Copy SMS

  • Գրառումներ 38
  • Ֆավորիտներ 0
  • Հետևորդներ 0
Օգս 30

Իմ պատմությունը

«Ցանկանում եմ ներկայացնել իմ պատմությունը: Հնարավոր է՝ շարքային եւ ինչ-որ մեկի համար անհետաքրքիր:
Ես 18 տարեկան էի, երբ հանդիպեցի նրան: Իմ կեսին: Ո՛չ, նա գեղեցիկ չէր, այն ժամանակ ոչինչ չուներ. ո՛չ մեքենա, ո՛չ տուն, ո՛չ աշխատանք: Բայց իմ ներսում ինչ-որ բան շարժվեց: Հասկացա, որ այդ նա է՝ իմ տղամարդը: Մենք շփվում էինք: Առաջին 2-3 ամիսները՝ որպես ընկերներ: Հետո, չգիտես ինչպես, քիչ էր մնում անկողնում հայտնվեինք: Դադարեցինք հանդիպել: Եվ այդ ժամանակ գիտակցեցի, որ առանց նրա ապրել չեմ կարող:
Հիշում եմ, թե ինչպես գնացի Աբովյան փողոցի փոքրիկ եկեղեցին. արտասվում էի եւ Աստծուն խնդրում օգնել ինձ: Եթե դա է ճակատագիրս, ուրեմն թող նա վերադառնա: Այդպես էլ եղավ…
Առաջին իսկական սերը, առաջին սեքսը, առաջին տառապանքը: Այո՛, շատ ցավալի էր «Ես քեզ սիրում եմ» խոստովանությանն ի պատասխան միայն լռություն լսել: Ես սիրում էի անմոռաց, նրան տալիս էի բացարձակապես ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չպահանջելով եւ բավարարվելով փշրանքներով: Կրքի բռնկման պահին նա այնքան քնքուշ էր, իսկ սեքսից հետո դառնում էր օտար: Նրա հեռախոսում ուրիշ կնոջից հաղորդագրություններ էի գտնում, բռնում դավաճանության մեջ, բայց ոչինչ ասել չէի կարողանում, վախենում էի, որ կհեռանա: Եվ այսպես՝ 4 տարի, իսկ հետո…
Ես մեկնեցի Եվրոպա՝ ուսանելու: Ամեն օր խոսում էինք հեռախոսով, բայց ես զգում էի, որ ամեն օր նա ավելի ու ավելի է հեռանում: Ամեն ինչ թողեցի ու հետ վերադարձա: Նա ինձ հիմար անվանեց եւ ստիպեց վերադառնալ՝ ուսումս ավարտելու:
Հենց այդ պահին ամեն ինչ փոխվեց: Հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ սերը շրջանցելը: Այդ երկրում ընկերներ գտա, սկսեցի նորմալ սովորել, «խելոք» գրքեր կարդալ: Եվ մի անգամ նկատեցի, որ հեռախոսս սենյակում եմ թողել, չնայած նախկինում դրանից չէի բաժանվում նույնիսկ լոգարանում. չէ՞ որ նա կարող էր զանգահարել:
Եվ… խանդել սկսեց ինքը: Օրական 7-8 անգամ զանգահարում էր, նամակներ գրում, մե՛կ մեղադրում էր դավաճանության մեջ, մե՛կ ասում էր, թե կարոտում է:
Ես ուսումս ավարտեցի, վերադարձա: Մենք եւս կես տարի հանդիպում էինք: Իսկ հետո ստացա այն ամենը, ինչի մասին առաջ երազում էի. ձեռքի եւ սրտի առաջարկություն, սիրո խոստովանություն, փոխվելու խոստում: Ծնկաչոք: Զբոսայգում:
Եվ, գիտեք, նա կատարեց խոստումը: Հիմա այնքան երջանիկ եմ, որ երբեմն թվում է, թե երազ է: Մենք միասին ապրում ենք արդեն 4 տարի, փոքրիկ ունենք: Իհարկե, երբեմն անախորժություններ լինում են, բայց գիտեմ, որ մենք դրանք միասին ենք հաղթահարում: Եվ սիրում ենք միմյանց: Ու եթե վիճում ենք, դա տեւում է 10 րոպեից ոչ ավելի:
Չգիտեմ, գուցե սա պարգեւ է այն բանի համար, ինչին ես դիմացա 5 տարի: Հնարավոր է՝ պարզապես տրված երջանկություն է:
Բայց կարեւորն այն է, որ ընտրության հարցում չսխալվեցի: Ինձ վստահեցի նրան, երկար ու դժվարին ճանապարհ անցա: Հայաստանում դա հազվադեպ է լինում:
Իսկ երեկ երեկոյան, երբ երեխան քնած էր, եւ մենք խոսում ու հիշում էինք անցյալը, տարիներ անց խոստովանություն ստացա. «Շնորհակալ եմ քեզ: Այն բանի համար, որ դիմացար: Գիտեմ, որ վատ էի վարվում: Ստիպում էի քեզ անել այն, ինչի մասին մտածելն անգամ ամոթ է: Եվ, հավատա, այդ ամենը հոգուս մեջ է: Քո ամեն մի արարքն ու ներողամտությունը հավաքում էի իմ սրտում, ինչպես նռան հատիկներ: Գիտեմ, որ քեզ այլեւս ցավ չեմ պատճառի»:
Գիտեք, այդ խոսքերի համար կարելի էր ամբողջ աշխարհը տալ, իսկ այդ պահին նրա աչքերի արտահայտության համար՝ ամեն ինչի դիմանալ: Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ այսօր ունեմ. սիրո, որդուս եւ ընտանիքիս համար: Եվ նրա համար, ով շուտով կլինի իմ կյանքում: 7 ամիս անց:
3

