: Ես արթնացա ու որոշեցի երաժշտություն լսել: Հետո մտածեցի ձեզ էլ հյուրասիրել այդ երաժշտությունից :D
Նորից զգացե՛ք, որ ամառ է
http://www.youtube.com/watch?v=5EVhiBGvVFc
Հուն 25

Ուրախ պոստ պոզիտիվ մարդկանց համար

Բարև: Չիմանալով ինչ անել՝ որոշեցի մտնել Քոփի ու ձեզ լավ տրամադրություն պարգևել: Իսկ տրամադրություն պարգևելու համար պետք չէ առիթ, ուղղակի ցանկութուն: Իսկ հիմա...երաժշտական սկիզբը կօգնի ուրախանալ:
http://www.youtube.com/watch?v=7zp1TbLFPp8 
Դայրեքշներներ ջաան...բարի ժամաաանց
http://www.youtube.com/watch?v=T4cdfRohhcg
Այս երկու երգը լսելուց հետո եկեք մի քիչ խորանանք մեզ գերող կառույցների, սնունդի, ծովերի և հրաշագեղ այգիների մեջ:
Մարինա Բեյ Սանդս, Սինգապուր


Հուն 22

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԵՎ ՀԱՐԳԵԼԻ ՔՈՓԻՓԱՍԹՑԻՆԵՐ: ԵՍ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԵՄ ՄՏԱԾԵԼ ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԻՍ ՀԱՄԱՐ ՈՒ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՎԵՐՋԱՊԵՍ ՁԵԶ ՀԱՅՏՆԵԼ ԻՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ: ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԷԲԻ-ԴՈՆՆ Է, ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՁԵԶ ՄՐՑԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ, ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԱՇԽԱՏԵԼ ԽՄԲՈՎ: ԽՄԲՈՒՄ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ՀՈԳԻ: ԽՄԲԻ ԱՆՈՒՆԸ ԴԵՌ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ, ՔՈՄԵՆԹ ԹՈՂ ԳՐԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐՈՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԽՄԲՈՒՄ: ԵՎ ՆԱԵՎ ՄԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԽՄԲՈՒՄ ՉԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԽՄԲԻՑ:
ՍԻՐՈՎ՝ directionerforever- Արինա
Հուն 22

Մի՛ դադարեք երազել

Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, թե երազանքները փուջ են: Սակայն ես վստահ եմ, որ դա նրանք չեն ասում, այլ նա, ով այդ մարդու գլխի մեջ է մտցրել այդ հիմար մտքերը: Այդպես կարող է մտածել միայն այն մարդը, ով երբեք չի գնահատել իր կյանքը, ով ունի չար ու քար հոգի: Հավատացե՛ք, ով չի երազում, ուրեմն ոչինչ չի հասկանում այս կյանքից:
Ամեն մարդ ունի իր երազանքները, բայց չի երազում դրանք իրագործելու մասին, այսինքն նա, ով ունի երազանքներ ու չի երազում, գողացել է ուրիշի երազանքները: Իսկ ձեզ չի՞ գերում ունենալ սեփական ուղեղ: Երա՜զ, երա՜զ...Դուք չե՞ք երազում ունենալ սեփական սենյակ կամ ինչու՞ ոչ, նաև տուն: Չե՞ք երազում լինել Փարիզում կամ Դիսնեյլենդում, չե՞ք երազում տեսնել այն աստղին, ում իրեք երկրպագում եք: Դե իհարկե, ուզում եք: Ես միշտ երբ պառկում եմ քնելու, պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի քրոջս երեխան, որ շուտով պիտի ծնվի, այսինքն ես էլի երազում եմ՝ երազում  եմ տեսնել նրան: Ես միշտ երազում եմ երգչուհի դառնալու մասին, և անցյալ տարի սեպտեմբերին ես ինչ-որ չափով իրագործեցի երազանքս՝ ընդունվեցի երգի խմբակ: 
Չնայած երազանքները բերում են նաև անցանկալի իրավիճակների, սակայն դրանք վատ երազանքներն են, կամ օրինակ նրանք, որ բոլորն են երազումմ, հետո դա կատարվում է ու նրանք փոշմանում են, որ երազել են դրա մասին:

Հուն 20

Տաղանդավոր մարդկանց աշխատանքներից (Մաս երկրորդ)

Բարև ձեզ: Եթե նայել էիք անցած փոստս, ապա հիշած կլինեք, որ շատ քիչ աշխատանքներ էի դրել փոստիս մեջ: Իսկ այսօր 
շատ-շատ աշխատանքներ կդնեմ, որովհետև այսօր սա իմ առաջին փոստն է և չեմ հոգնել: Այսպիսով, գնացինք:
Հայդեն Ուիլլիամս
Հայդեն Ուիլլիամսը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում, 21 տարեկան է, դիզայներ է և իրոք հրաշալի է նկարում:


Հուն 19

Տաղանդավոր մարդկանց աշխատանքներից (Մաս առաջին)

Բարև ձեզ: Վերջերս քոփիում չէին անդրադառնում տաղանդավոր մարդկանց և ես որոշեցի անդրադառնալ: Դե ինչ, հաճելի դիտում:
Ռոբերտ Մոսս Ասլանյան
Ծնվել և մեծացել է հայաստանում: Նա տասնյոթ տարեկան է, պատրաստվում է դառնալ դիզայներ և որպես կեղծանուն ընտրել է Ռոբերտ Մոսս-ը:
Դիտենք Սիրուշոյի նկարներն ըստ Ռոբերտ Մոսսի

Հուն 19

Գեղեցկուհին ( մաս առաջին )

Լիվերպուլ քաղաքում ապրում էր տասնհինգամյա Զառան: Նա հաճախում էր տեղի դպրոցը: Զառայի մոտ ընկերուհու անունը Ջեսսի էր:  Զառան ուներ գանգուր մազեր, կրում էր ակնոցներ և ատամներին էլ բրեկետներ կային: Նա շատ էմոցիոնալ, ամաչկոտ աղջիկ էր, նաև պարտաճանաչ: Նա ատում էր մեծամիտ տղաներին: 
Նա երբեք չէր սիրահարվել և այդ հարցում մի քիչ քարսիրտ էր: Սակայն Նիքոլասն ամեն ինչ փոխեց: Զառային սկզբից գերեց Նիքի գեղեցկությունը, հետո՝ պահվացքը իսկ վերջում ՛՛համեստությունը,,: Նա սիրահարվել էր մինչև ականջները, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում խոստովանել Նիքին այդ մասին:
Ջեսսին դա շատ լավ էր տեսնում և մի օր էլ ասաց.
-Զառա՛, դու ճիշտ չես, պետք է ասես այդ մասին նրան:
-Ե՞ս: Ես չեմ կարող ասել նրան այդ մասին: ես... ես անզոր եմ:Հետո էլ, նա ինձ չի նկատում,- ասաց Զառան:
- Կնկատի՛: Դու աննկատ չես: Դու շատ անուշիկ ես սակայն... դու արդեն մեծ ես և պետք է մի քանի փոփոխություններ կատարես քո արտաքինի մեջ,- ոգևորեց Ջեսսին:
- Լա՛վ: Իսկ ի՞նչ անեմ,-հարցրեց Զառան:
- Ե՛կ սկսենք մազերից: Համաձա՞յն ես ուղիղացնել մազերդ,- մի փոքր մտածելով հարցրեց Ջեսսին:
- Համաձա՜յն եմ,- ուրախ պատասխանեց Զառան և նրանք միասին ուղևորվեցին դեպի գեղեցկության սրահ:
Ամբողջ ճանապարհին Զառան մտածում էր իր նոր վարսահարդարման մասին, մտածում էր ու ժպտում: Իսկ Ջեսսին, որ հենց սկզբից էլ չէր հավանել Նիքին, կասկածով նայում էր Զառայի ուրախ դեմքին և ստիպված ժպտում:
Վերջապես նրանք հասան տեղ: Արդյունքում Զառան ավելի նրբացավ և սկսեց իրեն ավելի նուրբ պահել: