Copy SMS

Սյուզ...))

Պաշտոնը՝ Հեղինակ

Գրել նամակ
  • Գրառումներ 25
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուլ 12

Փուչ լինելու կինոնկար ու չդառնալու փոքր գաղտնիք...

Մտքերիս անկյունում, ցնորամոլոլոր, կիսախելագար մեկն էր ապրում, ում համար հաճախ էի գնում թարմ նարինջներ և հյուր գնում զրուցելու: Անկեղծ ասած շատ արագ էր խոսում, հաճախ ասածից բան չէի հասկանում, դեմքն էլ տեսած չէի, բայց դուրս գալիս էր՝ վստահում էի: Անունը չեմ հիշում, քանի որ չգիտեմ, բայց ինչ կարևոր է անունը կամ տեսքը, եթե ես կարդում էի նրա հոգին...ու, եթե ճիշտն ուզում եք իմանալ ավելի լավ կլիներ մարդիկ իրար հետ մթության մեջ ծանոթանային, որ հնարավորություն ունենաին իրար ճանաչելու, ոչ թե ոտից գլուխ չափչփեին, ապա ասեին՝ ինչ անճաշակն էր, գեշ էր...
Ես նրան  լսել եմ, հաճախ ինքս եմ զրուցել նրա հետ՝ մտերմաբար...հիշում ու տպավորություններովս առաջին անգամ անթաքույս կիսվում եմ, պատմում մեր զրույցի մասին: Գուցե ձեզնից որևէ մեկն էլ ունի նման մեկին, բայց վախենում է բարձրաձայնել՝ կասեն խելագար է, հոգեկան հիվանդ, բայց մտածեք ինչպես ուզում եք... Զրուցում ենք...
- Լսիր, իսկ եթե զրուցենք մարդկանցից, ինչ կասես, կուզեի՞ր մարդ լինել...
- Չէ (կտրուկ ու անկոտրում)
- Ինչու՞...
-Ինքդ ասա ինչպիսին են նրանք, կհասկանաս
- Չէ, դու ասա, որ հասկանամ...
-Փուչ են: Ավելի լավ է թռչող օդապարիկ լինեի, էլի ու էլի կիմանայի գոյությանս իմաստը, բայց երբ մարդն է փուչ, այ, դա անհերքելի ցնորք է...
- Բայց...
- Սուս մնա, չառարկես, թե չէ հենց առարկեցիր գլխիդ մի բան գալու է՝ ապացուցվես...
- ... Չի գա...
- Վստահ-վստահ մի մրթմրթա, ուղղակի բեր կյանքիդ դրվագները նայենք ու ես քո փոխարեն կխոսեմ...
-Միացրու նայենք...

Հուլ 12

Ժապավենը...

Ասում են, թե ժամանակն անհնար է կանգնեցնել...բայց ինչ-որ հնարավաոր բան գտա ես այսօր ժամանակի ու լուսանկարների միջև ու հասկացա ինքս ինձ համար, որ Աստված մեծահոգաբար շնորհել է մեզ նաև այդ հրաշալի պարգևը՝ չտարանջատելով մեզ ժամանակից: Լուսանկարներ ասելով, ես հասկանում եմ ժապավենից ստացվածները,(ոչ թե ժամանակակից սելֆիները) մեզ հասած և մինչև դարասկիզբ  լուսանկարները, որոնցից գալիս է թղթի կամ էլ քիմիական նյութի սպեցիֆիկ հոտը: 
Լուսանկարներ, որոնց նայելիս մտովի հետ դառա այնտեղ՝ մանկություն, այգի, լքած բնակարան, փոփխված քաղաք...աչքերիս առաջ շարվում էին ժպիտեր ու պահեր, որոնք անփոխարինելի էին...Ու ես հասկացա, որ այդ պահերին ինչ-որ մեկին հաջողվել է ժամանակը կանգնեցել, նկարահանել պահը...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 01

Հատուկ

Փախչեմ ինքս իմ մտքերց...բայց ու՞ր...
Այսօր չի ստացվում, ուր գնում եմ հետս գալիս են անչափ շատ ու մշուշված մտքեր...Այսօր յուրահատուկ ու նշանավոր օր է մտքերս խառնելու համար: Օր, որ օրացույցիս մեջ կարմիրով է նշվածմ իսկ սրտիս մեջ այդ օրվա վրա անգամ փոքրիկ ժապավեն կա փաթաթված՝ տոնական...Տոն է քո համար, տոնց նշում ես առանց ինձ հա՞... բայց ոչինչ այդպես էլ է լինում...Ինչ կասեմ այսօր քեզ ու ինչ կմաղթեմ կլինի միայն մտովի, բայց ոչ գրավոր կամ բանավոր կան նամակի, կամ զանգի տեսքով: Այդ ամենն արդեն անցել է ավա՜ղ...


Հուն 13

Շփոթված ձայն

Էն, ինչը, որ մերն էր, դեռ մոռանալ չի լինում: Միգուցե  մերը չեր, մենակ իմն էր, բայց թեկուզ և այդպես, մեկ է, ես ներում եմ քեզ հիշում ես, որ ասացի, թե նեղացել եմ ու մեր վերջին խոսաքցությունն էր, բայց հիմա էլ չեմ նեղանում, ներում եմ՝ աններելին: Ու ներում եմ, քանի որ չներել կնշանակեր չսիրել:
Ես եղա ու կմնամ հոգուդ ու ցավիդ անբաժան ընկերը, ու կսպասեմ, եթե անգամ իմանամ, որ դա վերջն է, կսպասեմ ՝ անգանգատ ու անպահանջ: Ու ներելով, ես քեզ հիմա թույլ չեմ տալիս արտասանես այդ անմիտ բառը՝ ՛՛կներես՛՛:
Թեկուզ երբեմն կոպիտ ես սայթաքել, երբեմն ուժեղ ես ցավեցրել, բայց հիշում ե՞ս գոնե...,որ դեմքիդ տխրություն չեմ թողել, որ իջնի: Չեմ թողել մտքիդ ծայրով անգամ անցնի, որ ցավեցրել ես ու թվում է,  թե հասկացել ես ինչի: Սիրել եմ: Պարզապես սիրել եմ: Առանց պահանջների ու պարզ, առանց ակնկալիքի այրվել եմ անկրակ: 
Հուն 07

Նկար

Մեկս մեկիս հանդեպ մի թույլ չարություն ունենք արած...մի փոքր այրած ու սպի դարձրած տեղ ունենք թողած մարմնի ամենաթույլ հատվածներում: Բայց արի ու տես, որ իմ պարտությունը քոնից առավել էր, բայց հաղթանակս, որը գրեթե անհնար էր՝անտանելի Քեզ համար...
Ես հասկացա, ես ներեցի, ես աչքերս փակեցի ու նորից ու նորից հավատացի վերադարձիդ՝մտածելով, որ փոխվել ես, բայց ճիշտ են ասում, որ մարդիկ չեն փոխվում, նրանց քայլերն են փոխվում ու մեզ թվում է, թե ամեն ինչ առաջվանն է, բայց առաաջվանը լինել երբեք չի կարող մի բան, որ կորցրել է սկզբնական տեսքը: Ու դու էլ կորցրեցիր տեսքդ՝ ճմռթված թեկուզ գեղեցիկ ձեռագրով գրված թղթի պես: Ես նորից ու նորից անդադար ուղղում ու վերականգնում էի ամեն ինչ, բայց դու ջանասիրաբար ճմռթում էիր թղթերս, սարքում նավակներ կամ էլ գնդակներ կամ էլ ինքնաթիռներ և ինքնաբերաբար քշում քամու արագությամբ, գլորում անդունդից, թռցնում վերև...Ամեն դեպքում ամեն ինչ շատ արագ էր անցնում ու գնում ու ես չէի էլ գիտակցում, որ խեղդվում եմ...Ու անգամ այդ պահերին, եթե ինձ տաին երջանկություն նկարելու հնարավորություն, ես աշխարհի ողջ գույներով միայն քեզ համար կնկարեի...Կնկարեի առանց գիտակցելու, որ ջրաներկերը թաթախում եմ այն ջրի մեջ, որում առանց այն էլ խեղդվում եմ, դարձնելով այն կեղտոտ ու թունավոր: Կնկարեի քեզ համար անցավ ու հրաշք մի կյանք, որ չգիտակցեիր, չիմանաիր, թե ինչ է գերբնական հատկություններով օժտված լինելը:
Հուն 06

Հավատարմություն

Հավատարմությունը ուղեղի ու սրտի մեջ է...այն չի կարող ենթարկվել դեպքերին, պահի ազդեցությանը, գայթակղությանն ու սիրահարվածությանը: Այն սիրո մի թեևն է, որ պոկես, այլևս չի թռչի...Հավատարմությունը՝ անսովորություն ու զզվանքն է ուրիշի հպումներից, ուրիշի հայացքից, ուրիշի բառերից ու քայլերից: Հավատարմությունը՝ հիշողություններն են, թեթև ժպիտը ու անբացատրելի ցանկությունը, որքան հնարավոր է շուտ ու ամուր գրկելը: Հավատարմությունը՝որոշում է. անկոտրում ու հստակ որոշում:Հավատարմությունը քո ներսում է, որ ապրում է անգիտակցաբար, անկախ որևէ ցանկությունից ու որոշումից: Հավատարմությունը՝ առանց բառերի է, լուռ է...
Մայ 31

Բոլորի պես`օտար ...

Հետաքրքիր է...,բայց դու քո ամեն սանտիմետրով նույնն էիր մնացել, նույնն էր ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ այնքան տարբեր: Դա դու չէիր, քանի որ դու իմ հետ չէիր և իմ պատկերացրած "Դու"-ն տարբեր էր տեսածիցս: Թվում է, թե հայացքդ նույնն էր, բայց ինչպես կարող է նույնը մնալ մի բան, ինչի վրա նստել է տարիների անխնա փոշին: Քո աչքերի մեջ առաջվա պայծառությունը էլ չկար, առաջվա խանդավառությամբ էլ չէիր ապրում...երևի թե...չեմ կարողանում մտքումս վերլուծել ամեն ինչ, ու ամեն ինչ կասկածելի է թվում մտածածիս մեջ: Ես անգամ կասկածում եմ, որ դա դու էիր:Կասկածում եմ, որովհետև տարիների մղձավանջը ինձ հանգիստ չի տվել և թվացել է, թե եկել ես այսօրվա պես, բայց խաբկանք է եղել: Թվում էր, թե այս օրն էլ է նույն խաբկանքներից, բայց միայն թե իմ կառուցած խաբկանքն է սա: 
Ինչպե՞ս են լինում կյանքում պատահականություններ կամ էլ ինչու՞ են կոչում այդ ամենը ճակատագիր: Հիմար բառեր,որոնք ընդամենը քողարկված կերպով բացատրում են իրավիճակը, բայց այնուամենայնիվ չկա պատահանություն, չկա ճակատագիր, կա ընտրություն որից հրաժարվելը կյանքի ընթացքում անհնարին է դառնում ու մենք խաբում ենք մեզ ճակատագրով, պատահականությամբ, բայց իրականում մենք ենք այդպես ուզում, որ լինի ու էն ինչին երկար ու ի սրտե ենք սպասում, ապա դադարում ենք սպասել, անպայման կատարվում է անսպասելի ու սխալ պահի: Ա՜խ, եթե այդ ամենը լիներ տարիներ առաջ...ասում ենք ու թերթում կյանքի այդ դրվագն առաջ, ինչքան էլ, որ դուր է գալիս բովանդակությունը, բայց վերջացած էջի վրա ինչ էլ գրես՝խզբզանք է: Ու ես էլ իմ պես, կոկիկ սովորությանս համաձայն չցանկացա խզբզել մեր իրականը ու այդ հանդիպումը բոլորի պես պատահականության վերագրեցի: Հիշեցնում եմ՝ԲՈԼՈՐԻ ՊԵՍ: Բյաց ես ատել եմ ապրել բոլորի պես ու այդ պահին ես ապրեցի մի խաբկանք, բոլորի նման ու կոչեցի մեր հանդիպումը պատահական ճակատագիր, բայց ԻՄ ՊԵՍ, ես գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ դա ամենևին կոչածս չէ:
Ինչքա՜ն անծանոթ էինք, ինչքա՜ն օտար, ինչքա՜ն այլազգի, ինչքա՜ն հյուսիս ու հարավ, ինչքա՜ն հակառակ ու շրջված մեկ մեկու: Այն էր, ինչ մի օր պիտի լիներ...Դու մեծացած, կյանքդ կառուցած, իսկ ես դեռ փոքր, բայց վերևում ցրված ամպերի պես հարազատ կապույտ երկնքին: Ինձ հարազատ էր քո օտարությունը ու ինձ օտար էիր դու: Օտար էիր, քանի որ իմ պատկերացրած կյանքը Մերը չդարձավ: Դու ուրիշին սեր խոստացար, ուրիշի հետ կյանքդ կապեցիր կամա թե ակամա, ուրիշին...ամեն ինչ ուրիշին: Ու հիմա  քո ողջ պատկերով կանգնած ես դեմս, նայում ես շշմած հայացքով ու չես ճանաչում ու եթե ձեռքիս սև ներկ լիներ, ես կլցնեի շուրջս այդ գույնով, կլցնեի, կողողեի ամենը ու կկորչեիր դու, բայց ամեն ինչ գունավոր էր ու այս անգամ, այսքան ժամանակ անց, այստեղ, հենց հիմա, այս պահին, այս վայրկյանին արտասանեցիր անունս...օտարի մեկը, չհարազատ: Կանգ առավ ամեն ինչ այդ մի քանի տառից: Ու այդտեղ ես սկսեցի իսկապես ապրել, շնչել, հասկանալ կյանքը, սառածը հետ եկավ...Գրկեցի քեզ...ու այդ երազը տևեց մի քանի վայրկյան, ապա ուղղակի արթնացա գնացքի չքչքոցից: Կանգ առավ գնացքս հաջորդ կայարանս անհայտ էր, բայց ինչ-որ վախ կար...
Բացվեց...դուռը... ներս մտար ու երազս մնաց երազ, իսկ իրականությունը խաչվեց տեսածիս հետ ու լսեցի  անուն.."ս"...,բայց ես իմ անունին էի սպասում: Ներս մտավ Նա...ու...դու օտարի մեկը:
Մայ 23

