Copy SMS

Րի

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 16
  • Ֆավորիտներ 11
  • Հետևորդներ 0
Հուլ 15

Անավարտ թռիչք

Նախապես ասեմ՝  պատմվախքը գրված չէ գեղարվեստական-գրական ոճին համապատասխան ճոխ ու հարուստ բառապաշարով,ըստ այդմ էլ որոշեք,արժի կարդալ թե՞ ոչ:
(Երկխոսություն)
Անավարտ թռիչք
 


5

48

1168

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 07

Երեխաներ, անմեղ հայացք ու հայացք դեպի մանկություն

Բարև Ձեզ հարգելիներս: Այսօր որոշել եմ անդրադառնալ աշխարհի լավագույն էկներին՝ երեխաներին: Ներկայացնելով աֆորիզմներ նրանց մասին և զուգահեռ նրանց գեղեցիկ հայացքը. բայց նախ կփորձեմ մտովի Ձեզ ևս հասցնել մանկություն, ինքս բացելով անցյալի դռները և խորասուզվելով այնտեղ ու  Ձեզ ձեռք մեկնելով:
Շատ չի անցել այն պահից, երբ  կատարում էինք մեր առաջին քայլերը, բռնելով հայրիկիի,մայրիկի ու ցանկացած այն մեկի ձեռքից,ով թույլ կտար վայելելու քայլելու բերկրանքը: Երբ չգիտեինք ինչ է սուտը, կեղծիքը,  տառապանքը և այլն, իսկ այսօր արդեն բավականին հասուն մարդ ենք: Լավ, ինչպե՞ս մեծացանք,որ անգամ ինքներս էլ չնկատեցինք այդ պրոցեսը:Մանկական անհոգություն, զվարճանք, քայլեր առանց մտածելու ու  հարկադրված հաշվետվության: Մի ժամանակ՝ երբ ճանապարհը չուներ աստիճաններ, դու չէի բարձրանում, չէիր ընկնում, չէր ցավում, չէիր տառապում ու արտասվում: Ժամանակ՝ որը թվում էր գիշերային անդորրություն ու խաղաղություն: Հիմա երբ հետ եմ նայում, ու տեսնում եմ թե ինչեր եմ ունեցել անցյալում, ու ինչը հիմա, հասկանում եմ թե որքան բան է ավելացել կյանքումս, որքան պակասել, մեկ  է չնայած ավելացվածներին՝ չեմ դադարում կարոտել մանկությունս, իմ արդեն մեծացած բայց ինձ համար մանուկ ընկերներիս:
Հիշում եմ,երբ պապիկս սուրճ էր խմում,ու ես բոլորին խնդրում էի որ ինձ էլ տան, ոչ մեկ չէր տալիս իր չափաբաժնից գոնե մի քիչ,իսկ նա տալիս էր ամբողջը: Ու երբ մայրիկս ինձ ՛՛բռնեցնում ՛՛ էր  հանցագործության ընթացքում (սուրճ խմելիս) պապիկս ամեն կերպ պաշտպանում էր, ու ամեն անգամ  ասում էր,- ձեռք չտաս բալայիս, ես եմ տվել, մի  վերջին անգամ,- ասում էր ու ինքն իր ստի վրա ծիծաղում: Հիշում եմ...
Հիշում եմ այն օրերը, երբ՝  միասին նստում էինք մի սեղանի շուրջ ու ամենայուղոտ բաժինները միշտ ինձ էին տալիս,որպես տան փոքր,որ ւտեմ, ու շուտ մեծանամ,պիտանի մարդ դառնամ: Տատիկիս եփած ճաշերն եմ հիշում,որոնց անմահական հոտը մինչև հիմա զգում եմ անհոտ օդը հոտոտելով Հոտը անգամ գիտակցությանս մեջ է: Հիշում եմ նրա տված կոնֆետները:Են,որ՝  հարևանի երեխաների հետ գիշերով գաղտագողի գողություն էինք անում մեր ծառներից: Ես պահակ էի կանգնում,իսկ իրենք մեր ծառը թալանում էին: Ու էդպես շատ անգամներ,ու երբ բռնվում էինք հանկարծ մեզ ոչ թե սաստում էին,այլ ասում էին  լվացեք նոր կերեք, կամ ցերեկով եկեք աղեք,ոոր չնկնեք չվնասվեք:
Հիմա գրում եմ,մի քիչ տխուր,միքիչ էլ ուրախ:  Ուրախությամբ եմ հիշում այն պահերը երբ մինչ ուշ գիշեր խաղում էի բակի երեխաների հետ, ու մայրս գոռում էր,- Մա՜ր տուն արի, հերիք է, ուշ է, վաղը նորից կխաղաս,-իսկ ես ասում էի,- լավ էլի մամ, մի քիչ էլ ուվերջ, մի քիչ, մի փոքր, հիմա գալիս եմ, մամ խնդրում եմ,- ասում էի ու մտքիս մեջ էլ ինձ էի ասում. եկա բա չէ:
Իսկ հիմա ես չունեմ ինձ կոնֆետ ու սուրճ տվող այդ մարդկանց, չմայրս էլ ինձ տուն չի կանչում,որովհետև բակ չեմ իջնում, էլ չեմ խաղում են մարդկանց հետ,ովքեր ինձ հարազատ էին դարձել: Նրանք անցան կյանքովս ինչպես մանկությունս ոնդարձ կորավ հին օրերում ու էլ հետ չի գա:Ինչևիցե  մանկությունը հեքիաթային իր ավարտն է ունենում,թեկուզ հեքիաթի հակառակ տեսքով:
Թերևս գրառումս սկսեմ մի երեխայի նկարով, որը ենթարկված չէ ֆոտոշոփի, որը նկարված չէ պրոֆեսիոնալ ձևով: Լուսանկարը արվել է այսօր և բոլորովին պատահական:
1.Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են

4

27

2074

Հուլ 06

Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան:

Խոսքոս չեմ ցանկանում համեմել գրական-գեղարվեստական կապակցություններով, որպեսզի ցույց տամ գրագիտությանս աստիճանը, ես այն եմ ինչ որ կամ: Գրումեմ պարզ և հասարակ ձևով,իսկ եթե ուզումեք ճող և հարուստ բառապաշարով ինչ-որ բան կարդալ, ապա կարդացեք Ռաֆֆու «Սամվելը»:



8

8

1224