Copy SMS

☜♡☞→★ ℳყⓚIIIIⓚ ★←☜♡☞

Պաշտոնը՝ Արգելափակված

Գրել նամակ
  • Գրառումներ 22
  • Ֆավորիտներ 2
  • Հետևորդներ 0
Օգս 12

Մտքեր



Մենք այնքան ենք շտապում ինչ-որ մեկին սիրելի կամ ընկեր անվանել։ Սկսում ենք աղոթել ինչ-որ մեկի համար ծանոթության հենց առաջին օրվանից։ Մենք մեզ համար իդեալական կերպարներ, իդեալական կյանք ենք նկարում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Նկարված բոլոր հույսերը փլվում են հենց առաջին թեթև քամուց։ Երբ սխալվում ես որևէ մեկի հարցում, դատարկության զգացում ես ունենում… Իսկ դա քիչ բաներով կարելի է լցնել։ Պարզապես երբեմն պետք է սպասել… Կանգ առնել ու սպասել...
6

18

650

Օգս 12

Շակիրա


Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլլը ծնվել է 1977 թվականի փետրվարի երկուսին։ Նրա մանկությունն անցել է Կոլումբիայի Բարանկիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է։ Հարազատները պատմում են՝ Շակիրան դեռ 18 ամսական էր, երբ արդեն գիտեր մայրենի այբուբենը։ Երեք տարեկանում նա կարողանում էր կարդալ և գրել, չորսում բավական լավ պարում էր, իսկ 5-ում արդեն գրում էր բանաստեղծություններ: Այս ամենի վրա մեծ է եղել նրա ընտանիքի ազդեցությունը։ «Ես մեծացել եմ համերաշխ ու սիրառատ ընտանիքում։ Մեր ընտանիքում միշտ ստեղծագործական մթնոլորտ է տիրել։ Դժվար թե այդպիսի պայմաններում ես անտաղանդ մեծանայի»: Այսպիսի ընդունակությունների շնորհիվ նրան չորս տարեկանում ընդունեցին դպրոց, որի համար նա մի քանի քննություն-թեստեր անցավ։ Մասնագետները Շակիրային համարեցին հրաշամանուկ։ Սկզբնական շրջանում ծնողները չէին կարողանում գուշակել, թե Շակիրայի տաղանդը հատկապես որ ուղղությամբ է զարգացած. նա հոյակապ նկարում էր, չտեսնված պարում և նույնիսկ լավ ստեղծագործում։
http://www.youtube.com/watch?v=pRpeEdMmmQ0http://www.youtube.com/watch?v=XAhTt60W7qohttp:
8

5

731

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 12

Լիդուշիկ


 Լիդա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, նույն ինքը՝ Լիդուշիկը, չնայած փոքր տարիքին, հասցրել է մասնակցել երաժշտական, պարային ու գեղեցկության տարբեր մրցույթների` գրավելով առաջին հորիզոնականներ: 2011-ին Հայաստանում տեղի ունեցած Style scree մրցույթում Լիդուշիկն արժանացավ «Ամենաոճային փոքրիկ երգչուհի» մրցանակին: Նույն տարվա օգոստոսի 20-22-ը նա Հայաստանը ներկայացրեց Արտեկում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք-2011» մրցույթում: Լիդուշիկի կենսուրախ «Պարը» երգն այնքան սիրվեց, որ դարձավ հիթ: Իսկ «Փոքրերի աշխարհ» երգը դարձավ մանուկների հիմնը: http://www.youtube.com/watch?v=wyycuaqpG30http://www.youtube.com/watch?v=srT0vS7CLYc

http://www.youtube.com/watch?v=mI9jcGKGe9E
9

60

1362

Օգս 12

Տեյլոր Սվիֆտ

Թեյլոր Էլիսոն Սվիֆթ (ծնվել է դեկտեմբերի 13, 1989թ.), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ 2006թ. դուրս եկավ նրա առաջին «Թիմ ՄաքԳրոու» սինգլը։ 2008թ. նոյեմբերին լույս տեսավ նրա երկրորդ ձայնասկավառակը` “Fearless”: Այն վաճառվեց չորս միլիոն օրինակով։//www.youtube.com/watch?v=WA4iX5D9Z64
5

11

1042

Օգս 12

Սեր և երջանկություն



ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն  իսկական ինչպես է լինում,
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…

“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված,

Իզուր չի ասել ամենազոր Աստված,

Որ քեզ սիրողից երես մի դարձնի,

Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:

Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,

Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,

Երես կդարձնեն նույն հենց քեզ նման,

Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:

Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,

Երբ որ իմանաս` սերն ինչ գույն ունի…

Բայց ամեն դեպքում երջանկություն քեզ,

Թող տա Աստված հանկարծ չսխալվես…

Քո կամքով ընտրած այն սիրո հարցում,

Որն իբր թե դու շատ ճիշտ ես կարծում

Եվ մտածում, որ դա է իրական,

Դա է հարկավոր, դա է իսկական:

Իսկ, եթե իրոք կուզես իմանալ,

Թե սերն իսկական ինչպես է լինում…

Ես ընդամենը կարող եմ ասել…

Հենց այնպես, ինչպես Ես եմ քեզ սիրել:
http://www.youtube.com/watch?v=HHOf_h-s9GQ
4

21

2066

Օգս 12

Տխրություն


Ինչու եմ մենակ,ինչու եմ տխուր, 
Ինձ հարցնում են ծանոթ- անծանոթ, 
Ինչի համար եմ լինում ամենուր, 
Ինչի եմ հաճախ՝ նույնիսկ անամոթ:





Բոլորն ուզում են՝ որ սիրտս բացեմ, 

Որ տեսնեն թե ինչ գաղտնիք կա պահված, 

Չեմ ուզում նրանց աչքերը լցնեմ՝ 

Ինչպես իմ սիրտն է արցունքով լցված:




Ոչ ոք չգիտի ինչ կա իմ սրտում, 

Միայն դեմքիս են նայում ժպտացող, 

Ինչի համար եմ ես հաճախ տխրում, 

Ինչու են հաճախ աչքերս լացող:





Ինչ կա իմ հոգում ՝ ոչ ոք չգիտե, 

Չի էլ իմանա ոչ ոք այդ մասին, 

Այդ մասին միայն իմ սիրտը գիտե, 

Եվ ես ու ինքն ենք տանջվում միասին:
8

22

3629