Իմ վտանգավոր խոնավություն...

Լսիր ինձ այսօր ու հենց հիմա: Հենց հիմա, որովհետև մենք ունենալու ենք ամենավերջին խոսաքցությունը իրար հետ: Հիմա ես վերջին անգամ եմ ուզուն հետդ զրուցել, որովհետև նեղացել եմ Քեզնից: Նեղացել եմ և այլևս ոչմի բառ չեմ փոխանակելու հետդ: Սա մեր վերջին զրույցն է հավատում ե՞ս: Հիմա եմ ուզում լսսել չլսված կներեսներդ, ուզում եմ լսել չլսված կներեսներդ,ուզում եմ փնտրել ու գտնել անարդար արդարացումներդ, ուզում եմ ուղղակի այսօր աչքերիս մեջ Քեզ պահեմ նույնը ու նեղանամ Քեզնից ընդմիշտ: Շրջվեմ հակառակ ու այդպես մնամ,քայլերս չուղղեմ դեպի հեռացում, այլ պարզապես շրջվեմ ու չշարժվեմ տեղիցս, որովհետև այսուհետ Դու կանգնեցրիր ինձ,ես էլ չեմ ուզում առաջ գնամ:

Մայ 21

Ու այդ վայրկյանին, անվերջ էինք...

Շատերը կասեն այդպես չի լինում ու շատերին չեմ փորձի ապացուցեմ, թե լինում է, ուղղակի ես գիտեմ, որ լինում է: Լինում են անվերջ մարդիկ ու անվերջ կյանք, անվերջանալի զգացողություն ու պահեր նույնպես լինում են: Այնպես է ստացվում, որ պահ է գալիս, որ կյանքի որևէ մի հատվածում մենք մեզ անվերջ ենք զգում: Ես էլ եմ ինձ անհատնելի ու անվերջ զգացել:Այդ պահին ամեն ինչ զարմանալի էր թվում, բայց ես չէի զարմանում, ես պարզապես ակնթարթ չունեի զարմանալու: Ես պարզապես կորցնելու ոչինչ չունեի: Չունեի, որովհետև այդ պահին ինձ թվում էր, թե ես իսկապես ոչինչ չունեմ: 
Ես այնտեղ էի, որտեղ ամեն ինչն անվերջ էր թվում, ես այնտեղ էի, որտեղ ազատության հետ մեկտեղ նվիրական երազանք ունեի թողած: Ես կանգնած նայում էի լույսերին, նրանք այնքան շատ էին, այքան շա՜տ, որ անհնար էր հաշվել: Բայց հիմա ինձ հետաքրքրում էր միայն այն, որ ես մենակ եմ, որ ոչ ոք ինձ չի խանգարի...



Մայ 21

Ինչ է ինձ սպասվում

Ինձ...ինձ սպասվում է Քեզ շատ-շատ բաների մասին չպատմել,ինձ սպասվում է թերթել բառերն այն գրքերի, որոնք արդեն վաղու՜ց իմը չեն, ինձ սպասվում է ծախսել Մեր ժամանակը ուրիշների վրա՝անխնա ծախսել, քանի որ արդեն կարևոր չէ: Ես Քեզ այլևս իմ մասին չեմ պատմելու, ճանապարհորդության էլ եմ մենակ գնալու ու, որն ամենաահավորն է մեր երզանքները մենակ եմ կատարելու: Հարսանիքիդ ուրիշ հարսնաքուր ես գտնելու, համոզված եմ, ինձ հազար ու մի փոխարինող կգտնես, տեղս դատարկ չի մնա, բայց այ Քոնը...Քո տեղն ուրիշ էր...