Պատմության առաջին ֆիլմերը. Նորագույն արվեստի ծնունդը
Ֆիլմերի առաջին համընդհանուր ցուցադրումը տեղի ունեցավ 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում: Այս օրը պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր: Ցուցադրումը կազմակերպել էին Օգյուստ և Լյուի Լյումեռները, ովքեր հանդիսանում են կինոյի հիմնադիր-հայրերը, և ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖ սարքի գյուտարարները: Պատմության մեջ վավերացված առաջին տեսանյութը Լյումեր եղբայրները նկարել են իրենց պատկանող ֆաբրիկայի մուտքի դիմաց, նոր սարքի գյուտը ավարտելուց անմիջապես հետո: