Copy SMS

Arsen.....

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 1
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուլ 20

Խորապես հարգելով և ցավակցելով........

 Խորապես հարգելով և ցավակցելով 13.07.2013թ.-ին ՌԴ "Նոր Մոսկվայի" տարածքում`Օզնոբիշինո գյուղի մերձակայքում, ավտովթարից զոհված և տուժած բոլոր քաղաքացիների ընտաքիներին` հայտնում ենք մեր դժգոհությունն ու վրդովմունքը` կապված ՀՀ քաղաքացու դատավարական գործընթացի հետ: Համացանցում տեղադրված մի տեսանյութից երևում է, թե ինչպես են ստորացուցիչ կերպով(կանացի խալաթով, հիվանդանոցից վաղաժամ դուրս բերված և արհեստական դեղամիջոցներով սթափեցրած) ամբաստանյալի աթոռին նստեցրել ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատարի հայ, ՀՀ քաղաքացի վարորդին, ով մեկնել էր արտագնա աշխատանքի: Տեսանյութում նաև հստակ ցուցադրված է, թե ինչպես են մի խումբ լրագրողներ հարցախեղդ անում հուզմունքից լացող և վատառողջ վիճակում գտնվող քաղաքացուն: Այս ամենը ստորացում է, ռասիզմ, դաժանություն,անմարդկային վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, մարդու իրավունքների խատում, հայ-ռուսական "բարեկամական հարաբերություններին" ուղղված սպառնալիք: Հետևապես պահանջում ենք համարժեք քայլ, համապատասխան գործողություններ ՀՀ ԱԳՆ-ից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից և ՌԴ-ում հայերի միությունից:
21

8

795