Copy SMS

3:43

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 85
  • Ֆավորիտներ 1
  • Հետևորդներ 0
Հուն 16

Ու հաջողություն քեզ… / Հեղինակային


Չեմ լինի ինքնամփոփ ու չեմ դառնա տհաճ, բայց ինչպե՞ս սիրել անհաս մի մարդու, տհաս ու հիմար, որ ինձ ասելով սիրում եմ ես քեզ. վազում է մյուսի, ա՜յն մյուսի կողմ: Ախ չե՛ս հասկանում, հիմա՛ր, ինքնամփոփ, կյանքում չեմ ների, քո նմանին դավաճանող հիմարին: Վազելու եմ կյանքի այս դժվար աստիճաններում, վրեժ եմ լինելու այն բոլոր արցունքներիս համար, որ տվել է կյանքը ինձ:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 15

Հայ աստղերի 10 ամենաօրինակելի ընտանիքները. լուսանկարներ


Ընտանիքը հասարակության գլխավոր բջիջն է ու որքան ամուր ու բարոյական հիմքերի վրա է ստեղծվում այդ բջիջը, այնքան հուսալի ու անվտանգ է տվյալ հասարակության ապագան: Այս տեսանկյունից ընտանիքի դերը մեր ազգի համար ունի ոչ միայն կարևոր, այլ նաև բախտորոշ դերակատրություն: Սեր, փոխըմբռնում, փոխզիջում ու հարգանք՝ ահա այն կարևոր բաղադրիչները, որոնք հանդիսանում են ամուր ու կայուն, երջանիկ ու առողջ ընտանիքի գրավականը: Հայկական շոու-բիզնեսում ևս շատ են գեղեցիկ ու երջանիկ ընտանիքները: Այսօր մենք կանդրադառնանք մեր աստղերի ամենահամակրելի, ամենաներդաշնակ, ու ինչու չէ, նաև օրինակելի այն 10 ընտանիքներին, որոնց նայելիս միանգամից պարզ է դառնում՝ այս ընտանիքում հայրը տան գլուխն է, մայրը՝ հոգին, իսկ երեխաները՝ սիրո ու երջանկության անսպառ աղբյուրը.
Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...
Հուն 15

«Սարսափելի պատահար» Բաքվում. հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայական


Բաքվում «սարսափելի պատահար» է գրանցվել. հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու անունով վարորդական վկայական։
Minval.az–ի տեղեկություններով՝ փաստաթուղթը գտել են Բաքվի Սաբունչինի շրջանում։ Oxu.Az–ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հայտնել են, որ Բաքիխանով ավանի Մեհմանդարովի փողոցի համար 8 տան բնակիչ, 1979–ին ծնված Իլքին Մամեդովն իր տան առջեւ գտել է հային պատկանող փաստաթուղթ։
Իլքին Մամեդովը փաստաթուղթը փոխանցել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության 13-րդ բաժանմունք։ Հաղորդվում է, որ փաստաթուղթը ՀՀ քաղաքացի, 1982-ին ծնված Ալեքսանդր Առաքելյանի անունով վարորդական իրավունք է, որը տրվել է քաղաքացուն 2014–ի օգոստոսի 27-ին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։
Վարորդական վկայականը BC կարգի է, համարը՝ «RG 052597»։
Կատարվածի մասին զեկուցել են Սաբունչինի պետական անվտանգության ծառայություն։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Հուն 10

Տղամարդու վախերը սիրային հարաբերություններում

Շատ տղամարդկանց մոտ կանանց հետ հարաբերություններ հաստատելիս որոշակի վախեր են առաջանում, որոնք խոչընդոտ են հանդիսանում հարաբերությունների խորացման հարցում։ Արդիականությունն ու ժամանակից լինելը այսօր փոխել է «իսկական» կնոջ եւ տղամարդու մասին բոլոր ավանդական կարծրատիպերը. «գեղեցիկ սեռի» ներկայացուցիչներն այժմ ավելի վճռական ու ուժեղ են դարձել, իսկ «ուժեղ սեռի» ներկայացուցիչները սովորել են պարել ընդգրկող տրիկոներով եւ լաց լինել։ Տարածված կարծիք կա, որ տղամարդը չպետք է վախենա, կասկածի կամ երկմտի ինչ-ինչ հարցերում, բայց բոլոր տղամարդիկ էլ՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, ինտելեկտի մակարդակից, եւ վախեր, եւ կասկածներ ունեն, հատկապես սիրային հարցերում։ Որքան էլ պարադոքսալ է հնչում, բայց կան տղամարդիկ, ովքեր վախենում են հենց հարաբերություններից։ Նրանք խուսափում են երկար եւ լուրջ հարաբերություններ հաստատել, քանի որ այն ուղիղ ճանապարհ է դեպի հարսանիք, ինչից էլ հենց վախենում են նրանք։ Ահա այս է պատճառը, որ տղամարդիկ նախընտրում են կարճ սիրավեպերն ու սիրախաղերը։ Այո, հարսանիքից տղամարդիկ ամենաշատն են վախենում, քանի որ դրանից հետո նրանք շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց վրա։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ մանկուց չեն երազում հարսանիքի մասին, որ սեւ կոստյում հագնեն եւ ընկերներին ցուցադրեն իրենց գեղեցիկ հագուստն ու հպարտանան դրանով։ Այդ պատճառով տղամարդիկ չեն հասկանում այն ոգեւորությունն ու հուզմունքը, որը բնորոշ է յուրաքանչյուր նորահարսի։ Իհարկե, տղամարդիկ նույնպես կարեւորում են այս օրը, բայց հանուն դրա պատրաստ չեն վիճել ընկերների, լուսանկարչի կամ ոճաբանի հետ այն պատճառով, որ իրենց զգեստը կարող էր ավելի գեղեցիկ լինել. իհարկե, բացառություններ նույնպես լինում են։ Բացի այդ, հարսանիքից առաջ տղամարդը հասկանում է, որ նա պետք է կատարի մի շատ կարեւոր քայլ, ինչի արդյունքում նա կկորցնի իր ազատությունը։ Տղամարդը վախենում է սխալներ թույլ. իսկ միգուցե ընտրյալը համապատասխան չէ իրեն։ Եվ ֆիլմերում հանդիպող. «Եղբայր, լավ մտածիր, դու ամբողջ կյանքդ քնելու եւ արթնանալու ես նրա կողքին» արտահայտությունը իրականում սկսում է տանջել տղամարդկանց։ Խոսենք նաեւ մեկ ուրիշ բանի մասին. ու՞մ դուր չի գալիս կայուն հարաբերություններ հաստատելը։ Թվում է, թե ամեն ինչ շատ լավ է։ Բայց այս հասկացությունը տղամարդկանց եւ կանանց մոտ շատ տարբեր են։ Տղամարդը կարող է աշխատել, աղբ թափել, երբեմն ծաղիկներ բերել (բայց միայն տոն օրերին), հանգստյան օրերին առաջարկել մի տեղ գնալ (իհարկե, բացի սուպերմարետից)։ Նրա մոտ ամեն ինչ լավ է։ Բայց կինը, տղամարդու համար անհասկանալի պատճառներով, այս ամենը համարում է առօրյա կյանքի մի մաս, եւ սկսում հարցեր տալ, որոնց տղամարդը չի կարողանում պատասխանել։ Իսկ կանայք գիտեն, թե ինչ հարցեր կարելի է տալ, որոնցից տղամարդիկ իսկապես վախենում են։ Հենց այդ պատճառով տղամարդիկ դադարում են խոսել ու վիճել կանանց հետ։ Իհարկե նրանք կարող են նաեւ վիճաբանել կնոջ հետ եւ հայտնվել անհեթեթ իրավիճակում, ինչպես նաեւ պարտվողի դերում։ Իսկ պարտվելը թուլության նշան է, եւ ոչ մի տղամարդ չի ցանկանում թուլամորթ երեւալ իր կնոջ աչքին։ Իսկ նրանք, ովքեր ընտրյալ չունեն, վախենում են ծանոթանալուց։ Սա միգուցե ծիծաղելի է հնչում, բայց տղամարդիկ վախենում են մերժված լինելուց։ Բացի այդ, նրանք նաեւ բարդույթների մի մեծ փունջ ունեն։ Հետեւաբար, հարգելի կանայք, պետք չէ նստել եւ հրաշքների սպասել։ Ավելի լավ է հնարավորության տալ տղամարդկանց եւ ժպտալ ձեր հմայիչ ժպիտով։ Ցանկացած տղամարդու համար շատ հաճելի է զգալ, որ իրեն հասկանում ու աջակցում են։ Այս մեթոդն իսկապես կօգնի ձեզ եւ աշխատանքային, եւ առօրյա, եւ սեռական կյանքում։
Հուն 10

Հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին

Հանդիպում. այս բառ լսելիս շատերն ընկնում են հաճելի ու ռոմանտիկ հիշողությունների գիրկը։ Եվ քանի բոլոր գիտնականները շատ են սիրում ուսումնասիրություններ անցկացնել, նրանք չեն անտեսել նաեւ այս երեւույթը եւ ներկայացրել են հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին։ Զույգերը սովորաբար հանդիպում են 6-8 անգամ, մինչեւ պաշտոնապես ընկերություն անելը։ Ծառայողական սիրավեպերը շատ տարածված են, եւ 10 դեպքից 4-ը ամուսնությամբ է ավարտվում։ Տղամարդկանց վանում են մեծ աղմուկ բարձրացնող կանայք։ Հետեւաբար, եթե կինը ցանկանում է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա նա պետք է հեռանա աղմկոտ մարդկանց շրջանից, որպեսզի հնարավորություն տա, որ տղամարդն իրեն մոտենա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին հանդիպումից հետո հակառակ սեռի ներկայացուցչին կարելի է զանգել 2-4 օրվա ընթացքում, բայց ոչ՝ 4-5 օր հետո։ Իսկ եթե ավելի շուտ զանգեք, սա միգուցե հուսահատ քայլ դիտարկվի։ Սովորաբար մարդիկ բաժանվում են հանդիպելուց 3-5 ամիսներ հետո։ Ծանոթությունների անվճար կայքերում օգտատերերի 10 տոկոսը խաբեբաներ են, ովքեր փորձում են գումար կորզել ծանոթություններից։ Մարդկանց 33 տոկոսը համացանցում ծանոթանում ու հարաբերություններ է սկսում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 33 տոկոսն հարաբերություններ չի հաստատում, իսկ մյուս 33 տոկոսի դեպքում նրանք հրաժարվում են անգամ ծանոթանալ։ Ըստ կայքերից մեկի անցկացրած հարցումների՝ մասնակիցների 43 տոկոսը կարծում են, որ հանդիպման ժամանակ կարեւոր է թարմ շնչառությունը, 17 տոկոսը՝ ոճային հագուստը, 15տոկոսը՝ հաճելի բույրը, 14 տոկոսը՝ խնամված մաշկը, 10 տոկոսը՝ գեղեցիկ սանրվածքը։ Տղամարդկանց 40 տոկոսը առաջին հանդիպման ժամանակ իրեն շատ անվստահ է զգում։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցը, համալսարանն ու սրճարանը հարմար վայրեր են սիրախաղեր սկսելու համար։ Անհարմար տեղեր են համարվում ռեստորանն ու թատրոնը։ Կնոջ դեմքի պզուկները, չհարդարված եղունգները, չխնամված տեսքը, մետեորիզմը, ատամների բացակայությունը, տհաճ հոտը եւ «անտեղին ակնոցները» վանում են տղամարդկանց։ Հանդիպման ժամանակ տղամարդը 55 տոկոսով ուշադրություն է դարձնում կնոջ արտաքին տեսքին ու մարմնի լեզվին, 38 տոկոսը՝ նրա շարժուձեւին, եւ միայն 7 տոկոսն է կարեւորություն տալիս, թե ինչ է խոսում կինը։ Եթե կինը չի հավանել տղամարդուն, ապա նա անպայման ցույց է տալիս դա. եթե նա կեղծ ժպտում է (կամ ընդհանրապես չի ժպտում), խուսափում է շփումից ու հարցերին պատասխանելուց, խոսելիս նայում է իր ժամացույցին կամ անտարբեր հայացքով է դիմացինին լսում, ապա զրուցակիցը հետաքրքիր չէ նրա համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ սիրահարվում են 3-րդ հանդիպումից հետո, իսկ կանայք՝ 14-րդ։ Սովորաբար նրանք, ովքեր երկրորդ հանդիպման ժամանակ համբուրվում են, 4-6 –րդի ժամանակ սեքսով են զբաղվում։ Կանանց հինգ տեսակ, ումից խուսափում են տղամարդիկ՝ մշտապես սեթեւեթող, կայանք, ովքեր շատ վաղ են ցանկանում ամուսնանալ, զվարճանալ սիրող կանայք, շատախոս եւ շուտ խուճապի մատնվող կանանց։ Հանդիպման ժամանակ տարածված չորս սխալ՝ ուշացում, շատախոսություն, անցյալ հարաբերությունների հիշատակում, փութաջանություն։ Տղամարդիկ ամենից շատ վախենում են, որ կինը կկանգնի իր եւ ընկերների միջեւ եւ թույլ չի տա իր ժամանակն անցկացնել նրանց հետ՝ մշտական ուշադրություն պահանջելով իր անձի նկատմամբ։ Մարդկանց դուր են գալիս գաղտնիքներն ու առեղծվածային լինելը։ Հետեւաբար պետք չէ առաջին հանդիպումների ժամանակ շատ անկեղծ ու «հասանելի» լինել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանկությունը վարակիչ է, եւ զուգընկերները չեն կարող մոռանալ երջանիկ մարդկանց։ Իսկ բացասական տրամադրությունը վանում է եւ տղամարդկանց, եւ կանանց։
Հուն 10

Հետադարձ հայացք...

Այսօր հետ եմ նայում դեպի իմ անցյալ...Ես փոքրիկ, երազկոտ մի երեխա էի, որ ոչինչ բացի իր պարից, երազանքներից ու դասերից չէր տեսնում, որին տանից դուրս՝ քաղաքի կենտրոնում ուղղակի զբոսնելու չէին թողնում, որ ամեն քայլից առաջ խորհրդակցում էր ծնողների հետ, որ բարձր գնահատակններ էր ստանում դպրոցում, որ ակտիվ էր ամեն հարցում, հանդեսների համար սցենարներ էր գրում և որ իր առաջին չորսը ստանալուց հետո լաց լինելով ստիպեց ուսուցչուհուն ջնջել իրեն ոչ վայել գնահահատականը: Այն աղջիկն էի, որը տանջվում էր իր ձեռագիրը գեղեցկացնելու համար, որ ամբողջ ամառ կարդում էր դպրոցում հանձնարարված գրքերը, ամենայն պարտաճանաչությամբ սովորում էր դասերը: Ու շնորհակալ եմ այդ աղջկան, քանզի այսօր ինձ նրանից շատ մեծ օգուտ է տրվել: Մեծացա մի փոքր ու ինչպես միշտ, ինչպես բոլորն են սիրահարվում ու կուրանում, ես էլ սիրահարվեցի ու արդեն սկսեցի ամեն ինչ անել ինքնուրույն: Չնայած որ ես ինքնուրույն արդեն դասերս էի սովորում, ինքնուրույն էի պատրաստվում, բայց նման <<լուրջ>> երևույթի համար դեռ անփորձ էի... Չէի հասկանում ինչ է կատարվում կամ ինչու, սուտ է ամենը, թե ոչ.. Համենայն դեպս ես գործում էի մենակ: Ճիշտ է ես չեմ տառապել անպատասխան սիրուց, բայց բոլոր նրանց, ովքեր նայում էին իմ կողմը իբր լուրջ մտքերով, ստիպված անցնում էին այդ ճանապարհը: Ես ամեն ինչ անում էի ինքնուրույն ու լուռ՝ անգամ այդ թվացյալ սերս լուռ էր և չեմ ուզում մանրանալ, բայց դրա մասին ոչ ոք չիմացավ: Գուցե եթե չմերժեի, հիմա կապրեի այդ փոխադարձ սերը, որն ինչպես հասկանում ու տեսնում եմ՝ հրաշալի բան է, բայց ես դեռ չեմ էլ ուզում դա ապրել... Շատ-շատերը մինչև հիմա էլ փորձում են սևացնել ինձ ու բամբասել իմ մասին, երբեմն նյարդայնացում են, երբեմն ոչինչ չարժենում... Ու սկսում եմ համեմատել... Երկու տարի առաջ ես երեխա էի, թեկուզ և պնդում էի, որ ամեն ինչ ինքս կարող եմ և որ իբր հասկանում եմ սեր կոչվածից...