0

83

Օգս 27

«Մի գնա» երգի հետքերով

Այս երգը Հայաստանում, ինչու չէ, նաև հայկական սփյուռքում հնարավոր է չլսվի ու չընդունվի՝ ելնելով երաժշտական նախասիրությունից կամ նրա հայկական չլինելուց: Սակայն , վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, եթե այդ երգը լսի Թուրքիայում, առավել ևս տեսնի թե ինչպես են ուրախանում այդ երգի հնչյունների տակ ու լսի «Çok güzel Ermeni şarkısı» արտահայտությունը, համոզված եմ, որ իրեն գոնե լավ է զգալու: Այս երգից բացի Թուրքիայում գոնե ինձ հանդիպել է առնվազն ևս երկու ժամանակակից երգ, որը վայելել է թուրքերի համակրանքը և այդ երգերը լսել են ամենուր: Սիրուշոյի կատարմամբ «Քելե, քելե»-ն և Արամ Ասատրյանի «Ջան բալես»-ը : Եթե «Քելե, քելե»-ն Թուրքիա մտավ Եվրոտեսիլով, ապա «Ջան բալես»-ը, որքան որ զարմանլի է, ռուսների միջոցով, այն ռուսների ովքեր մեկնել էին Թուրքիա աշխատանքի:

Իսկ հիմա հայերեն բառերով (ուշադրություն դարձրեք՝ հայերեն բառերով) երգերի տարածման դրական արդյունքի մասին: 

Օրինակ, «Մի գնա» երգը Թուրքիայում երգում ու լսում են ամենուր՝ տրանսպորտում, հասրակական վայրերում, ռեստորաններում, մասնավոր միջոցառումներում , համերգներին, նույնիսկ հեռուստատեսությամբ և ռադիոյով, իսկ այդ ամենը տեսնելով Թուրքիայում բնակվող ծպտյալ Հայը, նրա մեջ արթնանում է առնվազն երկու միտք: Նախ ցանկությունը հայերեն սովորելու, և երկրորդ ՝ հաղթահարել այն վախի մթնոլորտի շեմը, որը կոչվում է թաքցնել ազգային ինքնությունը:


Ինձ ծանոթ ծպտյալ Հայը, ով մինչ օրս հրապարակավ դեռ չի ասել, որ ինքը Հայ է, ինձ մեծ ուրախությամբ ասում է, որ իր հեռախոսի զանգի ձայնը հենց այս երգն է դրել, և բացի երգի բառերը սովորելուց գիտի նաև թե ինչի մասին է երգը, կարողանում է այն թարգմանել: Ես կողմ եմ, ամեն գնով Թուրքիայում քարոզել հայկականը, թեկուզ այդ հայկականի մեջ չկա այդքան հայկական, բայց գոնե կա շատ կարևոր բան՝ խոսքերը, բառերը...
0

0

88

Օգս 12

Զիվորը պոստին...

Զիվորը պոստին ,ավտոմատն ուսին, թախծոտ աչքերով նայում էր լուսնին,սրտում կարոտ էր, արցունքն աչքերին , հիշել էր նա իր քաղցր մայրիկին,թե ինչպես գրկեց, ջերմ համբուրեց,իր զինվոր որդուն բանակ ուղարկեց:
2

0

118

Հուլ 25

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես… Նման է կարծես նա մի թութակի, Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում. -Ես քեզ եմ ուզում… Նման է կարծես նա մի ջութակի, Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում…
3

2

125

Հուլ 25

Նվագի՜ր...հոգի՜ս...նվագիր այնպես՝ ասես եկե՜լ եմ....

Նվագի՜ր...հոգի՜ս...նվագիր այնպես՝ ասես եկե՜լ եմ..... նվագի՜ր....կզգա՜մ...ջերմ արտասուքդ զատիր նոտայից.... թող ես խենթանամ քո երգի ձայնից...նվագի՜ր.......հոգի՜ս...թեկուզ՝ ես չգա՜մ.... նվագի՜ր...հոգի՜ս....Թեկուզ՝ էլ չկա՜մ
2

0

106