- Գրառումներ 17
- Ֆավորիտներ 16
- Հետևորդներ 0
Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Օգս 20
Ռիչարդ Բախ.դեպի կատարելություն~
Բարև ՔՓՀ: Այս պոստը իմ ամենասիրելին է,որովհետև խոսելու եմ մի գրողի մասին,որի ստեղծագործությունները հեղափոխիչ ազդեցություն ունեցան ինձ վրա:Խոսքը հայտնի ամերիկացի գրող,փիլիսոփա Ռիչարդ Դեյվիդ Բախի մասին է:
Ռիչարդ Բախը ծնվել է 1936թվականի հունիսի 23-ին Օուք-Պարկում(Իլնյոս նահանգ): Սովորել է Լոնգ-Բիչ համալսարանում:Հենց այս տարիներին էլ նկատվել է նրա մեջ անասելի մեծ սերը թռիչքների նկատմամբ:Բախը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, ապա Նյու Ջերսեյի ազգային պահպանության ուժերի 108րդ Fighter Wing ջոկատում և 141st Fighter Squadron ջոկատում որպես F-84F օդաչու,ապա աշխատել է որպես Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր:Թռիչքի նկատմամբ ունեցած մեծ սրով է պայմանավորված այն հանգամանքը,որ նրա ստեղծագործությունները մեծամասամբ վերաբերում են հենց թռիչքներին:Դրանցում հաճախ կարելի է ննկատել ինքնակենսագրական տարրեր հեղինակի կյանքից,բայց նա դրան ավելացրել է նաև երևակայական ,անիրական դրվագներ՝ փորձելով արտահայել իր իսկ փիլիսոփայական գաղափարները,որ ընթերցողին անտարբեր թողնել չեն կարող:Ինչպես ես,այնպես էլ համոզված եմ՝ շատ-շատեր նրա ստեղծագործություններում կգտնեն հարազատ բաներ,որոնք են ամբողջ ուժով կկլանեն ձեզ ու կստիպեն մտածել իրականի և երևակայականի աներևույթ սահմանի մասին: Բախը իր գործերում փիլիսոփայաական գաղափարախոսությունը ներկայացնում է այլաբանորեն,դրանք ունեն հզոր փիլիսոփայական ենթատեքստ և մահը այստեղ ոչինչ չի որոշում,կորցնում է իր ամենազորությունը:
Մի խոսքով՝ հիմա կանդրադառնամ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» հայտնի բեստ-սելլերներներին և որոշ չափով պատկերացում կկազմեք:

Օգս 18
Արվեստ,Agnes Cecile
Բարև բոլորին:Նորից արվեստ,բայց այս հեղինակը զգալիորեն կտարբերվի նախորդից,բայց հետաքրքրությամբ ու ինքնատիպությամբ չի զիջում:Խոսքը Agnes Cecile-ի մասին է: Նկարչուհին ծնվել է 1991թվականին Հռոմում:Չնայած այդքան երիտասարադ լինելուն ՝ արդեն կարողացել է գրավել ողջ աշխարհի ուշադրությունը:Շատերը կհամաձայնեն,որ նրա նկարները աչքի են ընկնում անսովոր էներգետիկայով,որ փոխանցվում է դիտողին հենց առաջին վայրկյաններից:Անցնենք առաջ և առանց որևէ մեկնաբանության ծանոթանաք նրա հրաշալի աշխատանքներին:
Օգս 16
Արվեստ, Duy Huynh
Բարև բոլորին: Այս անգամ ուզում եմ ձեզ ներկայացնել հայտնի վիետնամցի նկարիչ,ինժիներ,ձեռնարկատեր,EIS-ի նախաձեռնող և նախագահ Trần Huỳnh Duy Thức -ի աշխատանքները:
Օգս 14
Մտապատրանք +
Բարև բոլորին:Պոստը երկու մասից է կազմված:Առաջին մասը երկար էի մտածում անել,թե չէ,բայց եթե քննադատություններ լսելու օրն այսօր է,թող այդպես էլ լինի:Իսկ երկրորդում կներկայացնեմ երկու գրքի սյուժե + հատվածներ
Հուլ 18
Լուսնի ուրվականը(մաս 1)
Բարև ձեզ: Այս պատմությունը դեռ չծնված ուներ իր հասցեատերը՝Հսմուկ: Գլխավոր հերոսի ու Հսմուկի միջև մե՜ծ ու կարևոր ընդհանրություն կա՝պայքարելու ու չհանձնվելու կարողություն,որ ուղղակի հիացնում է:Պատմությունը և հերոսները իրական չեն ,շնորհակալություն Հսմուկին,եթե նա չլիներ,գրել չէի սկսի,հաջողություն եմ մաղթում քեզ