Copy SMS

Forever in love

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 4
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Օգս 16

Մի լռեք

Լռում ենք չարտասանված բառերի,չապրած րոպեների,չիրականացած երազանքների,կորցրած մարդկանց և կորցրած ժամանակի մասին,լռում ենք ամեն մի չասված <<Ներիրի>>մասին,չարված խոստովանությունների և կատարած սխալների մասին...ՄԻ ԼՌԵՔ մարդիկ,կյանքը շատ կարճ է լռելու, իսկ հետո փոշմանելու համար:Երբեմն ընդամենը մեկ րոպեն էլ կարող է ամեն ինչ որոշել,իսկ եթե բառեր չեք գտնում,լսեք ձեր սրտին,ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԼՌՈՒՄ.....
Օգս 16

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ
Իսկ ո՞րն է չափը ո՞վ է սահմանել,
Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել...
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...
Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ,
Ուզում եմ տարվել ու սիրվել անչափ,
Եթե ուրախ եմ ճչալ նեմ ուզում,
Տխուր եմ` անզուսպ լացել եմ ուզում...
Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ,
Չափի մեջ փևված կեղծավոր մարդիկ
Ամենուրեք են...
Չափով են խոսում,չեն անկեղծանում,
Չափով են ժպտում կամ ուրախանում,
Ու մտածում են,
-Չէ շատ ժպտացի,դե երես կտամ
Ավելի լավ է չափավոր խնդամ,
Չափավոր սիրեմ,չափավոր ներեմ...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 15

Սիրո և ուրախության կղզի

Երազանքներ շատ ունեմ,բայց այս մեկը ամենատարօրինակն է:Երազանքս սա է.գտնել մի վայր,ուր ամեն ինչ կատարյալ է:Ուր կա սեր,ժպիտ,կան երջանիկ,անհոգ ու բարի դեմքեր:Ուր ամեն ոք ապրում է ուրախ:Չկա նախանձ,ոչ բարի ու ոչ էլ չար....
Չկան պանդխտությունից վերադարձող որդուն սպասող մայրեր:Չկան բանբասկոտ հարևաններ:Չկան սիրող սրտեր,որոնք սպասում են իրենց ասպետին:Չկան սիրուց  արտասվողներ:Չկան փլուզման ենթակա ընտանիքներ:Չկան անպատասխան հայացքներ:
Չկան.....
Սա է երազանքս`գտնել մի կղզի,որի անունն է<<Սեր և ուրախություն>>: