Copy SMS

  • Գրառումներ 15
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Հուն 18

Հարյուր տարվա ցավի գույնը

Ոչ ոք չի կարող ժխտել, որ ի վերուստ մեզ տրված է եղել լինել ուժեղ, հզոր, ամուր ու երկաթակուռ: Հին է մեր ժողովրդի պատմությունը. այն գրվել է մաքառումներով, պայքարով ու անկախության ձգտումով: Ծանր է եղել նրա ուղին այն միշտ էլ լի է եղել տառապանքով, արյունով, իր ինքնությունը պաշտպանելու, իր գոյությունը պահպանելու պայքարով: Օտար նվաճողների սմբակների տակ շատ է տրորվել մեր հողը, շատ են մորթվել ու սրատվել նրա սիրասուն զավակները: Ես քո զավակն եմ, երկի՛ր հայրենի, քո հպարտ որդին:Քո հերոսական անցյալի ոգին իմ ուղեկիցն է եղել միշտ կյանքում:Հպարտ եմ հիմա, անսահման հպարտ,որ դարերի հետ իր լեզվով խոսում ու հերոսական իր պատմությունն է օրավուր կերտում: Նույնիսկ ահավոր եղեռն տեսած իմ ժողովուրդը, որ կորցրեց իր երկու միլիոն սիրելիներին,մնաց անկոտրում,որովհետև հպարտ ու անմահ է հայի ոգին: Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես… — Գարուն ա, ձուն ա արել… Այո՛, փուլ եկավ երկնակամարը, ու կյանքը սուգ դարձավ մեզ համար:Գարուն էր, չքնաղ մի գարուն բույրերով լեցուն, թույրերով լեցուն, բեղմնավոր գարուն: Հողագործ հայը, արորն էր արդեն իր արտը տարել,ու հորովելը` մեր հորովելը, հնչում էր ուրախ:Համակ հրճվանք էր գարունը, համակ սեր:Գարնան զարթոնքը խոստումներ ուներ, երազներ լուսե` կապույտ եթերում ճախրելու համար:Օ~, սարսափ, սակայն, ահավո~ր սարսափ. գարնան երկնքում ամպրոպ ճայթեց, ոչ սովորական, ահավոր ամպրոպ:Եվ այդ ամպրոպից երկինքը փլվեց իմ ժողովրդի անպաշտպան գլխին, սև ոճիրը ի կատար ածվեց, արյունոտ կեռ յաթաղանը կեռ լուսնի նման իր մահասարսուռ հունձը կատարեց, հատեց նոր ծլած բերքատու այգին արմատից հանեց, այրեց ու փշրեց: Աշխարհի՛ մարդիկ, դուք մի՛ մոռացեք իմ ժողովրդի սպանդն ահավոր, ոճիրը մարդու, որ գազանային կերպարանք ուներ… Օ~, եթե միայն կարողանայիք լսել ողբը հայ մանուկների, ծոցվոր հարսների, ծեր մամիկների:Եթե աստվածային մի սուրբ հրաշքով կենդանանային մեծերն իմ ազգի ու ձեզ պատմեին ոճիրն ահավոր, այն, ինչ ապրեցին, տեսան, զգացին, քար կդառնայիք, կպապանձվեիք:Մարդկային ոչ մի բերան, ոչ մի ձեռք ի զորու չէ վերարտադրելու սարսափն ու ցավը, ողբն ու զարմանքը իմ ժողովրդի, որ միշտ սատար է եղել ուրիշին, արդար քրտինքով իր հացն արարել, իր սուրբ օջախն է նա միշտ վառ պահել ու ակութից ձգվող ծխի հետ հոգու աղոթքն է առ Աստված հղել, հավատացել է Աստծո բարությանը, մարդկային խղճին ու ազնվությանը: Իմ ժողովուրդը այդ պայծառ գարնանը հենարան չուներ , բոբիկ, արնոտ իր խեղճ ոտքերով Դեր-Զորի ավազոտ ճամփան էր բռնել:Մի ճամփա, սակայն, որ ազնիվ ու վեհ մի ժողովրդի գերազմանն էր դառնալու հետո, մի ահասարսուռ, հսկա գերեզման, ուր մինչև այսօր հայ մանուկների ճերմակ ոսկորի ֆոսֆորն է փայլում: Քամին է ոռնում ու փոշին ցրում, անթաղ աչքերի հայացքն է տանում… 1915թ. Ցեղասպանության զոհերը մեզնով`ներկայումս ապրողներով, ողջ են, խոսում են, խոսելու են մինչև…:Մինչև ինչ մեռած է, կենդանանա, ինչ ողջակիզված է, կանաչի, ինչ գետնատակ է, ելնի, ինչ խլված է, վերադարձվի… Ես հավատում եմ իմ հայրենիքի պայծառ ապագային, հավատում եմ, որ դժվարությունները կանցնեն մոռացության գիրկը, և մեր ժողովուրդը իր նորոգ տանը կապրի ուրախ ու երջանիկ`մոռացության փոշիներում ծածկած դարերի իր տառապանքը:
Հուն 18

Զինվոր

Հպարտ ենք քեզնով զինվոր մեր արի;
Կմնաս դու միշտ մեր սրտում բարի ;
Կյանքդ զոհեցիր քո հողի համար ;
Պարտական ենք մենք քեզ դրա համար:

Դու չես հեռացել ; չես էլ հառանա ;
Կմնաս կյանքում որպես մեր արքա: 
Անունդ կմնա մեր սրտում հավետ 
Մեր սիրելի Վարդան Սարգսյան :
Հուն 08

Հիասթափություն

Կյանքը լի է հիասթափություններով ու հաճախ ենք մենք հիասթափվում ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ու հիասթափվում ենք այն պատճառով, որ միշտ ավելիին ենք սպասում, սիրում ենք կյանքին մեր գույներով նայել, մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, իսկ երբ ճանաչում ենք նրանց, հիասթափվում ենք, որովհետև նրանք իրականում այն չեն, ինչ մենք ենք պատկերացրել:
Երբեմն հիասթափության մեջ հենց ինքներս ենք մեղավոր, որ չենք ընդունում կյանքն ինչպես կա ու ավելին ենք պահանջում: Ով ոչինչի չի սպասում, երբեք չի հիասթափվում: Իսկ երբեմն էլ մենք մեղք չունենք, այլ որոշ մարդիկ այնպիսի արարքներ են կատարում, որոնք տեսնելով մարդն մի քանի վարկյանում ընկնում է աչքիցդ, նրա հանդեպ հարգանքն վերծվում է ատելության ու հասկանում ես, որ ոչ ոք քո պատկերացրածի պես չէ, բոլորն օրերից մի օր կարող են դավաճանել քեզ, թողնել, մոռանալ խոստումներն ու ուղղակի հեռանալ:
Ամենաուժեղ զգացմունքը կյանքում հիասթափությունն է, ոչ կարոտը, ոչ խանդը, ու նույնիսկ ոչ ատելությունը, նրանցից հետո գոնե ինչ որ բան հոգում մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, որն ոչնչով չի լցվում: ՈՒ ամենասարսափելին այն է, որ ամեն ինչ հիասթափությունով չի վերջանում, նրան հաջորդում եմ անտարբերությունը, ու կորցնում է ամեն ինչ իր նշանակությունը, դառնում ես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ դա նույնն է ինչ մեռնելը, որովհետև քեզ համար միևնույնն է, գոյությունդ էլ իմաստ չունի, էլ չկա պատճառ սիրելու, չկա հավատ մարդկանց վստահելու ու չկա սիրտ, որում ներում կգտնվի:
Հուն 08

Լռություն♥

Լուռ ցավը ամենադաժան զգացումն է: Ոչ մի հիստերիա,… ոչ մի արցունք: Ուղղակի   լռություն ներքինում և արտաքինում: Դու ուղղակի ոչինչ  չես ուզում ասել, ոչինչ չես ուզում զգալ: Դու համակերպվել ես դրա հետ: Երևի, շատ բաների միջով ես անցել նախկինում: Բայց մինչև հիմա դա ցավեցնում է քեզ: Եվ  ամենաահավորը այն է, որ դու հասկանում ես , որ չես կարող ինչ—որ բանփոխել:  Քեզ մնում է միայն ընդունել դա և շարունակել ապրել: Լուռ ցավը ամենադաժանն է:  Դու լռում ես դրա մասին…։ Եվ ոչ մեկին ոչինչ չես ուզում ասել, իսկ մարդիկ, չտեսնելով քո տառապանքը, տեսնում են միայն սխալներդ: Թվում է, թե լռությունը լի է դատարկությամբ, բայց՝ ոչ: Լռությունը լցված է տառապանքով, ցավով, ինչու չէ, նաև ուրախությամբ: Քանի որ երբ երջանիկ ես, պետք է լռես, ոչ ոքի չպատմես երջանկությանդ մասին: Լռում ես, մտածում…։ Մտածում ես այնպիսի բաների մասին, որ քեզ հանգիստ չեն տալիս: Մտքեր՝ ահա այն բանտը, որտեղից ելք չկա: Բոլորն էլ այնտեղ բանտարկվում են՝ այն հույսով, որ մի օր ելք կգտնվի:
Հուն 08

