Copy SMS

Գոռ

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 49
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուն 01

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է... Օր, որը ամբողջովին նվիրված է միայն երեխաներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց երեխա են համարում:
Շնորհավորում եմ բոլոր վերը նշված փոքրիկներին, ցանկանում եմ, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ... Ցանկանում եմ, որ նրանք միշտ ապրեն այնպիսի պարզ երկնքի տակ ու այնպիսի խաղաղ պայմաններում, որ երբևիցէ չունենան մեր պաշտպանության կարիքը... 

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 25

ԵՐԲԵՄՆ

Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են այդ խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Այդ  արցունքներից չառնելով հանգիստ...
Ապր 26

ԴՈՒ



Դու այնքան վառ երազներ ես
Արթնացրել իմ հոգում,
Որ առանց քեզ այս աշխարհը
Չեմ պատկերացնում… 
Դու այնքան նուրբ անուրջներ ես
Վառել իմ սրտում,
Որ առանց քեզ զարկը սրտիս 
Չեմ պատկերացնում…
Ապր 21

Երբ կողքիս չես

Երբ կողքիս չես, այս աշխարհում
Ամեն բան ինձ խորթ է թվում,
Միապաղաղ, պաղ, անտարբեր…
Երբ չես ժպտում, աչքերիս մեջ 
Լուռ նայելով, և անդադար հմայելով,
Աշխարհն աչքիս դատարկվում է, անէանում… 
Մար 25

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

  

Ես հավատում եմ, որ կգա մեկ օր,
Երբ աշխարhն էլի հինը կդառնա,
Երբ մարդու ներսում ամեն ինչից զատ
Առաջինն էլի մարդը կմնա,
Երբ մարդիկ իրա էլ չեն կոտորի,
Մոլուցքն այդ ընդմիշտ կլքի նրանց,
Եվ կմտածեն, որ նորը ստեղծվի ,
Էլ չեն ավերի ստեղծածը նախնյաց…