Copy SMS

  • Գրառումներ 4
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Նոյ 11

Մի բարի երազ

Լուսնկա գիշերվա հասարակ լույսին,
Աչքս դեմ առած երկնքի ուսին,  
Զգում եմ շունչը սառը գիշերի,
Հիշում եմ բարի օրերը իմ հին:

Աչքերիս առաջ նոր աստղեր եկան,
Ու գտա ես քեզ այդ աստղերի մեջ,
Աստղի պատկերով սիրտս քեզ գտավ,
Սիրտս քեզ գտավ բյուր աստղերի մեջ:

Գուցե՞ երազ է կամ ինչ-որ ցնորք
Կամ մի ուրվական խաղում է ինձ հետ,
Դու շատ հեռու ես ինձնից հեռավոր,
Գուցե՞ կարոտից ցնորվել եմ ես:

Աստղերն են խաղում ամբողջ երկնքում,
Սակայն աչքերս տեսնում են գեթ  քեզ,
Աստղերի շողից իմ հոգին մրսում,
Կարոտից այրվում ու կանչում է քեզ:

Նայեցի երկար նայեցի անվերջ
Ես ամբողջ գիշեր լույս երկինք տեսա,
Լույս աչքեր տեսա  վառ երկնքի մեջ,
Քո ջինջ ժպիտը աստղերում գտա:

Երանի տեսնեիր իմ այդ երազը,
Որ ես տեսնում էի արթուն աչքերով,
Ա՜խ ինչքան վատ է որ թանկ երազը,
Տեսնում ենք մենակ  ու թաց աչքերով:

Լուսնկա գիշերվա հասարակ լույսից,
Աստղերը հոգնել խոր քուն էին մտել,
Խոր քուն էր մտել ցնորքն իմ բարի,
Սակայն կարոտս դեռ փնտրում էր քեզ


Լուսինե Պեպանյան

10.11.2017թ.
Փետ 06

Նորից

Նորից ցավ,թախիծ ծնվեց հոգուս մեջ,
Նորից մի նոր երգ ծագեց մտքիս մեջ,
Նորից ու նորից ուզում եմ լացել,
Ուզում եմ հեռու՜ հեռուներ՜ փախչել:

Ուզում եմ մարդկանց ժպիտ պարգեվել,
Մեծ հույս ու հավատ նրանց ներշնչել,
Ալ վարդեր կուզեմ մորս նվիրել,
Իմ ամբողջ կյանքը նրան ընծայեմ: 

Ասում են կյանքում ուժեղն է լացում,
Ասում են լացը ցավ է մեղմացնում
Ասում են լացիր որ հանցստանաս,
Ասում են՝ սակայն ո՞վ կհասկանա:

Լացել եմ ուզում երվ ես մենակ եմ,
Երբ մտքերիս մեջ խորասուզված եմ,
Անվերջ հուզվում եմ,մեկ-մեկ սուզվում եմ,
Կեղծ ժպիտներից արդեն հոգնում եմ:

Լուսինե Պեպանյան