Copy SMS

Dreamer

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 5
  • Ֆավորիտներ 2
  • Հետևորդներ 0
Հուն 14

Հիմա ուշ է...

Գիտես սիրում էի... Գիտեմ ծիծաղելի է, գիտեմ այն ժամանակ էլ էիր ծիծաղում հիմար սիրուս վրա, բայց մեկ է սիրում էի... Քանի անգամ եմ մտքումս կրկնել այս խոսքերը, քանի անգամ եմ գծել մեր սիրո գույներով ապագա... Ապագա որտեղ երկուսով էինք ` ես ու դու...
Հիմա... ՀԻմա չգիտեմ ինչ եմ զգում, գիտեմ ոչ սեր է, ոչ ատելություն, դա մի զգացում է, որը խառնում է ուղեղումտ բոլոր մտքերը, հիշողությունները, երազանքները... Ինչ ստացա քեզնից??? Չէ, ես քո նման չեմ որ ասեմ ոչինչ, ես գնահատում եմ ամեն ինչ, նույնիսկ ավելին քան պետք է... Ես քեզնից ստացա հիշողություններ, ամենաքաղցր բայց ամենատհաճ բանն այս կյանքում... Դրանք են որ չեն մոռացվում , տանջում են քեզ... Քեզ տանջում է այն զգացմունքը, որյ քեզ մի ժամանակ երջանիկ էր դարձնում...
ՈՒր ես??? Հեռու~~ գիտեմ... Սովորել եմ արդեն քեզ այդքան մոտ լինելով տեսնել մեր հեռավորությունը,,, Ատում եմ քո հետ կապված ամեն ինչ, ատում եմ,,, ու գիտես ինչու? որովհետև չափից շատ եմ սիրել... Իսկ հիմա... Հիմա ուշ էէէէ....
6

4

1073

Օգս 14

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Եթե դեռ չեք կարդացել այս նամակը, ապա խորհուրդ կտամ կարդալ, քանի որ այնտեղ գրված են շատ հուզիչ և ճշմարիտ խոսքեր:Դրանք ստիպեցին ինձ կարդալ այս տողեր բազմիցս անգամ, և ամեն անգամ ավելի խոր հույզերով էր լցվում սիրտս... Ամեն անգամ ես փշաքաղվում էի մարդկաոյին հոգու խորությունից, և ամեն անգամ նրա ժպիտի տակ տեսնում էի վաղեմի թախիծ... Իմ խոսքերը անիմաստ կհնչեն բացատրելու համար թե ինչ հրաշքներ են թաքնված այս տողերում... Համոզված եմ, որ դրանք ձեզ շատ բան կտան...
.
Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

11

12

2340

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 14

Իմ տողերից...

Կուզանայի ձեզ ներկայացնել, իմ գրված տողերից... Այս բանաստեղծությունը սկզբում որպես ռեպ է հանդես եկել, ես ինքս չեմ սիրում այդ երգելաոճը և ոչ էլ լսում եմ, բայց բազմաթիվ կարծիքները, որ դա ինձ մոտ լավ է ստածվում, ստիպեց գրել, մի կարճ ռեպ, որը ամբողջովին նկարագրում էր իմ հոգեկան խարնաշբոտը... Հուսով եմ կհասկանաք, և կհավանեք այն...

12

8

2832

Օգս 14

Ես որ ես չեմ...

Ողջույն` սա ես եմ, ավելի ճիշտ չէ, ես չեմ, ես այսպիսին չեմ, երևի սա այն հոգեվիճակն է, որ թափառում է իմ մեջ... Բայց հոգեվիճակը վաղուց պետք է հեռացած լիներ, իսկ նա կարծես տեղափոխվել է իմ մեջ ընդմիշտ... Այդ դեպքում ով եմ ես հիմա? Միթե ես այսպիսին եմ? Անտարբեր, դաժան, կարծես ամեն ինչ ինձ համար մեկ է,  ծայրաստիճան անվախ, սառը ամեն ինչի հանդեպ, ծածկամիտ... Ինչ է կատարվում ինձ հետ???... 

10

33

1945

Օգս 11

Ծանոթացում իմ աշխարհի հետ

Ողջույն, ես Dreamer-ն եմ, առաջին հայացքից սովորական մի աղջիկ, դէ եթե չլինեին հաճախ կրկնվող այն կարծիքները, որ ես տարբերվում եմ մնացածից, ես էլ այդպես կմտածեի... Ինչևէ, կարծում եմ մենք բոլորս էլ յուրահատուկ անհատականնություններ ենք, տարբեր մեր մտածելակերպով, պահելաձևով, բնավորությամբ և իհարկե արտաքինով... Մենք բոլորս առանձնահատուկ ենք, ուղղակի դեռ ոչ բոլորիս է հաջողվել բացահայտել մեզ...

14

20

2544