Copy SMS

Hrat

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 9
  • Ֆավորիտներ 3
  • Հետևորդներ 0
Սեպ 21

Կյանքը տողերում...

Բանաստեղծական կյանքը գերել է ինձ միշտ։ Կարդալով մեծ գրողների պոեզիաները ես հարցնում էի ինքս ինձ արդյոք ես ի վիճակի եմ գրել այնպիսի բանաստեղծական գործեր որոնցով կկարողանամ դառնալ հանրահայտ ամբողջ աշխարհում ու սկսեցի գրել։ Մանկական երազանքը ժամանակի ընթացքում հանգավ ինչպես այրվող նավը հսկայական օվկիանոսում, բայց ես շարունակում եմ գրել։ Մանկան երազանքը դարձավ սովորույթ ու կատարելագործվելու նպատակ, այնուհետև պարզապես հոբբի, ժամանակի խաղալիք։ Հիմա գրելը իմ կյանքի մի մասնիկն է։ Սերը, ընկերությունը դավաճանությունն ու ցավը, որքան հաճելի է երբ ներկայացնում ես նրանց տողերում, կարծես այդ կերպ ես ազատվում եմ նրանց ցավից։ Սակայն երբեմն նույնիսկ նրանք չեն բավարարում զգացմունքներս ամբողջովին վերարտադրելու համար։

5

0

1270

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