Անձրև

Անձրև,անձրև…ինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինզ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում էինք մեր իսկ հիմարության պատճառով, հիշում եմ` այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժվել…. Մի խոսքով հիշում եմ ամեն -ամեն ինչը, որապրել եմ ու ապրում եմ ու, որ համոզված եմ կյանքում չեմ մոռանա: Հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միանգամից սթափվում եմ ու արդեն սկսում եմ մտածել ապագաիս մասին,որ խոստումնալից ու անփորձանք է երևում,սակայն ինչքան դժվարությունների ու փորձությունների միջով պիտի անցնեմ,որ կարողանամ կայանամ որպես Մարդ` Մեծատառով Մարդ…Ապագայում համոզված եմ,որ ինձ սպասում են`  կորուստներ, ձեռքբերումներ, կարոտ, սեր, տխրություն, ուրախություն…..մի խոսքով ապագայում հաստատ ստիպված եմ լինելու անցնելու ամեն – ամեն ինչի միջով Անձրևն իմ մեջ կենդանացնում է այնպիսի զգացմունքներ,որոնք խոր քուն էին մտել հոգուս խորքերում ,որոնց մասին դեռ ինքս էլ չգիտեի… Աշունն ինձ համար դեռ փոքրուց`սիրելի,բայց խորհրդավոր եղանակ եր,սակայն չէի կարողանում հասկանալ պատճառը և հիմա երջանիկ եմ,երձանիկ եմ քանի որ բացահայտել եմ ինձ այդքան տանջող հարցի պատասխանը…Անձրև ահա թե,որն եր ինձ այդքան տանջող հարցի պատասխանը:Անձրևը իր կախարդական շնչով պատկերում և նկարազարդում է աշնանային մելամաղձոտ տեսարանը`դարձնում է առավել խորհրդավոր,գրավիչ ու սիրելի :
Հուն 08

*** Աշխարհը Իմ Աչքերով ***

Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: 
Սեր, այնքան շատ ու այնքան քիչ բան կարող եմ ասել այս զգացմունքի մասին, թվում է, թե կարող եմ այն նկարագրել` օգտագործեով ամենագեղեցիկ բառերը, իսկ երբ փորցում եմ անել դա, բառերն անզոր են դառնում, անգույն ու այնքան չնչին, որ հավասար է ոչինչ չասելուն: Սերն ամենուր է, այն մեր ներսից է գալիս ու շուրջն ամեն ինչ ծածկում իրենով:
Մահ` սրա մասին ոչինչ ասել չեմ կարող, միգուցե այն պատճառով, որ ինքս էլ վախենում եմ ու նրա մասին խոսելը նույնիսկ հաճելի չէ: Այն տանում է մեզնից ամենակարևոր մարդկանց ու թողնում մենակ, խլում է մեզնից մեր հարստությունը ու հասցնում ամենաուժեղ հարվածը, որից հետո շատերը ուժ չեն ունենում կյանքն շարունակելու:
Մենք միշտ ինչ որ բանի ենք ձգտում, կամ վախենում ենք ինչ որ բանից, մենք ամենուր սեր ենք փնտրում ու անընդհատ բողոքում ենք, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է: Կյանքը դա առաջին հերթին մարդիկ են ու կյաքնում հաճախ չենք նկատում ամենակարևորը, չենք տեսնում այն թափանցիկ գեղցկությունը, որ դրված է ամեն ինչի մեջ, որ դրված է բոլոր մարդկանց մեջ, չկա մարդ, ով ամբողջությամբ վատն է, ու չկա մարդ, ով իդելական է, յուրաքանչյուրին հնարավոր է փոխել, ու վատ սովորությունները վերափոխել լավի, ու սիրել: Միթե կա ինչ որ բան աշխարհի երեսին, որ չունենա գեղեցկություն: Միակ “տգեղը” մեր աչքերն են, որ միշտ վատն են տեսնում, որ գեղեցիկը թողնում են մի կողմում ու տխրում վատի համար: Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, թափանցիկ գեղեցկությունը, որը տեսնելու համար հարկավոր է նայել ոչ թե աչքերով, այլ սրտով…
Հուն 06

Առանց «ինչու»-ների ու «որովհետև»-ների..

- Արի´: Նստի´ր Կողքս: Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է 
- Գիտե ՞ ս, ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ եմ հավատում` ուրիշ  ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ: Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ եմ այդ 
կապանքներից  միայն այդ դեպքերում: 
- Էլի «բայց» ու էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի  դուրս գա մեր բերանից  ինչու՞  հարցը տալուց ու որովհետև  բացատրությունը ստանալուց հետո: 
- Դեռ մարդ չես դարձել, Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով: 
- Մարդիկ սովոր են արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը: Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ  ամենակարևորը ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլկվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ  այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց: 

Մի քանի րոպե լռություն է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն , իսկ «որովհետև՞»-ը...

Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս  այդ հավատով լի սենյակից, որտեղ սովորաբար հանդիպում  էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ: