Copy SMS

htsirun

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 3
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Նոյ 12

Նելլի


Աղանդավորի մոլեռանդությամբ,
Որպես աղոթքի արարողություն,
Անունդ գախտնի շշնջում եմ ես,
Տիեզերական իմ երազներում:
Կառքեր եմ տեսնում առանց ձիերի,
Լուսնի շողերում կուտակված թախիծ,
Ազատիր սիրտս, անաստված Նելլի,
Առասպելական քո հմայքներինց:
Հոգիս տաճար ես դարձրել հեթանոս,
Սիրտս արյունոտ մի զոհասեղան,
Որպես քրմուհի պարոմ ես անխոս,
Օրերի երթում իմ լինլիության...
 
7

1

1231

Նոյ 12

Մանուշակներ...

Բնապատկերները չի փոխում բնավ քո բնությունը,
Մանուշակները ինչ-որ կոպեկներ արժեն քաղաքում,
Սոված մի աղջիկ գրավ է դրել իր հեզությունը,
Դու իմ սերն էիր քո մեջ կշռում և կշռադատում:
Ի՞նչ արժեր արդյուք անհույս պոետի երկնային սերը,
Աղքատությունից խամրել մի ինչ-որ խալխուլ տնակում,
Բնապատկերներ, տիեզերք, հույզեր, աստղային նվագ,
Այս ամենի մեջ ոռնում է ինչ-որ ցուրտ դատարկություն:
Կշռադատելով սիրելը արժե ինչ-որ կոպեկներ,
Մանուշակները գին չունեն միայն հույզերի հովտում,
Օ՝, խեղճ ու կրակ և անդամալույծ իմ աստվածներր,
Մի՞թե իմ սերը այդքան թեթև էր կշռում կյանքում ...


5

0

3827

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 12

Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ



Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ
Ու թաղվեց հոգիս քո դալուկ գրկում,
Տեսիլք իմ սիրո, անաղմուկ անցար
Եվ ինձ թողեցիր աշխարհը տրտում:
***
Ահա՛, սիրելի՛ս, տեսնում եմ նորից,
Կրկին տեսնում եմ օրն այն մշուշված,
Երբ ինձ նայեցիր, ժպտացիր այնպես,
Որ ինձ թվաց, թե մի երգ եմ անցած:
***
Մոլեգնած անձրև, աշուն ես բերում,
Եվ անիծում եմ քեզ դրա համար,
Մեռնող ստվերներ, թախիծ ես բերում,
Եվ գունատ մշուշ աչքերիս համար:
***
Դե տանջի՛ր, անձրև, խենթ ու խելագար,
Թող քո շիթերը խոցոտեն հոգիս,
Որ էլ չտխրեմ իմ սիրո համար,
Որ չխենթանամ նրան տեսնելիս...
9

1

2029