Հիմա ուրիշ եմ... Շատ ուրիշ... Շատ-շատերից ուրիշ... Ժամանակին բավականաչափ ընկերներ ունեի, սիրում էի բոլորին՝ չմտածելով, որ մի օր իրոք կմնամ ընդամենը հիշողությունների զնդանում: Հիմա ունեմ միայն չորս ընկեր, չորս հրաշք, որոնց համար էլ ապրում եմ: Ընկերներիս կորցնելուց հետո մտածում էի, որ չեմ կարողանա այլև ապրել, որ նրանց նման ընկերներ էլ չեմ գտնի, բայց հավատացեք՝ գտա ավելի լավերին... Գտա նրանց, ովքեր ամեն պահի կողքիս են ու ովքեր իրոք արդեն համոզվել են՝ ինչքան կարևոր են ու թե ինչերի եմ պատրաստ հանուն իրենց: Հիմա իմ անցյալի բոլոր մարդիկ ու ծանոթները չքվել են ու ինձ հետ անցյալիցս մնացել են երկու հոգի ընդամենը, որոնց չգիտեմ էլ ինչպես կոչեմ...Ինչ զարմանալի է չէ՞... Այդքան մարդկանցից հետո հիմա՝ կիսաերանգ իմ ներկայում մնացել են միայն երկուսը ու գիտե՞ք, ես ուրախ եմ... Թեկուզ մտքերում ամուր սեղմած պահում եմ անցյալս, բայց չկան մարդիկ, ովքեր կստիպեն այս անգամ զգալ անցյալս... Հիմա ունեմ շատ-շատ ծանոթներ ու մարդիկ, որոնք մտածում են, որ իմ ընկերներն ու եղբայրներն են, բայց ուղղակի ինձ համար ծանոթ են, կոլլեգաներ, համակուրսեցիներ և այլն...Ոմանք լավն են, ոմանք՝ անտանելի, ոմանց հետ միշտ կուզենայի պահպանել կոլլեգաներ կամ համակուրսեցիներ վիճակը, ոմանց՝ ընդհանրապես չճանաչել...Ու թող նեղանան ինձնից, բայց ինձ համար շատ քիչ մարդիկ են կարևոր... Ես ունեմ սկզբունքներ, ցանկություններ, երազանքներ ու նպատակներ... Ես ունեմ ընտանիք ու ընկերներ, ես ունեմ ինձ՝ այնքան տարբեր ամենքից ու ամեն ինչից, ես ունեմ ինձ իմ աշխարհում... Մենք գլուխ կհանենք...