Copy SMS

Marish

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 4
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Մայ 21

Ինչ կլիներ

Ինչ կլիներ ,եթե սիրեինք երեխաների նման ...Գիտես ,ես այնժամ երջանիկ կլինեի ...Գիտես ոնց են սիրում փոքրիկները...սիրում են ամենաջերմ ու ամենամաքուր սիրով ...իրար համբուրում են շոկոլադոտ մռութներով ,առանց մտածելու ,թե որ խավի ներկայացուցիչ են ,թե արդյոք ինչ տեսք ունեն կամ իրենց շրջապատումինչ կմտածեն ...Երբ պայմանավորվում են իրար հանդիպելու ու խաղալու համար ,անում են ամեն ինչ ,որ չուշանան հանդիպումից անգամ մի րոպե ..Երբ երեխաներից տղան բռնում է աղջկա ձեռքը նա չի մտածում ,թե արդյոք մինչ այդ չի բռնել նրա ձեռքը մեկ այլ ուրիշը ...
   Գիտես, ես քեզ երկար կարող եմ պատմել փոքրիկների սիրո մասին ,բայց միևնույնն է ,դու դա երբեք չես հասկանա ,դու երբեք չես սիրի երեխայի սիրով ,որովհետև դու երեխա չես ու գիտես ,որ մինչև քեզ իմ ձեռքը բռնել էր մեկ այլ ուրիշը ...
5

0

905

Մայ 21

Բառերս ի զորու չէին...

Նոր եմ հասկանում ,բառերս ի զորու չէին քեզ ինձ մոտ պահելուն,նրանք թույլ էին,տկար,ինչպես տենդի մեջ գտնվող փոքրիկը,ով զառանցանքի պահին կանչում է իր սիրելի մարդկանց ...
Բառերս հասարակ էինքո նման հպարտին ծնկի բերելու համար ...քեզ այլ բառեր էին հարկավոր,քեզ պետք էին ոսկեզօծված ու փուչ բառեր,հնչեղ բառեր,քանզի դու չգիտեիր որ ցանկացած հնչեղ ,բարձր տոնայնությամբ բառ քեզ տեսնելիս արտասանելու եմ նույն նուրբ ու չլսելի ձայնով ,,,դու չգիտեիր...որտեղից իմանայիր ?ինչպես լսեիր ինձ՝երեխայիս ,որ այդպես էլ չմեծացավ ...Ինչպես լսեիր հարուստ բառերս,երբ տեքստս չսկսած անհետացար...
     Բառերս ի  զորու չէին քեզ ինձ մոտ պահելուն ,որովհետև դու ի զորու չէիր բառերս հասկանալուն ...
5

0

809

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

Ծանոթ -անծանոթիս ...

Դու նորից չկաս ,իսկ ես ամեն անգամ փողոց դուրս գալով քեզ  եմ փնտրում ...Դու չկաս,բայց ամեն քայլափոխիս ծանոթ-անծանոթ դեմքերի մեջ մի դեմք եմ փնտրում ՝ամենածանոթս ու անծանոթս...Բոլոր ձայների մեջ մի ձայն եմ փնտրում,որ երբևիցէ չեմ լսել ու չգիտեմ էլ ինչպիսին է այն,խրոխտ ու ուժգին ,թե նուրբ ու բարի ?...դու չկաս ,բայց երբ փողոցում թեթև քայլերով գնում եմ առաջ ու հանկարծ ականջիս է հասնում ...թը՛փ,թը՛փ ....մի ոտնաձայն...ես անկախ ինձնից քո դեմքն եմ հիշում ,հետո ոտնաձայներին զուգահեռ ուժգնանում է սրտխփոցս ...իսկ երբ սիրտս կանգ է առնում, ես վերջապես շրջվում եմ ,բայց ...նորից եմ սխալվում ...Այդ նորից դու չէիր ,դու նորից չկաիր իմ ծանոթ-անծանոթ...((             
7

3

917

Մայ 16

Քեզ բացակա չենք դնում ...


Բարև...արի պայմանավորվենք... ամեն առավոտ նայեմ  երկնքին ու քեզ բարևեմ ,իսկ դու ....դու կբարևես ինձ ջերմ ժպիտով ?...Չէ....դու կլռես ,իսկ ես կփորձեմ լռության մեջ տեսնել քեզ ,կխոսեմ ու պատասխան չստանալով կմտածեմ, որ ժպիտով տալիս ես համաձայնությունտ.լռությունից վախենալով կփորձեմ բռնել ձեռքտ ,իսկ երբ չզգամ ձեռքտ կպատկերացնեմ, որ ձեռքերտ պարզել ես վեր ու ասում ես <<Ես Կամ >>... գիտես  ոնց են գոռում բառերը լռության մեջ .գիտես ոնց են ժպտում ,լացում ,սիրում ու այրվում բառերը ...գիտես,իհարկե գիտես ...չէ որ դու էլ էիր վառվում ,վառվում էին աչքերտ ....երիտասարդ ու անմեղ աչքերտ ,սպասող աչքերտ ,փոքր ինչ անհանգիստ ,մտածկոտ ու կարոտած աչքերտ 


11

12

824